Թելիկ / Telik

Թելիկ / Telik Ավանդական ձեռագործի ճյուղերի ուսուցման և զարգացման միջոցով տեղացի կանանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովում

 նախագծի շրջանակում իրականացվեց `*Հաղորդակցություն և CV-ի կազմում*Անձնական բրենդինգ և սթորիթելինգ դասընթացները։Նախագիծն ...
04/09/2026

նախագծի շրջանակում իրականացվեց `
*Հաղորդակցություն և CV-ի կազմում
*Անձնական բրենդինգ և սթորիթելինգ դասընթացները։
Նախագիծն իրականացվում է ծրագրի շրջանակներում,որը իրականացնում են հայկական բարեգործական հիմնադրամը (ԵՆԿ)հասարակական կազմակերպության հետ համատեղ ` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ։

19/08/2026
14/08/2026

Մեր հուշերի գրքույկը էջ էջ լցվում է սիրով🤍

07/08/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․
«Երիտասարդ կանանց հզորացում» ծրագրի շրջանակում հրավիրում ենք երիտասարդ և մոտիվացված մասնագետների՝ միանալու մեր ծրագրին որպես դասընթացավարներ Ծրագրի նպատակն է աջակցել 25-35 տարեկան երիտասարդ կանանց՝ զարգացնելու իրենց մասնագիտական, անձնական և ձեռնարկատիրական հմտությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ և ստեղծելու սեփական ձեռագործ արտադրանքը։
Փնտրում ենք մասնագետների հետևյալ ուղղություններով՝
*Հաղորդակցություն և CV-ի կազմում
*Անձնական բրենդինգ և սթորիթելինգ
*Ժամանակի կառավարում
*Ֆինանսական գրագիտություն և գնագոյացում
*Պրոդուկտի բրենդավորում և դիրքավորում
*Օնլայն վաճառքի հարթակներ
Ի՞նչ ենք ակնկալում դասընթացավարներից
համապատասխան մասնագիտական գիտելիքներ
դասընթացներ վարելու կամ խմբերի հետ աշխատելու կարողություն,
գործնական և ինտերակտիվ մեթոդների կիրառման պատրաստակամություն,
երիտասարդ կանանց հետ աշխատելու և նրանց զարգացմանը աջակցելու մոտիվացիա,
մասնակիցներին գործնական գիտելիքներ և կիրառելի հմտություններ փոխանցելու կարողություն,
Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում։
Մենք փնտրում ենք ոչ միայն մասնագետների, այլև մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքով և փորձով նպաստել երիտասարդ կանանց զարգացմանն ու հզորացմանը։
«Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ։

Ծրագրի իրականացման վայր՝ ք. Իջևան, Վալանսի 1
Դասընթացների իրականացման ժամանակահատված՝ 01.08.2026-30.11.2026թ
Դիմումների վերջնաժամկետ՝ օգոստոսի 12-ը
Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն և կարճ մոտիվացիոն նամակը՝ [email protected] հասցեին
Միացի՛ր մեզ՝ քո գիտելիքն ու փորձը վերածելու իրական հնարավորության:

06/08/2026

Ձեր տան ջերմ անկյունը✨️

Դու 25-35 տարեկան երիտասարդ կին ե՞ս։Ցանկանո՞ւմ ես սովորել, ստեղծել սեփական արտադրանքը և բացահայտել քո նոր հնարավորությու...
05/08/2026

Դու 25-35 տարեկան երիտասարդ կին ե՞ս։
Ցանկանո՞ւմ ես սովորել, ստեղծել սեփական արտադրանքը և բացահայտել քո նոր հնարավորությունները։
Միացի՛ր «Երիտասարդ կանանց հզորացում» ծրագրին։
Ծրագրի ընթացքում կսովորես՝
Հաղորդակցություն և CV-ի կազմում
Անձնական բրենդինգ և սթորիթելինգ
Ժամանակի կառավարում
Ֆինանսական գրագիտություն և գնագոյացում
Պրոդուկտի բրենդավորում և դիրքավորում
Օնլայն վաճառքի հարթակներ
Ձեռագործ արտադրանքի ստեղծում
Դու ոչ միայն գիտելիք կստանաս, այլև կստեղծես քո սեփական ձեռագործ արտադրանքը և կսովորես այն ճիշտ ներկայացնել ու վաճառել։
Սովորի՛ր։ Ստեղծի՛ր։ Բրենդավորի՛ր։ Վաճառի՛ր։
Քանի որ ծրագրի շրջանակում մասնակիցները կստեղծեն սեփական արտադրանքը, ցանկալի է, որ նրանք ունենան ձեռագործ կամ կիրառական արվեստի ոլորտում նախնական հմտություններ կամ փորձ։
«Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ։
ք. Իջևան , Վալանսի 1
հայտը լրացրու մինչև օգոստոսի 14-ը
Տեղերը սահմանափակ են։
Դիմի՛ր հիմա՝

Շնորհակալություն ծրագրի նկատմամբ հետաքրքրության համար։ Խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտը։ Տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվի միայն մասնակիցներ....

13/07/2026

✨️Սա դասական ձևվածքի և ազգային ոգով հարուստ ասեղնագործության գեղեցիկ համադրություն է, որը հիանալի կընդգծի կատարողի բեմական կերպարը՝ հաղորդելով նրան ինքնատիպություն ։

Address

Valans 1
Ijevan
4002

Alerts

Be the first to know and let us send you an email when Թելիկ / Telik posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Թելիկ / Telik:

Shortcuts

Share

Category