30/07/2026
🇬🇧⬇️🤝 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ | Մինաս Ավետիսյան և Ալբերտ Պարսամյան
Այսօր՝ Ընկերության միջազգային օրվա առթիվ, Հայաստանի ազգային պատկերասրահն ու Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայացնում են Մինասի վրձնած «Ալբերտ Պարսամյանի դիմանկարը»։
Կտավում պատկերված է «Սիրուն Աբոն»՝ Մինասի ամենամտերիմ համախոհ նկարիչ ընկերներից մեկը, որին կարելի է թերևս անվանել «ամենամինասական» նկարիչը։ Ալբերտ Պարսամյանը տաղանդավոր վարպետ էր, որը մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց իր ավագ ընկերոջ՝ Մինաս Ավետիսյանի գեղարվեստական բացահայտումներին ու ստեղծագործական սկզբունքներին։
Նրանք հաճախ միասին էին մեկնում պլեների, նատուրայից նկարում դիմանկարներ ու նատյուրմորտներ։ Նրանց ընկերության հիմքում արվեստում միասին անցած ստեղծագործական ուղին էր, որը ձևավորեց երկու տաղանդավոր արվեստագետի գեղանկարչական մտածողությունն ու աշխարհընկալումը։
✨ Շնորհավո՜ր Ընկերության օրը։
🇬🇧🤝 INTERNATIONAL FRIENDSHIP DAY | Minas Avetisyan and Albert Parsamyan
On the occasion of International Friendship Day, the National Gallery of Armenia and the Minas Avetisyan Museum present "Portrait of Albert Parsamyan" painted by Minas.
The portrait depicts "Handsome Abo" – one of Minas’s closest like-minded artist friends, who could perhaps be called the most "Minas-esque" painter. Albert Parsamyan was a talented master who remained faithful throughout his life to the artistic discoveries and creative principles of his elder friend, Minas Avetisyan.
They often went together to open-air painting sessions, capturing portraits and still lifes from nature. At the core of their friendship was a shared creative path in art that shaped the painterly style and worldview of both talented artists.
✨ Happy International Friendship Day!
#ՀայաստանիԱզգայինՊատկերասրահ #ՄինասԱվետիսյան #ԱլբերտՊարսամյան #ԸնկերությանՄիջազգայինՕր #արիՀԱՊ