AV theatre

AV theatre 🎭 ԷյՎի Թատրոն | AV Theatre
Կամերային և բացօդյա թատրոն
Armenian alternative, chamber & open-air theatre
(1)

AV թատրոնը հիմնադրվել է 2021 թվականին Եղվարդ քաղաքում՝ դերասանուհի Անի Վարդանյանի կողմից։

Թատրոնը կամերային և բացօդյա ձևաչափերով ներկայացնում է ժամանակակից հայ թատերարվեստը՝ միաժամանակ լինելով հայ մշակույթի կամուրջը Եվրոպայում։

AV թատրոնի բեմում ներկայացվել են տասնյակ ներկայացումներ.
🎭 «Կախարդական երազ»
🎭 «Ամանդա»
🎭 «Մենախոսություն գժանոցում»
🎭 «Եսենին»
🎭 «Ասենք թե Կիկոս»
🎭 «Երազ իմ երկիր»
🎭 «Նա

մակ անցյալից»
🎭 «Բախտի ետևից» և այլք։

2025-ին թատրոնը հանդես է գալիս միջազգային հյուրախաղերով՝ Բրյուսելում, Սոֆիայում, Վիեննայում և Բուխարեստում՝ ներկայացնելով հայկական թատերարվեստը եվրոպական բեմերում։
2024-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցից հետո AV թատրոնը ներառվեց բաժանորդային և աբոնեմենտային համակարգերում։

Այսօր թատրոնը շարունակում է իր ստեղծագործական ուղին՝ համագործակցելով Հայաստանի լավագույն դերասանների և պրոդյուսերների հետ ու հարստացնելով մշակութային դաշտը նոր բեմադրություններով։

📍 Եղվարդ, Հայաստան
📩 [email protected]

📞 +374 95 323882

🎭 AV Թատրոն – Հայ մշակույթի կամուրջը Եվրոպայում

🎭 Թատրոնի օրը՝ անցյալ տարվա հիշողություններովԱնցյալ տարի այս օրը նշեցինք հենց այնպես, ինչպես սիրում ենք՝ երաժշտությամբ ո...
27/03/2026

🎭 Թատրոնի օրը՝ անցյալ տարվա հիշողություններով

Անցյալ տարի այս օրը նշեցինք հենց այնպես, ինչպես սիրում ենք՝ երաժշտությամբ ու ջերմ հանդիպումներով ❤️

Այսօր վերհիշում ենք այդ պահերը ու կիսվում ձեզ հետ 📸✨ Թատրոնը մեր կյանքն է, մեր մարդիկ ու մեր միասնական ճանապարհը…
#թատրոն

Շնորհակալ ենք մեր բրյուսելյան գործընկերներին՝շարունակական համագործակցության, վստահության ու մշտական աջակցության համար ❤️...
29/01/2026

Շնորհակալ ենք մեր բրյուսելյան գործընկերներին՝
շարունակական համագործակցության, վստահության ու մշտական աջակցության համար ❤️

Հատուկ շնորհակալություն -ին՝
ջերմ ընդունելության, հսկայական ու հետևողական աշխատանքի և հայկական մշակույթը համայնքում կենդանի պահելու նվիրվածության համար ✨

29/01/2026

Բրյուսելում կայացավ պոեզիայի երեկոն՝ ջերմ ընդունելությամբ, լի դահլիճով ու մեծ հետաքրքրությամբ։

Շնորհակալ ենք բոլորին այս հանդիպումը այսքան գեղեցիկ դարձնելու համար 🤍

Տարին սկսում ենք հյուրախաղով 🎭Առաջին կանգառը՝ Բրյուսել, որտեղ կկայանա տարվա առաջին հանդիպումը հանդիսատեսի հետ.պոեզիայի ե...
26/01/2026

Տարին սկսում ենք հյուրախաղով 🎭

Առաջին կանգառը՝ Բրյուսել, որտեղ կկայանա տարվա առաջին հանդիպումը հանդիսատեսի հետ.
պոեզիայի երեկո, նոր ծրագրով ու ձևաչափով։

📍 Բրյուսել
🗓 Հունվարի 28

👉 Սպասում ենք ձեզ՝ տարվա առաջին մշակութային հանդիպմանը միասին մասնակցելու համար։

24/01/2026

📍Բրյուսել
Հունվարի 28-ին, ժամը՝ 19։00-ին,
Պոեզյայի երեկո հանդիպում՝ Արթուր Կարապետյանի հետ։




17/01/2026

Պոեզիայի երեկո-հանդիպում
-ի և -ի հետ։

«Արի նորոգենք դրախտն ավերակ…»

📍 Բրյուսել
🗓 Հունվարի 28

🎫 Տոմսերի համար՝ BE 64 0359 11296752
📞 0 483 14 16 88

Սիրով սպասում ենք բոլորիդ ♥️

15/01/2026

🪐 «Արի նորոգենք դրախտն ավերակ…»

