28/03/2026
ENG text below⤵️
🗳️ Մարտի 19-ին Գավառ համայնքում Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Լռությունից՝ որոշում» ինտերակտիվ ներկայացումը։
👥 Ներկայացման դիտմանը ներկա էին Գավառի համայնքապետարանի, համայնքային կառույցների աշխատակիցներ, քաղհասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
📢 Ներկայացումը միտված էր բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 («Կանայք, խաղաղություն և անվտանգություն») բանաձևի վերաբերյալ։
🎭 Արվեստի լեզվով և ինտերակտիվ ձևաչափով բարձրաձայնվեցին համայնքային կյանքում որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության կարևորության հարցերը։
💬 Ներկայացումից հետո ծավալվեց ակտիվ և բովանդակալից քննարկում՝ ընտանիքում և հասարակության մեջ կնոջ դերի ու գործունեության նկատմամբ ձևավորված կարծրատիպերի վերաբերյալ։
🧩 Մասնակիցները անդրադարձան նաև սերունդների միջև երկխոսության դժվարություններին, սեռով պայմանավորված խտրականությանը, կնոջ և տղամարդու դերերի կոշտ տարանջատմանը, ինչպես նաև ավանդույթների ազդեցությանը։
📌 Քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ առկա է իրական պահանջ նման թեմաների շուրջ բաց և ներառական երկխոսության։
✨ Հատկապես կարևորվեց ոչ ֆորմալ և մասնակցային ձևաչափերի կիրառումը, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել հասարակության մեջ առկա խորքային ու հաճախ չբարձրաձայնվող հիմնախնդիրները։
🤝 Ներկայացումը իրականացվել է ՄԻ թատրոն(Մարդու իրավունքների թատրոն) հետ համագործակցությամբ։
🌿 Ներկայացումը իրականացվել է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից՝ «Զորեղացնելով կանանց հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
🙏 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։
…………………………………..
✅Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԶՀԿ-ի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR)։
🇬🇧
🗳️ On March 19, an interactive theatre performance titled “From Silence to Decision” was held in the Gavar community at the initiative of the Civil Youth Center.
👥 The event was attended by representatives of the Gavar Municipality, community institutions, civil society organizations, and educational establishments.
📢 The performance aimed to raise public awareness about United Nations Security Council Resolution 1325 (“Women, Peace and Security”).
🎭 Through the language of art and an interactive format, it highlighted the importance of women’s participation in decision-making processes within community life.
💬 Following the performance, an active, in-depth, and engaging discussion took place, focusing on stereotypes surrounding the role and participation of women in both family and society.
🧩 Participants also անդրադարձան to challenges in intergenerational dialogue, gender-based discrimination, rigid divisions of roles between women and men, and the influence of traditions.
📌 The discussions once again emphasized the real need for open and inclusive dialogue on such topics.
✨ In particular, the importance of non-formal and participatory approaches was highlighted, as they help create a safe and trusting environment where deep-rooted and often unspoken societal issues can be brought to light.
🤝 The performance was implemented in cooperation with MI Theatre (Human Rights Theatre).
🌿 The performance is implemented by the Civic Youth Center NGO within the framework of the “Empowering Women for Peace” project.
🙏 We express our gratitude to all participants for their active engagement and insightful discussions.
…………………………………..
✅This project is funded with UK International Development from the UK government and is implemented by the «Civil Youth Center» CDNGO within the framework of the “Building Resilience in the Eastern Neighbourhood” program, carried out by the Institute for War & Peace Reporting (IWPR).