09/04/2026
✨️Այսօր իր ծննդյան օրն է նշում Մեղրիի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի «Արփի» պարային համույթի տաղանդավոր պարուսույց Մարիանա Գասպարյանը 💐
Սիրելի՛ Մարիանա,
Ձեր աշխատանքը լցված է սիրով, նվիրումով և ստեղծագործական անսպառ էներգիայով։ Դուք Ձեր սաների մեջ արթնացնում եք հայկական պարի հանդեպ սեր ու հպարտություն՝ նրանց փոխանցելով մեր մշակույթի գեղեցկությունն ու ոգին:🌼
Թող Ձեր ճանապարհը միշտ լինի լուսավոր և լի նորանոր ձեռքբերումներով։ Թող բեմը մշտապես լինի Ձեր ներշնչանքի աղբյուրը, իսկ յուրաքանչյուր ելույթ՝ մեծ հաջողությունների և ջերմ ծափահարությունների արժանի։
Մաղթում ենք Ձեզ հաջողություններով լի ստեղծագործական ուղի։ Թող Ձեր քայլերը միշտ լինեն վստահ, իսկ բեմը՝ լի ծափահարություններով ու հիացմունքով ✨✨️✨️