ASA Armenia

ASA Armenia ASA connects creative sector to government, brings research and expertise, and champions cultural diplomacy - locally & globally.

❓ Ինչպե՞ս կարող են թանգարանները ցուցադրություններից զատ արվեստագետների համար ստեղծագործական աճի ու կյանքի որակի բարձրացմ...
24/05/2026

❓ Ինչպե՞ս կարող են թանգարանները ցուցադրություններից զատ արվեստագետների համար ստեղծագործական աճի ու կյանքի որակի բարձրացման հնարավորություններ ապահովել։

🇫🇮 Ֆինլանդիայի EMMA – Espoo Museum of Modern Art-ի նոր մոդելը հենց դրա մասին է։ Նրանք հրաժարվում են արվեստագետներին վճարել «ցուցահանդեսից ցուցահանդես» և անցնում են երկարաժամկետ աջակցության մոդելի։

⏩ Թերթեք սլայդները՝ ծանոթանալու ծրագրին մանրամասներին և ընտրված 4 արվեստագետին։

🤔 Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման մոդել կիրառել Հայաստանում։

Պատրա՞ստ եք չքնել. մայիսի 16-ին Թանգարանային գիշերն է։ 💜Գիտեի՞ք, որ Հայաստանը եվրոպական այս նախաձեռնությանը միացել է հեն...
16/05/2026

Պատրա՞ստ եք չքնել. մայիսի 16-ին Թանգարանային գիշերն է։ 💜

Գիտեի՞ք, որ Հայաստանը եվրոպական այս նախաձեռնությանը միացել է հենց մեկնարկի տարում՝ 2005-ին։ Այն ժամանակ մասնակից թանգարանները 9-ն էին, 21 տարի անց, այսօր, այդ թիվը հասնում է 100-ի։

Ի՞նչ է տեղի ունենում թանգարաններում, երբ մթնում է, և ինչպե՞ս են ձայնային ինստալյացիաները փոխում մեր ընկալումը։ Բացահայտե՛ք Թանգարանային գիշերվա ամենահետաքրքիր փաստերը՝ մեր նոր կառուսելում։

🔗 Միջոցառումների ծրագիրը գտեք այստեղ՝ https://escs.am/am/news/36340

🎥 Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի հավաքածուն՝ Կաննի 79-րդ կինոփառատոնումԱյս տարի Կաննի միջազգային կինոփառատոնի «...
15/05/2026

🎥 Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի հավաքածուն՝ Կաննի 79-րդ կինոփառատոնում

Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնի «Կաննի դասականներ» հեղինակավոր բաժնում հատուկ տեղ է հատկացված հայ կինեմատոգրաֆի խոշորագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ 💜

«Փելեշյան նախագծի» շրջանակներում փառատոնի հանդիսատեսին կներկայացվեն ռեժիսորի հինգ վավերագրական ֆիլմերը՝

🔸 «Մարդկանց երկիրը» (1966)
🔸 «Սկիզբը» (1967)
🔸 «Մենք» (1969)
🔸 «Բնակիչները» (1970)
🔸 «Տարվա եղանակները» (1975)

Դիստանցիոն մոնտաժի տեսության հիմնադիր Արտավազդ Փելեշյանը ֆիլմերի ցուցադրությանը ներկա կլինի անձամբ՝ որպես փառատոնի պատվավոր հյուր։

ASA as One of the Voices of the “EU-Armenia” Cultural Dialogue🇦🇲 🇪🇺 🤝  The second EU-Armenia Cultural Dialogue meeting t...
14/05/2026

ASA as One of the Voices of the “EU-Armenia” Cultural Dialogue🇦🇲 🇪🇺

🤝 The second EU-Armenia Cultural Dialogue meeting took place, bringing together speakers to discuss the potential of Armenia’s cultural and creative sectors, their strategic development, and European perspectives for collaboration.

💬 The discussion included ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Zhanna Andreasyan, Deputy Minister Artur Martirosyan, Head of the EU Delegation to Armenia / European Union in Armenia Vassilis Maragos, ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA, Creative Europe Desk Armenia, EU4Culture, EUNIC Armenia, TUMO Center for Creative Technologies, as well as ASA Armenia.

During last year’s meeting, ASA was presented as a vision born from the EU-funded program. One year later, our community returned with established projects and active collaborations. In the context of EU-Armenia cooperation, it is especially meaningful that from the very beginning one of our key supporters and partners has been the Swedish Arts Grants Committee through the ArtNexus program.

