Museums of the Mother See of Holy Etchmiadzin

Museums of the Mother See of Holy Etchmiadzin The Mother See of Holy Etchmiadzin is the spiritual and administrative headquarters of the worldwide Armenian Church.

Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձն է։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգ...
21/08/2026

Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ողջ աշխատակազմը սրտագինս եւ որդիական սիրով ու ակնածանքով շնորհավորում է Հայոց Հայրապետին եւ ի սրտե միանում Ազգային մաղթերգին՝
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

11/08/2026
⚜️ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ⚜️PROPOSAL FOR COOPERATION 🇦🇲 Սիրելի հետեւորդներ,Մեր Թանգարանները ձեռնամուխ են իրականացնելու ...
28/07/2026

⚜️ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

⚜️PROPOSAL FOR COOPERATION

🇦🇲 Սիրելի հետեւորդներ,
Մեր Թանգարանները ձեռնամուխ են իրականացնելու մի նոր նախագիծ:
Շատ ուրախ կլինենք և երախտագետ, եթե Ձեր ազնիվ մեկենասությամբ աջակից լինեք մեր նախագծին:
Արդ, եթե կկամենաք մաս և բաժին կազմել մեր նախագծին՝ հաճեցեք գրել այս էջին:

Թանգարանների տնօրենություն

🇬🇧 Dear Friends,

Our Museums are embarking on a new project, and we would be sincerely grateful for your generous patronage and support in bringing this initiative to fruition.

Should you wish to become a valued benefactor and take part in the realization of this project, we kindly invite you to contact us by sending a message to this page.

The Museums Directorate

Արարատյան տոների առիթով դուրս կբերվեն Սրբություններ եւ սրբոց մասունքներ։
29/05/2026

Արարատյան տոների առիթով դուրս կբերվեն Սրբություններ եւ սրբոց մասունքներ։

Արարատյան շաբաթվա
տոնակատարությունների ժամանակացույց
_________

2026 թ. հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

Ստորև ներկայացնում ենք արարողությունների ժամանակացույցը։

✝️ Մայիսի 31-ին, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն հետևյալ մասունքները՝

1. Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը,
2. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
3. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

🖇️Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 20։00։

🙏🏻ժամը 11:00-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

✝️ Հունիս 1 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

🙏🏻 ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
📍ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
📍 Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

✝️ Հունիս 2 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն

🙏🏻 ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
📍 ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
📍 Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

✝️ Հունիս 4 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն

🙏🏻 ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

✝️ Հունիս 6 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն

🙏🏻 ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

✝️ Հունիս 7 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն

🙏🏻 ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
📍 Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ «Թանգարանների գիշեր»-ը Սուրբ ԷջմիածնումՑուցահանդես՝ «Հայրապետ...
18/05/2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ «Թանգարանների գիշեր»-ը Սուրբ Էջմիածնում

Ցուցահանդես՝ «Հայրապետահաստատ շքանշաններ»

Գեղանկարչական ցուցահանդես՝ «Հայոց տաճարները Հովհաննես Ասատրյանի աչքերով»

Կրթական ծրագիր՝ մանրանկարչական փազլի հավաքում-մրցույթ, որին մասնակցեց 20 աշակերտ՝ իրենց ծնողների հետ։

Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր...

17/05/2026
15/05/2026

Էքսկուրսավար Քրիստինա Հակոբյանը հրավիրում է։

Guide Christina Hakobyan invites.

13/05/2026

Էքսկուրսավար Տաթեւիկ Մովսիսյանը հրավիրում է։

Экскурсовод Татевик Мовсисян приглашает.

13/05/2026

Էքսկուրսավար Լուսինե Ոսկանյանը հրավիրում է։

Guide Lusine Voskanyan invites.

Address

Holy Etchmiadzin
Vagharshapat
1101

Opening Hours

Monday 10:30 - 17:30
Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30
Saturday 10:30 - 17:30
Sunday 10:30 - 17:30

Telephone

+37410517252

Alerts

Be the first to know and let us send you an email when Museums of the Mother See of Holy Etchmiadzin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Museums of the Mother See of Holy Etchmiadzin:

Shortcuts

Share

Category