28/07/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ծնողներ և դիմորդներ,
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է դպրոցի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունը։
Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն՝ ստեղծագործական ընտրության հիման վրա։
Ընդունելության ժամկետները
Դիմումների ընդունումը կազմակերպվում է հունիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը։
Դիմորդները, ովքեր հիմնավորված փաստաթղթերով (օրինակ՝ հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանք) հաստատել են, որ չեն կարողացել մասնակցել հիմնական ընդունելությանը, իրավունք ունեն մասնակցել ընդունելությանը այլ ժամանակ՝ պայմանով, որ այն տեղի կունենա մինչև ընդունելության վերջնաժամկետը
Ովքեր կարող են դիմել
Ընդունելությանը կարող են մասնակցել՝
• 6–9 տարեկան երեխաները՝ յոթնամյա կրթական ծրագրերի համար,
• 9–12 տարեկան երեխաները՝ հնգամյա և քառամյա կրթական ծրագրերի համար։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմորդը ներկայացնում է՝
• ընդունելության դիմում,
• ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
• առողջության վերաբերյալ տեղեկանք,
• 3×4 չափի երկու լուսանկար,
• նախորդ ստեղծագործական աշխատանքների նմուշներ (առկայության դեպքում)։
Ընդունելության ձևաչափը
Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրությամբ՝ համապատասխան մասնագիտության առանձնահատկություններին։
Գնահատումն իրականացվում է 10 միավորային համակարգով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված չափորոշիչները։ 4 միավորից ցածր գնահատական ստացած դիմորդները չեն մասկացում մրցույթին։
Քննությունների ժամանակացույցը և այլ մանրամասների մասին դիմորդների ծնողները կամ օրինական ներկայացուցիչները նախապես կտեղեկացվեն, իսկ տեղեկատվությունը կհրապարակվի դպրոցի պաշտոնական և սոցիալական տեղեկատվական հարթակներում։
Մինչ քննությունները ծնողի և դիմորդի համար դպրոցն անցկացնելու է քննական խորհրդատվություն։
Դպրոցն ապահովում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցության համար անհրաժեշտ և հավասար պայմաններ։