Թեյնիկ

Թեյնիկ Teynik is the first and only time-café in Vanadzor.

Paying for your time would however give you access to bottomless cups of coffee and tea, snacks and desserts, board games, libraries of books, coworking facilities, wireless Internet access, etc. Սիրելի’ ընկերներ, ԹԵՅՆԻԿ հակասրճարանը ողջունում է Ձեզ իր հարկի տակ: Մենք փորձում ենք ապահովել Ձեր հաճելի ժամանցը` առաջարկելով օգտվել սեղանի խաղերից, գրականությունից, երաժշտական գործիքներից` այդ ամենը համե

մելով թեյով, սուրճով և իհարկե քաղցրավենիքով: Տարբեր նախասիրությունների տեր մարդկանց համար այստեղ կկազմակերպվեն կինոդիտումներ, դասընթացներ, մշակութային հանդիպումներ, երաժշտական երեկոներ, միջոցառումներ, փորձի փոխանակման ժամեր: Այստեղ Դուք վճարում եք միայն Ձեր անցկացրած ժամանակի համար:

Ժամավճար մեկ անձի համար.

Մինչև 2 ժամ - 500 դրամ
Այնուհետև 2 ժամից սկսած յուրաքանչյուր ժամի համար - 300 դրամ


Dear friends Teynik anti-cafe welcomes you .We guarantee your pleasant time here, offering to enjoy table-games , literature , musical instruments and all this with tea , coffee and, of course , sweets. Here we will organize different kinds of sessions , activities , film-watching , cultural meetings musical evenings and tentative hours . You pay only for the hours that you will spend here ..1 hour per person
up to 2 hours - 500 dram
after 2 hours - for each hour 300 dram

Տարվա այս շրջանը հետհայացք գցելու ու տարին ամփոփելու հրաշալի առիթ է։ Այս տարի դա ստիպված ենք անել ոչ գլոբալ իմաստով, որ ...
25/12/2020

Տարվա այս շրջանը հետհայացք գցելու ու տարին ամփոփելու հրաշալի առիթ է։ Այս տարի դա ստիպված ենք անել ոչ գլոբալ իմաստով, որ չգժվենք։ Մեզ մնում է միայն անել վերլուծություն սեփական արածների ու չարածների շուրջ, գտնել բացերը ու աշխատել դրանք լրացնելու ուղղությամբ։ Այս տարի մենք ստիպված եղաք հրաժարվել մեր նոր-նոր ոտքի կանգնող փոքրիկ տունիկից, սակայն դուք շարունակում եք մեզ կապել իր հետ ամեն անգամ զանգելով ու հարցնելով՝ տեղ ունե՞ք, որտե՞ղ է գտնվում, տեղափոխվե՞լ եք, ե՞րբ կվերաբացվեք և այլն․․․ մենք էլ շատ ենք կարոտում Թեյնիկը ու հատկապես Ձեզ՝ մեր աշխատելու ամենամեծ ու կարևոր մոտիվացիային։Կարոտում ենք մեր երեկոները վառարանի ու պլեճի շուրջ, տաքացած զրույցները ու շաբաթ օրվա մաֆիան․․․ մի խոսքով, հիմա այլնի մասին․․․
Քանի որ շատ դժվար էր առանց ձեզ ու Թեյնիկի, մենք հրաժարվեցինք կտրվել մեր ստեղծած հեքիաթից ու սկսեցինք ամառը անց կացնել բնության հետ։ Բացահայտեցինք մեր մարզում աճող ուտելի-խմելի բույսերը, դրանց տեսակները, օգտակարությունը, ֆազաները, մշակման յուրահատկությունները ու արդյունքում գտանք ամենամեծ ու հասուն կարմիր մասուրները, ծանոթացանք սև մասուրի հետ, ժայռերում թաքնված արևքուրիկ հավաքեցինք, զիվանով սուրճ սարքեցինք, զարմացանք վաղենակի ու անթառամի օգտակարությամբ, արբեցինք դաղձի ու ուրցի բույրից, խառնեցինք դրանք բազմապիսի թեյերի ու չորամրգերի հետ, ու արդյունքում ունենք այն ինչ ունենք՝ թեյերի մի ո՜ղջ տեսականի, որը սկզբում պարզապես ընտանեկան ջերմ երեկոների համար էր, իսկ հիմա, երբ դրանք բոլոր փորձությունները անցել են, ցանկանում ենք կիսվել նաև ձեզ հետ։ Արդեն փորձված, շատ համեղ, բնական ու մաքուր թեյերը սպասում են ձեր երեկոները իրենց բույրով ու համով լցնելու իրենց հերթին ♥
Նկարները՝ մեր փոքրիկ ճամփորդությունից