Պոեզիայի երեկո-հանդիպում
-ի և -ի հետ։

📍 Բրյուսել
🗓 Հունվարի 28

🎫 Տոմսերի համար՝ BE 64 0359 11296752
📞 0 483 14 16 88

Սիրով սպասում ենք բոլորիդ ♥️

😍 Այս տարին AV թատրոնի համար սկսվում է ԲրյուսելումՀունվարի 28-ին ներկայացնում ենք ամբողջովին նոր ծրագիր՝«Արի նորոգենք դր...
02/01/2026

😍 Այս տարին AV թատրոնի համար սկսվում է Բրյուսելում

Հունվարի 28-ին ներկայացնում ենք ամբողջովին նոր ծրագիր՝
«Արի նորոգենք դրախտն ավերակ…»

Պոեզիայի երեկո-հանդիպում
-ի և -ի հետ։

📍 Բրյուսել
🗓 Հունվարի 28

🎫 Տոմսերն ամրագրելու համար գրեք մեզ կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։
Սիրով սպասում ենք բոլորիդ ♥️

31/12/2025

✨ 2025-ը AV թատրոնի համար դարձավ ճանապարհների, պրեմիերաների ու մեծ աճի տարի

Այս տարի առաջին անգամ մեկնեցինք Հայաստանի սահմաններից դուրս հյուրախաղերի՝ սկսելով Բրյուսելից, շարունակելով Բուլղարիայում, ապա՝ Ռումինիայում, Վիեննայում,
հետո՝ Ռուսաստանում (Մայկոպում և Կրասնոդարում) և տարին փակելով կրկին Բրյուսելում ու Մեխելենում։
Տարվա ընթացքում սա արդեն մեր 4-րդ միջազգային հյուրախաղն էր։

Միևնույն ժամանակ շարունակվեցին նաև Հայաստանյան հյուրախաղերը՝ տարբեր համայնքներում, որտեղ ներկայացումները միտված են նաև համայնքային մշակութային կյանքի զարգացմանն ու նոր շունչ հաղորդելուն։

🎭 2025-ը նաև պրեմիերաների տարի էր.
• «Օսկար և վարդագույն տիկինը»
• Թումանյանի «Բախտի ետևից»՝ գրված հատուկ AV թատրոնի համար,
որը մեծ հաջողություններ գրանցեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում
• «Երազ իմ երկիրը»՝ վերաբեմադրված նոր կազմով,
• և տարվա վերջին՝ «Էլֆերի Ամանորը»՝ ևս մեկ ներկայացում, գրված AV թատրոնի համար

✨ Հատուկ կերպով նշեցինք նաև Թատրոնի միջազգային օրը՝
այլ ֆորմատով, կենդանի երաժշտությամբ, կինեմատոգրաֆիկ լուծումներով, որի հիշողությունները դեռ երկար կմնան մեզ հետ։

Այս տարվա ընթացքում մեր հանդիսատեսը բազմապատկվեց,
մեր ճանապարհը՝ երկարեց, իսկ վստահությունը մեր նկատմամբ՝ ավելի ամրացավ։
AV թատրոնը արժանացավ նաև «Լավագույն այլընտրանքային թատրոն» կոչմանը,
որը մեծ պատասխանատվություն է մեզ համար։

🤍 Շնորհակալ ենք մեր ամբողջ դերասանական խմբին և բոլոր այն դերասաններին,
ովքեր այս տարի համագործակցեցին մեզ հետ։
Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որոնց աջակցությամբ մեր նախագծերը դարձան իրականություն
և շարունակելու են զարգանալ։

Այս պատմությունը չի ավարտվում։
Շուտով մեր սիրելի հանդիսատեսին սպասում են նոր հանդիպումներ ու նոր անակնկալներ։

🎭 AV Թատրոն
Հայ մշակույթի կամուրջը սփյուռքում

29/12/2025

🎄 Այսօր փակեցինք տարվա վերջին էջը

«Էլֆերի Ամանորը» խաղացինք այս տարի վերջին անգամ՝
լի էներգիայով, ժպիտներով ու բեմի ջերմությամբ։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս տարվա ընթացքում մեզ հետ էին ♥️

Շարունակությունը՝ արդեն նոր տարում 🎭

25/12/2025

Շնորհակալ ենք եվրոպական բոլոր քաղաքներին ու հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության, հետաքրքրության ու սիրո համար։

🎭 Իսկ մենք արդեն վերադառնում ենք Հայաստան՝
շարունակելու մեր ամանորյա հանդիպումները։

📍 Ապարան — Դեկտեմբերի 26
📍 Քասախ — Դեկտեմբերի 28
📍Վեդի — Դեկտեմբերի 29

22/12/2025

✈️ Գնացինք
🎭 Խաղացինք
🛣️ Վերադարձանք

Հիմա նույն արագությամբ՝ հետ ենք գալիս։
Հայաստանյան հյուրախաղերը սպասում են 😄🎭

Address

Սաֆարյան 90/1
Yeghvard
2401

Telephone

+37495323882

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AV theatre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to AV theatre:

Share