ASA Armenia Director Seda Grigoryan spoke about the held in November, the research project “Cultural Consumption in Armenia,” aimed at developing data-driven cultural policy, and expert-community initiatives designed to support creators. One of the organization’s major achievements over the past year was the signing of a memorandum of understanding with the Ministry of Education, Science, Culture and Sports, enabling ASA to directly participate in decision-making processes and provide digital tools that encourage collaboration across different sectors of the field.

💬 🇦🇲 Zhanna Andreasyan, Minister of Education, Science, Culture and Sports:

“Culture in Armenia can become a driving force for public development, and we can proudly state that it is not merely a sector that consumes resources, but one that offers society tremendous potential for creativity and the development of cultural production. I believe it is the responsibility of the state to create the right incentives for that potential to grow.”

💬 🇪🇺 Vassilis Maragos, Head of the EU Delegation to Armenia:

“For the European Union, cultural dialogue with Armenia is far more than an exchange of traditions. It reflects our shared values — freedom, democracy, inclusivity, diversity, innovation, and the belief that cultural heritage and creativity build bridges between the past and the future.”

🔗 Read more about the meeting on our website: https://www.asaarmenia.org/news/28

📸 Photos by European Union in Armenia

ԱՍԱ-ն՝ «ԵՄ-Հայաստան» մշակութային երկխոսության ձայներից 🇦🇲 🇪🇺🤝 Կայացավ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդի...
09/05/2026

ԱՍԱ-ն՝ «ԵՄ-Հայաստան» մշակութային երկխոսության ձայներից 🇦🇲 🇪🇺

🤝 Կայացավ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը, որի շրջանակներում բանախոսները խոսեցին Հայաստանի մշակույթի ու ստեղծարար ոլորտների ներուժի, ռազմավարական զարգացման և եվրոպական հեռանկարների մասին:

💬 Քննարկմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA, Creative Europe Desk Armenia-ն, EU4Culture-ը, EUNIC Armenia-ն, TUMO Center for Creative Technologies-ն, ինչպես նաև ASA Armenia-ն:

Նախորդ հանդիպման ժամանակ ASA-ի մասին խոսում էինք որպես տեսլական, որը ծնվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված Կատապուլտ ծրագրի արդյունքում: Իսկ մեկ տարի անց մեր համայնքը ներկայցավ արդեն կայացած նախագծերով ու համագործակցություններով: ԵՄ-Հայաստան համատեքստում նշանակալի է, որ առաջին իսկ օրից մեր կարևոր աջակից-գործընկերների շարքում է Շվեդիայի Արվեստների դրամաշնորհների կոմիտեն՝ ArtNexus ծրագրի շրջանակներում:

ԱՍԱ-ի ղեկավար Seda Grigoryan-ը պատմեց նոյեմբերին տեղի ունեցած -ի, տվյալահեն մշակութային քաղաքականությանն ուղղված «Մշակութային սպառումը Հայաստանում» հետազոտական նախագծի և փորձագիտական համայնքի՝ ստեղծագործողների աջակցության ծրագրերի մասին։ Մեկ տարվա մեր ձեռքբերումներից է նաև ԿԳՄՍ նախարարության հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացին և տրամադրել թվային գործիքներ՝ ոլորտի մասնակից օղակների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

💬 🇦🇲 Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ նախարար. «Հայաստանի մշակույթը կարող է դառնալ հանրային զարգացման ուղղություն և հպարտորեն արձանագրել, որ այն ոչ թե կլանում է, այլ հանրությանը տալիս է ստեղծարարության և մշակութային արտադրանքի զարգացման մեծ ներուժ: Կարծում եմ՝ պետության խնդիրն է ճիշտ խթաններ դնել այդ ներուժը զարգացնելու համար»։

💬 🇪🇺 Վասիլիս Մարագոս, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. «Եվրոպական միության համար Հայաստանի հետ մշակութային երկխոսությունը պարզապես ավանդույթների փոխանակում չէ. այն նշանավորում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, ներառականությունը, բազմազանությունը, նորարարությունը և այն համոզմունքը, որ մեր մշակութային ժառանգությունն ու ստեղծագործականությունը կամուրջներ են կառուցում անցյալի և ապագայի միջև»։

