Addaly'n Art & Design

Addaly'n Art & Design 🎨 Addaly'n Art & Design-ը ներկայացնում է յուրօրինակ ձեռագործ նկարներ։

Էջում ներկայացված ինքնատիպ գունային համադրություններով աշխատանքները կամբողջացնեն ձեր ինտերիերը՝ հաղորդելով դրան նոր գույն և տրամադրություն։

Գործում է անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում։

22/09/2026

Ի՞նչ պատմություն է թաքնված Մինաս Ավետիսյանի կտավի «արհեստական» ժպիտների հետևում։

Այցելություն Ջաջուռ՝ Մինասի ծննդավայր և տուն-թանգարան։ Մի փոքր՝ նրա գույների, Ջաջուռի հայտնի կարմիրի և հատկապես մի դիպլոմային աշխատանքի մասին, որը բացահայտում է ոչ միայն նկարչին, այլև այն ժամանակաշրջանը, որում նա ստեղծագործում էր։

Երբեմն մեկ փոքրիկ դետալը բավական է, որ ամբողջ կտավը սկսես լրիվ այլ կերպ տեսնել։

#ՄինասԱվետիսյան #ՀայկականԱրվեստ

19/09/2026

The power of art🎨

18/09/2026

Լռություն, ջրի մեղմ շարժում և ջրաշուշաններ, որոնք կարծես հայտնվում են մշուշի միջից… 🪷

Այս նկարը ստեղծել եմ հանգստության ու ներքին խաղաղության զգացողությունը փոխանցելու համար։ Կապտամոխրագույն խոր երանգները, նուրբ վարդագույն ծաղիկներն ու լուսավոր հատվածները միասին ստեղծում են հանդարտ ու երազային մթնոլորտ։

Մանրամասների և պատվերի համար գրեք անձնական նամակ։ 🤍

18/09/2026

Ձեր տարածքը՝ ձեր ցանկացած նկարով։

Ձեր ինտերիերի համար ստեղծված անհատական նկարներ։

ՊԱՏՎԻՐԵՔ
Գրեք՝ Addaly’n Art & Design

🎨Your space, your art.
Custom paintings for your interior.

ORDER YOUR PAINTING
DM Addaly’n Art & Design

16/09/2026

👧🎨

14/09/2026

Չորս օր՝ նախնական գծագրից մինչև վերջին շտկումները ✨

Առաջին օրը՝ գծագրում ու ներկի առաջին շերտը։ Երկրորդ օրը նկարն արդեն խորություն էր ստանում, երրորդ օրը՝ ավելացրեցի դետալներ, իսկ չորրորդը վերջին շտկումների ու ավարտական շեշտերի օրն էր։

Ամեն օր այս հեքիաթային աշխարհը մի փոքր ավելի էր կենդանանում կտավի վրա։

Իսկ ամենասպասված պահը Լինայի արձագանքն էր․ նրան նկարն այնքան դուր եկավ, որ այդ պահն ինձ համար ամեն ինչ արժեր❤️

13/09/2026

Եղբորս աղջկան ես հենց այսպես պատկերացրեցի՝ որպես հեքիաթի հերոսուհի🧚🏻

Իմ սերը նկարելով եմ կարողանում ամենասրտանց արտահայտել. տեսնել մարդկանց աչքերում ամենաազնիվ, ամենամաքուր էմոցիաները❤️:

09/09/2026

😍💃

02/09/2026

🌸 Այս համագործակցությունը Flowers / Ծաղիկներ Երևանում ի հետ սկսվեց սրահի համար այնպիսի աշխատանք ընտրելու գաղափարից, որը պարզապես դեկոր չէր լինի, այլ կդառնար ինտերիերի բնական շարունակությունը։

Միասին ընտրեցինք աշխատանքի գաղափարը, չափսերը և գունային լուծումները՝ հաշվի առնելով սրահի ոճն ու, իհարկե, Linat-ի ամենակարևոր տարրը՝ ծաղիկները։

Այսպես ծնվեց «Ծաղկային պայթյուն» երկմաս աշխատանքը։ 🌸

Նուրբ սպիտակ ու կրեմային երանգները, մեղմ բեժը և ոսկեգույն շեշտադրումները ընտրվեցին այնպես, որ ներդաշնակվեն տարածքին, իսկ արտահայտիչ տեքստուրաները ստեղծեն բացվող ու կարծես կտավի սահմաններից դուրս եկող ծաղիկների զգացողություն։

Աշխատանքի ստեղծումը տևեց 3 օր՝ օրական մոտ 10 ժամ։ Շերտ առ շերտ, թերթիկ առ թերթիկ ձևավորվեց մի աշխատանք, որն այսօր արդեն Flowers / Ծաղիկներ Երևանում-ի ինտերիերի մի մասն է։ ✨

Շնորհակալ եմ Linat-ին վստահության և գեղեցիկ համագործակցության համար։ 🤍

LiNat խանութ սրահի հասցեն՝ Զ. Անդրանիկի 11/5

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Addaly'n Art & Design posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Addaly'n Art & Design:

Shortcuts

Share

Category