23/09/2026
🚀 Համայնքի սիրելի երիտասարդներ, ուշադրությու՜ն🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩 շտապե՜ք դիմել (մանրամասները՝ ստորեւ):
🥁Հայաստանում քաղաքացիական կրթության ամենախաղայնացված ծրագիրը' ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0-ը, հայտարարում է նոր շրջափուլի մեկնարկի մասին:
Եթե սիրում ես քո համայնքը՝ իր բոլոր յուրահատկություններով, և պատրաստ ես ներդնելու քո ժամանակն ու էներգիան այն ավելի լավը դարձնելու համար, ապա հրավիրում ենք միանալու այս արկածային ճամփորդությանը, որի ընթացքում՝
⭐ կմասնակցես երկու 4-օրյա դասընթացների Գյումրիում՝ ունենալով օգտակար և անմոռանալի ժամանց քո հասակակիցների հետ,
⭐ կստանաս հետաքրքիր առաջադրանքներ և կվաստակես միավորներ, որոնք կկարողանաս փոխանակել տարբեր նվերներով,
⭐ կստանաս դրամաշնորհ քո համայնքային ծրագիրն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների և տարբեր դերակատարների հետ,
⭐ իսկ ճամփորդության ավարտին կդառնաս «ԿԱԶԱ» հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ, կստանաս հավաստագիր և այլ ծրագրերի մասնակցելու նոր հնարավորություններ։
Հետաքրքրե՞ց, կարող ես դիմել, եթե.
✅14 - 25 տարեկան ես,
✅ ունես 2 ընկեր, որոնց հետ պատրաստ ես 3 հոգանոց թիմ ձևավորել,
✅պատրաստ ես ակտիվորեն մասնակցել ամբողջ 8-ամսյա փորձառությանը,
✅պատասխանատու ես, ստեղծարար, իսկ խնդիրների լուծմանն էլ մոտենում ես նորարար ձևով։
Դե ի՜նչ, ծանոթացիր ծրագրի մանրամասներին այստեղ`
🔗https://inovarium-8-0-09b159s.gamma.site/
և ուղարկիր հայտը մինչև
📌հոկտեմբերի 4-ը ժամը 23:59։
🔗https://forms.gle/VugswBn29vDCv6JL6
___________
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ: