15/07/2024
Հարգելի հետևորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հրապարակումը առնչություն չունի «Սթարմուս» միջազգային փառատոնի հետ և պատրաստվել ու հրապարակվել է առանց փառատոնի հետ համաձայնեցնելու‼️
Աստրոֆեսթի կազմակերպումը գուցե անհնարին լիներ առանց այս ճանապարհն անցնելու 🫢👇
Ժողովուրդ ջան, եթե կհիշեք` Starmus խոշորագույն գիտաերաժշտական փառատոններից վերջին երկուսի ժամանակ` 2022 թվականին Հայաստանում կայացած Starmus VI-ի և այս տարի Սլովակիայում կայացած Starmus VII-ի ժամանակ մեր թիմը եղել է Star Party-ների կազմակերպիչների թվում 🔥
Հայաստանում կայացած Starmus VI-ի ժամանակ մենք եղել ենք Star Party-ի աստղադիտման համակազմակերպիչներից մեկը, ինչն անչափ կարևոր փորձառություն էր մեզ համար:
Բուն միջոցառումը տեղի է ունեցել Գառնի ամրոցի տարածքում, որտեղ մեր թիմը ներկայացել էր ավելի քան 20 աստղադիտակներով 🔭
Չնայած նրան, որ սա նմանատիպ խոշոր միջոցառման կազմակերպմանը մասնակից լինելու առաջին փորձն էր, մեզ հաջողվեց հրաշալի կերպով անցկացնել միջոցառումը` տիեզերքի միջոցով շոյելով հարյուրավոր մարդկանց աչքեր 🔥
Ամեն ինչ շատ ավելի լուրջ և բարդ էր այս տարի Սլովակիայում կայացած Starmus VII-ի Star Party-ի ժամանակ, որտեղ մենք ոչ թե աստղադիտման համակազմակերպչի դերում էինք, այլ` գլխավոր համակարգողի 😎
Այն փաստը, որ թիմից ընդամենը 2 հոգու էր հաջողվել մեկնել Սլովակիա, խոչընդոտ չէր հանդիսացել բարձր մակարդակի վրա անցկացնելու մեզ վստահված միջոցառումը 🚀
Մեր կողմից հավաքված 12 աստղադիտակների միջոցով մի քանի հազար մարդ հնարավորություն ունեցավ հիանալու Լուսնով, Արեգակով, գալակտիկաներով, կրկնակի աստղերով և այլ տիեզերական մարմիններով ✨
Ի դեպ, Starmus-ները միայն կազմակերպչական մեծ փորձի ձեռք բերման մասին չեն ))
Դրանց ընթացքում մենք ամուր կապեր ենք հաստատել ԱՄՆ-ում ու Կանադայում աստղագիտության հանրայնացմամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների հետ, ծանոթացել ենք Astronomy հանրահայտ գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվիթ Էյքրի հետ, ինչպես նաև դարձել ենք աստղադիտակների արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկի` Explore Scientific-ի պաշտոնական գործընկերը 🚀
Հիմա ասածներս ի՞նչ է... Starmus-ների ընթացքում կուտակված ահռելի փորձը խորը վստայություն է ներշնչում, որ օգոստոսին Ջերմուկում ֆանտաստիկ փառատոն ենք անցկացնելու 😎
Չմոռանանք նաև ասել, որ Աստրոֆեսթը կազմակերպվում է Space42-ի և Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center -ի կողմից 🚀
Այսքանը ))
#Աստրոֆեստ