📸 Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Մի քանի օրից կմեկնարկի արվեստի աշխարհի գլխավոր իրադարձությունը։ Մենք մեկտեղել ենք 61-րդ բիենալեի ամենահետաքրքիր փաստերը,...
07/05/2026

Մի քանի օրից կմեկնարկի արվեստի աշխարհի գլխավոր իրադարձությունը։ Մենք մեկտեղել ենք 61-րդ բիենալեի ամենահետաքրքիր փաստերը, որոնք կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել այս տարվա խճճված աշխարհագրության և կանոնների մեջ։ 💜

Սլայդներում պատմում ենք նաև Հայաստանի մասին.
🇦🇲 Ինչո՞ւ է մեր տաղավարն այս տարի վերածվել գործող ստուդիայի։
👤 Ովքե՞ր են նախագծի հեղինակները։

Հանրային ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդման տաղավարում ASA-ն էր։ 💬 Վահան Արծրունու հետ զրույցի ընթացքում բաց քննա...
27/04/2026

Հանրային ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդման տաղավարում ASA-ն էր։

💬 Վահան Արծրունու հետ զրույցի ընթացքում բաց քննարկում ենք ունեցել ոլորտի ամենատարբեր հարցերի շուրջ.

🔸 Ինչպե՞ս անցում կատարել կարծրացած համակարգային մոդելից դեպի կենսունակ ստեղծարար էկոհամակարգ։
🔸 Ո՞րն է պետության դերը անկախ արվեստագետի կայացման գործում և ինչպե՞ս ձևավորել հավասար իրավական դաշտ։
🔸 Ինչո՞ւ են անհրաժեշտ տվյալահեն հետազոտությունները կենսական մշակութային քաղաքականություն մշակելիս:
🔸 Ինչպե՞ս է ASA-ն դառնալու արվեստագետների շահերի պաշտպանն ու նրանց «թվային հայելին»։
🔸 Ի՞նչ է տալիս միջազգային համագործակցությունը հայաստանյան մշակութային դաշտին։

💬 Տաղավարում մեր համահիմնադիրներ Seda Grigoryan-ն ու Shoghakat MLké-Galstian-ը ներկայացրեցին ԱՍԱ-ն՝ միջավայր, որտեղ արվեստագետը կարող է ստանալ մասնագիտական խորհրդատվություն և դառնալ մեկ միասնական ստեղծարար ցանցի անդամ։ Ինչպես նշվեց հաղորդման ընթացքում՝ ASA-ն այն կամուրջն է, որը միացնում է անհատ ստեղծագործողին, պետությանը և միջազգային հնարավորությունները։

🤝 Զրույցին միացել էր նաև մեր գործընկեր, Hosq.co նախագծի երաժշտական ծրագրերի ղեկավար և Տիեզերք band / Tiezerk Band բենդի համահիմնադիր Lusine Mlke-Galstyan-ը։ Նա ընդգծեց մի կարևոր միտք, որն այսօր ստեղծարար համայնքի գլխավոր մարտահրավերներից է. արվեստագետին անհրաժեշտ է համայնքային թիկունք, որպեսզի նա ստիպված չլինի միայնակ պայքարել համակարգային խնդիրների դեմ և կարողանա լիարժեք նվիրվել ստեղծագործական պրոցեսին։

Շնորհակալ ենք Vahan Artsruni-ին՝ վաղուց սպասված այս քննարկման և ջերմ զրույցի համար։ 💜

ASA Armenia-ն (Advocacy Society for the Arts) նորաստեղծ նախաձեռնություն է, որը ձևավորվել է որպես ժամ

🤔 Գիտե՞ք, որ Միկի Մաուսը տասնամյակներ շարունակ եղել է Walt Disney ընկերության իրավաբանական «պայքարի» կենտրոնում։ Ընկերու...
22/04/2026

🤔 Գիտե՞ք, որ Միկի Մաուսը տասնամյակներ շարունակ եղել է Walt Disney ընկերության իրավաբանական «պայքարի» կենտրոնում։ Ընկերությունն այնքան հեռու է գնացել, որ հասել է անգամ ԱՄՆ օրենսդրության փոփոխությանը, միայն թե պահպանի իր հեղինակային բացառիկ իրավունքները։

Արվեստի տեսանկյունից հեղինակային իրավունքի կարգավորումների, միջազգային օրինակների և հայաստանյան օրենսդրության բացերի մասին ենք խոսել ASA-ի տեղեկատվական հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ICA Yerevan-ում։

Հանդիպման ընթացքում

📌 ASA փորձագետ, Point of Law-ի հիմնադիր Սանասար Գևորգյանը ներկայացրել է հեղինակային իրավունքի նրբությունները, միջազգային նախադեպերն ու ՀՀ օրենսդրական դաշտի խոցելի կողմերը։

📌 Պատմել ենք ASA-ի գործունեության, անդամակցության հնարավորությունները և կայքում հասանելի մասնագիտական ծառայությունները։

Լուսանկարները՝ Արուսյակ Սիմոնյանի

🔔 Հիշեցնում ենք, որ հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին ICA Yerevan-ում։
20/04/2026

🔔 Հիշեցնում ենք, որ հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին ICA Yerevan-ում։

ASA Արվեստի ջատագովման համայնքը հրավիրում է Երևանի մշակութային կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ASA անդամակցությանը, գործունեությանը և ստեղծարար ոլորտի զարգացման հնարավորություններին։ 💜

ASA-ն հայկական ստեղծարար և մշակութային ոլորտում գործող համագործակցային հարթակ է, որը համախմբում է արվեստագետներին, մշակութային կազմակերպություններին և մասնագետներին՝ փոխադարձ աջակցության, ֆինանսավորման հնարավորությունների և մասնագիտական կապերի ընդլայնման շուրջ։

Հանդիպման ընթացքում՝
🟣 Կներկայացվեն ASA-ի ծառայություններն ու անդամակցության հնարավորությունները
🟣 Կքննարկվեն մարզային արվեստագետների և մշակութային կառույցների կարիքներն ու առաջարկները
🟣 Կներկայացվեն միջազգային համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ
🟣 ԱՍԱ փորձագետ և Point of Law կազմակերպության հիմնադիր Սանասար Գևորգյանը կխոսի հեղինակային իրավունքի մասին՝ որպես ստեղծարար արդյունաբերության ենթակառուցվածք

🤝 Հանդիպումը նախատեսված է արվեստագետների, մշակութային գործիչների, արվեստի մանկավարժների և մշակութային կառույցների ղեկավարների համար։

Սա հնարավորություն է ընդլայնելու մասնագիտական ցանցերը, ծանոթանալու միջազգային և տեղական ֆինանսավորման գործիքներին, ինչպես նաև ներկայացնելու ձեր նախաձեռնություններն ու ոլորտային կարիքները։

ASA Արվեստի ջատագովման համայնքը հրավիրում է Երևանի մշակութային կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին մասնակցելու ...
15/04/2026

ASA Արվեստի ջատագովման համայնքը հրավիրում է Երևանի մշակութային կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ASA անդամակցությանը, գործունեությանը և ստեղծարար ոլորտի զարգացման հնարավորություններին։ 💜

ASA-ն հայկական ստեղծարար և մշակութային ոլորտում գործող համագործակցային հարթակ է, որը համախմբում է արվեստագետներին, մշակութային կազմակերպություններին և մասնագետներին՝ փոխադարձ աջակցության, ֆինանսավորման հնարավորությունների և մասնագիտական կապերի ընդլայնման շուրջ։

Հանդիպման ընթացքում՝
🟣 Կներկայացվեն ASA-ի ծառայություններն ու անդամակցության հնարավորությունները
🟣 Կքննարկվեն մարզային արվեստագետների և մշակութային կառույցների կարիքներն ու առաջարկները
🟣 Կներկայացվեն միջազգային համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ
🟣 ԱՍԱ փորձագետ և Point of Law կազմակերպության հիմնադիր Սանասար Գևորգյանը կխոսի հեղինակային իրավունքի մասին՝ որպես ստեղծարար արդյունաբերության ենթակառուցվածք

🤝 Հանդիպումը նախատեսված է արվեստագետների, մշակութային գործիչների, արվեստի մանկավարժների և մշակութային կառույցների ղեկավարների համար։

Սա հնարավորություն է ընդլայնելու մասնագիտական ցանցերը, ծանոթանալու միջազգային և տեղական ֆինանսավորման գործիքներին, ինչպես նաև ներկայացնելու ձեր նախաձեռնություններն ու ոլորտային կարիքները։

Address

Sayat-Nova 16/13
Sevan
1503

Alerts

Be the first to know and let us send you an email when ASA Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share