18/06/2020

Բարև, սիրելինե՜ր։ Գուցե արդեն նկատել եք, բայց մեր մեջ ուժ գտանք պաշտոնապես հայտնելու, որ մենք փակվել ենք ու եկել ենք հրաժեշտի խոսքեր գրելու․ դե, հեռանալիս էդպես են անում չէ՞։) Բայց մի շտապեք էս ամենը տխուր արտասանությամբ կարդալ, սա էն տխուր հրաժեշտներից չի։ Խոստանում ենք՝ էլի ծլելու ենք ու ծաղկենք մեկ այլ վայրում, ու կրկին միավորվենք, քանի որ, գուցե չհավատաք, բայց առանց ձեզ մեր օդը իսկապես չի հերիքում։
Թեյնիկը, չնայած իր անսովոր ֆորմատին, շատ սիրվեց ու ընդունվեց բոլոր նրանց կողմից, ում համար որ այն ի սկզբանե նախատեսված էր, ու կարող ենք ասել, որ այն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց։
․․․Բայց ամեն նյութական բան մեկ օր ավարտվում է․․․
Անկեղծ կլինենք՝ էս խառը ժամնակաշրջանի հասցրած վնասներից մենք ևս անմասն չմնացինք, բայց բարեբախտաբար ժամանակին հասցրեցինք կանգ առնել ու բաց թողնել։ Գուցե դա ավելի դժվար ստացվեց, քան տարածքը պահելը կլիներ, բայց մենք ուժ գտանք բաց թողնելու այն ամենը, ինչ սեփական ձեռքերով էինք ստեղծել, ինչ ստեղծել էինք մեծ դժվարությամբ։ Հույս ունենք՝ մեզնից չեք նեղանում :))
Մի փոքրիկ անկեղծության պոռթկում էլ՝ տարածքը հավաքելիս, մենք բոլորս նկատեցինք, թե շենքը ինչպես է կամաց-կամաց օտարանում ամեն մի փոքրիկ իրի հեռանալու հետ, ու համոզվեցինք, որ այն Թեյնիկը, որին մենք այդքան սիրում էինք, շենքը չէր, այլ այն միջավայրը, որը ստեղծել էինք մենք՝ բոլորս։ Ու դա արտահայտված էր ամեն մի դետալում։
Դրա համար էլ համոզված ենք, որ ծիլ ենք տալու մեկ այլ տեղ, ու ամեն ինչ նույնքան ջերմ ու հրազատ է դառնալու, քանի որ մենք կա՛զմ պատրաստ ենք, լի ենք գաղափարներով, ու այս կարճ ժամանակահատվածում ձեռք ենք բերել ձեր պես լավ ընկերներ, ովքեր միշտ հիշում ու ոգեշնչում են, ովքեր ցանկություն են հայտնում միանալու ու օգնելու ցանկացած պահի ու ցանկացած հարցով։ Եվ ուրեմն, սա հրաժեշտ է, բայց ո՛չ «հաջողություն» ու «մնաք բարով»։ Սա «մինչ նոր հանդիպում» է, մինչ նոր՝ ավելի լավ գաղափարներ ♥ Ձեզ լավ նայեք

Դե որ դուք էդքան լավն եք, միշտ հիշում ու ոգևորում եք մեզ, հետաքրքրվում՝ երբ ենք բացվելու, մենք էլ էսօր բացվելուն պես մտա...
25/05/2020

Դե որ դուք էդքան լավն եք, միշտ հիշում ու ոգևորում եք մեզ, հետաքրքրվում՝ երբ ենք բացվելու, մենք էլ էսօր բացվելուն պես մտածել ենք ձեր իմունային համակարգի մասին 😊 դրա համար համեցե՛ք հայկական հետաքրքիր պտուղների ու դեղաբույսերի համեղագույն միքսով հենց նոր կախարդած թուրմը ըմպելու, վայելելու ու էս խառը ժամանակաշրջանում պինդ կենալու 💚
______________________________________
We are open, caring for you and your health, so it's just the right time to come and enjoy the perfect mix of Armenian berries and herbs, which is not only super tasty, but also promises to take care of your immune system which is really important in these rough times.

24/05/2020

ՔՈԱՖ Սմարթ-ի անգլերեն լեզվի դասընթացներին հաճախող մեծահասակների խմբի 《Սմարթ այցի》 շրջանակներում Թեյնիկը երկրորդ և վերջին կայարանն էր։ Հուսով ենք՝ եռօրյա այցերը թույլ տվեցին հեշտությամբ կիրառել անգլերենը նոր, հաճելի ու հանգիստ միջավայրում և վստահեցնում ենք, որ հաճելին օգտակարի հետ համատեղելը դասընթացավար Անիի հետ միասին շոշափելի դարձրինք։ Համագործակցությունը ոգեշնչեց Թեյնիկում կազմակերպել միջոցառումներ, որոնք իրենց մեջ կներառեն քննարկումներ, խաղեր, հաղորդակցություն միայն անգլերեն լեզվով։
Այնպես որ չզարմանա՛ք, երբ երբեմն ձեզ ողջունենք անգլերենով ու չհասկանանք ձեր հայերենը, ու նաև սպասեք անգլալեզու խաղերին նվիրված հավե՜ս օրերին։ 🙃🇬🇧

Հիմա, որ մի քանի օրից ասենք ՝ եկեք Թեյնիկ փոշոտումը վայելելու, մտածելու եք կատակ ենք անում, չէ՞ 💕_______________________...
15/05/2020

Հիմա, որ մի քանի օրից ասենք ՝ եկեք Թեյնիկ փոշոտումը վայելելու, մտածելու եք կատակ ենք անում, չէ՞ 💕
___________________________
We bet you'll think we're kidding, when we tell you to come enjoy pine pollination at Teynik. Won't you?

Մեր շատ ու շատ սիրելիներ, Թեյնիկը ի սկզբանե ստեղծվել է՝ մի տեղ հավաքելու բոլոր նրանց, ովքեր մյուս ծանոթ ու անծանոթ մարդկ...
25/03/2020

Մեր շատ ու շատ սիրելիներ,
Թեյնիկը ի սկզբանե ստեղծվել է՝ մի տեղ հավաքելու բոլոր նրանց, ովքեր մյուս ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ հավաքվում են ամեն երեկո՝ աշխարհը փոխելու։ Բայց արի ու տես, մենք ապրում ենք մի շրջան, որտեղ իսկապես կարելի է աշխարհը փոխել՝ պարզապես մնալով տանը։ Առաջին հայացքից այս ամենը ձանձրալի է հնչում, սակայն սա լավ շանս է ոչ միայն կանխելու վիրուսի տարածումը, այլև ուղորդելու մեր բոլոր դրական վեկտորները ներս՝ ինքնաճանաչմանն ու ինքնագիտակցմանը։ Այս պանդեմիայի կողքին, անել այն ամենը ինչին ժամանակ չենք տրամադրել, հասկանալ՝ ինչ ենք սիրում ու ինչ է մեզ պետք, իսկական նվեր է մարդկությանը։
Քանի որ լրջորեն գիտակցելով այս ամենը, մենք միևնույնն է կարոտում ենք Ձեզ, անցնում ենք 《օնլայն ռեժիմի》, միաժամանակ սկսելով մեր նոր գաղափարի իրականացման աշխատանքները, որի մասին ընթացքում կպատմենք ձեզ։ Հետևեք մեր էջի անցուդարձին՝ գալիք անակնկալների մասին տեղեկանալու համար, զերծ մնացեք ստրեսածին գործոններից, շնչեք սեր ու արտաշնչեք, պահպանելով սոց. հեռավորությունը, երբեմն էլ մի 10 վայրկյան շունչը պահեք՝ ինքնաստուգման համար։))
ու հա, Առողջ կացեք 💙

Եղանակի աստվածները փորձում են մեծ սեր ունենալու քո կամքն ու պատրաստակամությունը՝ քաղաքի վրա անձրև մաղելով, իսկ ավանդույթ...
07/02/2020

Եղանակի աստվածները փորձում են մեծ սեր ունենալու քո կամքն ու պատրաստակամությունը՝ քաղաքի վրա անձրև մաղելով, իսկ ավանդույթները մեզ մոտ շարունակվում են եղանակից անկախ։
Այսօր, ժամը 16։30-ից համեցի՛ր Թեյնիկ՝ այս մռայլ օրվան սիրուն գույներ հաղորդելու, լավ ժամանակ անցկացնելու ու վերցնելու քո բաժին աղի բլիթը՝ իրեն աշխարհի ամենաերջանիկը համարող տատիկի հատուկ բաղադրատոմսով, պատրաստված հենց իր կողմից։
Իսկ քո՛ երջանկությունը եղանակ, ժամ ու պատարագ հարցնու՞մ է :)
Ձեզ մեծ ու քաղցր սեր, ու կյանքում միակ աղի բանը թող աղի բլիթը լինի՝ մեծ սիրո հույսով ♥

29/01/2020

Բարև Ձե՜զ։ Գիտեք չէ՞, որ վաղը ժամը 11ից մինչև (հույս ունենք) 3ը, հոսանք չի լինելու։ Տաք շորերը պատրաստե՜ք։
Իսկ մենք որոշել ենք օրվա կեսը dayoff անել, ու մինչև ժամը 15։00ն փակ կլինենք։ Երեկոյան էլ համեցեք վառարանի շուրջ տաքանալու ու էլեկտրականությունից կախված չլինելու բերկրանքը վայելելու։ Պաչե՜ր ☺

Address

Vanadzor

Telephone

+37499522009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թեյնիկ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Թեյնիկ:

Share