ԷՋԻ ՄԱՍԻՆ
Այս էջը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Էջի նպատակն է նպաստել Ստեփանավանում այս տարի՝ 2022թ. հուլիս ամսին անցկացվելիք ավանդական «Ծաղկի տոն»-ի տեսանելիությանը, տոնի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, տեղեկատվության տարածմանը, ստեփանավանցիների ակտիվ ներգրավմանը տոնին, ինչպես նաև
Հայաստանի, Արցախի ու արտերկրի տարբեր բնակավայրերից ծաղկասեր հյուրերի և զբոսաշրջիկների մասնակցությանը Ստեփանավանում անցկացվելիք ծաղկային աննախադեպ հրավառությանը:
Խորհրդային տարիներից ի վեր Ստեփանավանում ավանդաբար անցկացվող «Ծաղկի տոնը» վերջին անգամ նշվել է 2011թ.-ին: Ավելի քան տաս տարի անց՝ ստեփանավանցիներն ու հյուրերը կրկին հնարավորություն կունենան Ստեփանավանում ականատես լինելու ծաղիկների գունագեղ տոնահանդեսի՝ վերականգնելով տոնի հին ավանդույթը բոլորովին նոր ձևաչափով ու նոր բովանդակությամբ:
«Ծաղկի տոնն» այս տարի իրականացվում է «Ստեփանավան՝ այցեքարտը ծաղիկներ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Ֆրանսիական բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության (SPFA)-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: