Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր / World of Physics Educational Complex

  • Home
  • Armenia
  • Tsaghkahovit
  • Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր / World of Physics Educational Complex

Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր / World of Physics Educational Complex Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր / World of Physics Educational Complex, Cultural Center, Արագածոտն, Tsaghkahovit.

👉 Բարի գալուստ «Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր»-ի պաշտոնական էջ։ 👉 Welcome to the official page of "World of Physics Educational Complex".

27/09/2026

25.10.2026 թվականին ԿԶՆԱԿ Հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի հետ միասին Դավիթ Աբրահամյանը մասնակցեց Ուսուցչական մարզային համաժողովի։

Այսօր սեպտեմբերի 27-ն է՝ այն օրը, երբ 2020 թվականին սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը։Այդ օրը հազարավոր հայորդիներ՝ մեր քաջ...
27/09/2026

Այսօր սեպտեմբերի 27-ն է՝ այն օրը, երբ 2020 թվականին սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը։Այդ օրը հազարավոր հայորդիներ՝ մեր քաջ տղաները, թողեցին իրենց կիսատ թողած երազանքները, տներն ու ընտանիքները և գնացին ռազմաճակատ՝ հանուն հայրենիքի պաշտպանության։ Նրանցից շատերն ընկան հերոսաբար՝ իրենց կյանքը նվիրելով գալիք սերունդների խաղաղությանը։

Այսօր՝ տարիներ անց, հենց նույն սեպտեմբերյան օրը, դպրոցի շեմին են կանգնել պատերազմի տարում՝ 2020 թվականին ծնված երեխաները։ Նրանք այսօր գնացել են առաջին դասարան։ Այս փոքրիկները ծնվել են արկերի պայթյունների ու տագնապի օրերին, իսկ այսօր, որպես կյանքի հաղթանակ, քայլում են դեպի լուսավոր ապագա։Մեր հերոս տղաները գնացին ու ընկան նաև նրա համար, որ այսօր 2020-ին ծնված այս բալիկները կարողանան խաղաղ երկնքի տակ դպրոց գնալ, սովորել ու շարունակել ապրեցնել մեր հայրենիքը։

Փա՛ռք ու խոնարհում մեր նահատակված տղաներին, բարի երթ բոլոր առաջին դասարանցիներին և Կեցցե’ ՀՀ։

20/09/2026

Շնորհավո՛ր Անկախության տոնը, Հայաստա՛ն։

Սեպտեմբերի 21-ը մեր միասնության, ուժի և ազատության խորհրդանիշն է։ Անկախությունը պարզապես կարգավիճակ չէ, այլ ամենօրյա աշխատանք, պատասխանատվություն և անսահման սեր հայրենիքի հանդեպ։

Խաղաղություն, հզորություն ու անսասան ընթացք մեր երկրին։ Թող հայոց եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ ու անկախ երկնքի տակ։

Փա՛ռք մեր նահատակներին, և կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ուսուցիչներ, ծնողներ և դպրոցական ընկերներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրո...
01/09/2026

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ուսուցիչներ, ծնողներ և դպրոցական ընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Այս տարվա սեպտեմբերի 1-ը հայկական դպրոցի պատմության մեջ ունի յուրահատուկ խորհուրդ. առաջին անգամ դպրոցի շեմն են հատում 2020 թվականին ծնված մեր փոքրիկները։ Նրանք լույս աշխարհ եկան մեր ժողովրդի համար պատմական ծանրագույն փորձությունների ու դժվարությունների շրջանում։ Այսօր, զինված գրքով ու տետրով, նրանք վստահ քայլերով մուտք են գործում գիտելիքի տաճար՝ սկսելու իրենց կյանքի ամենապատասխանատու և ճակատագրական ուղևորություններից մեկը։

Այդ փոքրիկ, բայց հաստատուն քայլերի հետևում կանգնած է մեր ողջ ժողովրդի հույսն ու ապագան։ Որպես ավագ դպրոցի աշակերտ՝ անսահման հավատով եմ լցված, որ սերունդների այս նոր ալիքը կկրթվի ու կդաստիարակվի որպես արժանապատիվ, կիրթ և զարգացած քաղաքացիների մի համայնք։ Հենց նրանք են վաղվա մեր տաղանդաշատ բժիշկները, ովքեր կփրկեն կյանքեր, հմուտ ինժեներները, ովքեր կկերտեն մեր պետության տեխնոլոգիական ու ինժեներական ապագան, նվիրյալ մանկավարժները, ովքեր կդաստիարակեն գալիք սերունդներին, և ակնառու գիտնականները, ովքեր կլուսավորեն մեր հայրենիքի առաջընթացի ուղին։

Առանձնահատուկ երախտագիտության ու հարգանքի խոսքեր եմ հղում մեր վաստակաշատ ուսուցիչներին։ Ձեր ամենօրյա անշահախնդիր նվիրումն ու պատասխանատվությունը գիտելիքի ջահը վառ պահելու սուրբ գործում մեր հասարակության ամուր սյունն են։ Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև մեր սիրելի ծնողներին՝ անսահման աջակցության, անմնացորդ սիրո և ամենօրյա զոհողությունների համար։

Իսկ ձեզ, սիրելի՛ առաջին դասարանցիներ, մաղթում եմ, որ ձեր առջև բացվող այս անսահման աշխարհը լինի բացահայտումների բերկրանքով, հավատարիմ բարեկամությամբ և գիտելիքի անսպառ լույսով լի։

Բարի՛ ուսումնական տարի և նորանոր նվաճումներ բոլորիս։ Թող այս ճանապարհը դառնա մեր հայրենիքի հաղթանակների և ձեռքբերումների անընդհատական շղթան։

Փա՛ռք մեր նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է———————————————Այսօր աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը (Inter...
12/08/2026

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
———————————————
Այսօր աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day)։ Որպես 16-ամյա պատանի՝ ինձ համար այս տոնն ունի առանձնահատուկ նշանակություն. սա ևս մեկ առիթ է բարձրաձայնելու մեր սերնդի դերի, նպատակների և մեծ ներուժի մասին։
Հաճախ ասում են, որ երիտասարդները ապագան են, սակայն ես հավատում եմ, որ մենք ներկայի շարժիչ ուժն ենք։ Մեր տարիքում ձևավորվող գաղափարները, սովորելու և առաջադիմելու ձգտումն ու նորարարական հայացքները կարող են իրական փոփոխություններ բերել հասարակության կյանքում արդեն այսօր։
Իմ և իմ տարեկիցների համար կարևոր է ունենալ հարթակներ՝ կրթվելու, ինքնադրսևորվելու և սեփական ձայնը լսելի դարձնելու համար։ Հզոր պետության հիմքը հենց նախաձեռնող և պատասխանատու երիտասարդությունն է։
Ի սրտե շնորհավորում եմ իմ բոլոր տարեկիցներին և ընկերներին այս տոնի առթիվ։ Մաղթում եմ անկոտրում կամք, նպատակասլացություն և մեծ հաջողություններ ուսման ու նոր նախաձեռնությունների մեջ։ Երբեք չդադարե՛նք հավատալ մեր ուժերին։
Մենք ենք կերտում մեր վաղվա օրը։

Հ.գ Նկարը 2025 թվականի օգոստոսի 12-ի ժամանակ բացման խոսքը Ապարանում օրվա կապակցությամբ։

«Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր» ԳՄԿՆ հիմնադիր և նախագահ՝ Դավիթ Աբրահամյան

Ուզո՞ւմ ես հանդիպել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լսելի դարձնել քո ձայնը և մասնակցել կարևոր քննարկումների 🇦🇲🤝Հարգ...
23/06/2026

Ուզո՞ւմ ես հանդիպել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լսելի դարձնել քո ձայնը և մասնակցել կարևոր քննարկումների 🇦🇲🤝
Հարգելի՛ երիտասարդներ,
«Երիտասարդաց միություն» նախաձեռնության / կուսակցության և շրջանակներում մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ, սեմինարներ և բաց քննարկումներ, որոնք միտված են երիտասարդության ներուժի բացահայտմանն ու պետական-հասարակական կյանքում նրանց դերի բարձրացմանը։
Մեզ համար առանցքային է, որ հանդիպումների օրակարգն ու հյուրերի կազմը ձևավորվեն հենց ձեր՝ երիտասարդներիդ հետաքրքրությունների հիման վրա։ Այս նպատակով իրականացնում ենք հարցում՝ պարզելու, թե պետական, գիտական, կրթական կամ հասարակական ոլորտի որ ներկայացուցիչների հետ հանդիպումն այս փուլում ձեզ համար կլինի առավել արդյունավետ, մոտիվացնող և օգտակար։
Խնդրում ենք հատկացնել 1-2 րոպե և լրացնել ստորև ներկայացված հարցաշարը։ Ձեր կարծիքը որոշիչ է մեր առաջիկա ծրագրերի և հանդիպումների շարքը նախագծելիս։
Կանխավ շնորհակալ ենք ակտիվության համար։

Հարգելի՛ երիտասարդներ, «Երիտասարդաց միություն» նախաձեռնության / կուսակցության և շրջանակներում մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ, սեմինարներ և բաց քն...

03/05/2026

«Երիտասարդաց միություն» կուսակցություն

Յուրաքանչյուր ընտրություն՝ դա պարզապես քվե չէ։ Դա պատասխանատվություն է, դիրքորոշում և հավատ դեպի այն ապագան, որը մենք ինքներս ենք կառուցում։

Այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ երիտասարդը չմնա դիտորդ, այլ դառնա մասնակցող, մտածող և որոշում կայացնող քաղաքացի։ Ընտրությունները ձևավորում են երկրի ընթացքը, և յուրաքանչյուրիս ձայնը կարող է դառնալ փոփոխության հիմք։

Մենք հավատում ենք, որ գիտակից ընտրությունը սկսվում է տեղեկացվածությունից, պատասխանատվությունից և արժեքների գիտակցումից։ «Երիտասարդաց միություն»-ը կոչ է անում բոլոր երիտասարդներին լինել ակտիվ, հետևողական և վստահ իրենց ընտրության մեջ։

Քո ընտրությունը քո ապագան է։

30.04.2026 թվականի (վաղը) Արտահերթ ժողովի ընթացքում ունենք կարեւոր հայտարարություն։Ժողովին կարող եք հետեւել Նախագահի էջի...
29/04/2026

30.04.2026 թվականի (վաղը) Արտահերթ ժողովի ընթացքում ունենք կարեւոր հայտարարություն։
Ժողովին կարող եք հետեւել Նախագահի էջի ուղիղ եթերում ✅

Address

Արագածոտն
Tsaghkahovit
0401

Opening Hours

Monday 16:00 - 19:00
Tuesday 16:00 - 19:00
Wednesday 16:00 - 19:00
Thursday 14:55 - 16:15
Friday 14:55 - 16:15
Saturday 13:00 - 19:00
Sunday 13:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Ֆիզիկայի Աշխարհ Կրթահամալիր / World of Physics Educational Complex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share