Berry Festival

Berry Festival Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Berry Festival, Festival, Շիրակի մարզ, գ. Հայկավան, Նոր թաղամաս 1-ին փողոց, շենք 29, Haykavan.

Այո, իհարկե, հատապտուղների փառատոն, այն էլ Շիրակի մարզում։ «Կանաչ արահետ» ՀԿ-ն, երկար տարիներ փորձում է դեմ գնալ կարծրատիպերին և տեղական իշխանությունների և մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ազդարարել նոր և ավելի հեռանկարային ոլորտի՝ հատապտուղների հետ կապված ոլորտի կայացումը և արձանագրել հաղթանակը։ Առաջին մասսայական այգիները հիմնվեցին 2018 թ-ին Հայկավանում, Գերմանական «Հույսի նշան » կազմակերպության հետ համատեղ՝ հիմք դնելով հատապտուղների ինտենսիվ մշակությանը։
2024-ի հուլիսի 27-ին ժամը 12:00-19:00-ն ազդարարում ենք առաջին հատապտուղների փառատոնի մեկնարկը Հայկավանում՝ գեղատեսիլ, նոր տեխնոլոգիաներով զինված Ուսուցման կանաչ կենտրոնում։
«Կանաչ արահետ » ՀԿ-ի, Ուսուցման կանաչ կետրոնների և տեղական, միջազգային մի շարք կազմաերպությունների և տեղական իշխանությունների աջակցությամբ փառատոնին կմասնակցեն հատապտուղների արտադրող խմբերը, անհատ ֆերմերներ, վերամշակողներ, ովքեր կներկայացնեն թարմ հատապտուղներ, հատապտուղներից պատրաստված հատապտղային լավաշներ, մուրաբաներ, հյութեր, չրեր, անուշեղեն, խմորեղեն և այլն:

Փառատոնը կուղեկցվի ավանդական երգ ու պարով, հյուրասիորւթյամբ և Շիրակցիներին վայել ջերմ ընդունելությամբ։ Այցելուների համար կկազմակերպվեն տարատեսակ մրցույթներ և խաղարկություններ, կտրվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում: Կլինեն նաև փոքրիկների համար կազմակերպված այլ ժամանցային ծրագրեր։
Փառատոնի նպատակն է աջակցել հատապտուղների արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողին՝ նպաստելով Հայաստանում գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում անմիջապես գյուղացուց գնել հատապտուղներ և այլ՝ թարմ և վերամշակված գյուղմթերք:
Կորպորատիվ համագործակցության և փառատոնին աջակցելու համար խնդրում ենք գրել [email protected] , [email protected] , [email protected]
էլ.հասցեներին և զանգահարել հեռախոսահամարներին +37493 455-115 ,+374 99 56 63 73

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-երի ներկայացուցիչներին. «Կանաչ արահետ» ՀԿ-ն կհոգա լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման հարցերը: Խնդրում ենք մինչև հուլիսի 20–ը ներառյալ հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով +37493 455-115 , +374 99 56 63 73 հեռախոսահամարներին

06/10/2026
05/10/2026
🍂 Աշունն  իր ողջ գունագեղությամբ և հմայքով  Կանաչ Ուսուցման կենտրոնում 💚 #ԿանաչՈւսուցմանԿենտրոն  #ԱշնանԳույներ  #Բնությա...
04/10/2026

🍂 Աշունն իր ողջ գունագեղությամբ և հմայքով Կանաչ Ուսուցման կենտրոնում 💚

#ԿանաչՈւսուցմանԿենտրոն #ԱշնանԳույներ #ԲնությանԳրկում #ԳյուղականԿյանք

02/10/2026

🍂 Աշունը բնության գրկում՝ նոր բացահայտումներով։ 💚
Սիրելի՛ ծնողներ, ուսուցիչներ և երեխաներ,
🏡 Կանաչ Ուսուցման կենտրոնը հրավիրում է ձեզ անցկացնելու ձեր աշնանային էքսկուրսիան մեզ հետ։
🌿 Բնություն
🍎 Գյուղատնտեսություն
🔗 Նորարարական տեխնոլոգիաներ
👩‍👧‍👦 Հետաքրքիր ու ճանաչողական շրջայց
🍑🍐🥬Բերքահավաք և համտես
🍀Բույսերի տնկում
🤗 Ջերմ և ուրախ ժամանց

✨ Ձեր դասարանի կամ խմբի աշնանային օրը դարձրե՛ք հիշարժան։

📩 Ամրագրելու համար գրեք մեր էջին
Green Training Center, Shirak marz, Haykavan
Կամ զանգահարեք
📲 093 014 413

💚 Սիրով սպասում ենք ձեզ։

#ԿանաչՈւսուցմանԿենտրոն #ԱշնանայինԷքսկուրսիա #ԴպրոցականԷքսկուրսիա #Հայկավան

16/09/2026

🚌 GG SHUTTLE-ով՝ ընդամենը 600 դրամով դեպի Բերքի Տոն! 🌾🎉
Այժմ արդեն կարող եք ամրագրել ձեր տեղը GG Shuttle-ում և սեպտեմբերի 19-ին Մատենադարանից ուղևորվել դեպի «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի Տոն» փառատոն։ 💚
📍 Մեկնում՝ Մատենադարանից
🎟️ Տեղը՝ ընդամենը 600 դրամ
🌾 Ուղղություն՝ Բերքի Տոն
📅 Սեպտեմբերի 19
⚠️ Տեղերը սահմանափակ են, նախապես ամրագրեք ձեր տեղը։
Մի՛ մտածեք կայանելու, ճանապարհի ու մեքենայի մասին․ պարզապես նստեք GG Shuttle-ը և միացեք Բերքի Տոնին։ 🚌🌿
#ԲերքիՏոն #ԳյուղականԿյանք

14/09/2026

Սեպտեմբերի 19-ին Green Training Center-ում սպասվում է մի ամբողջ օր՝ գյուղական կյանքի, ավանդույթների, համերի, ձեռագործ աշխատանքների, երաժշտության, վարպետաց դասերի և հաճելի հանդիպումների։

📍 Որպեսզի փառատոնի ընթացքում հեշտությամբ գտնեք ձեր նախընտրած տաղավարները, վարպետաց դասերի ու ակտիվությունների վայրերը և չկորցնեք ոչ մի հետաքրքիր անկյուն՝ ներկայացնում ենք փառատոնի քարտեզը։

🗺️ Պահպանեք քարտեզը և կիսվեք այն ձեր ընկերների հետ։

📅 Սեպտեմբերի 19 | 11:00–23:00
📍 Ձորաղբյուր, Բանակի 18՝ Կանաչ Ուսուցման Կենտրոն
🎟️ Մուտքն ազատ է

14/09/2026

Այս տարի «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի Տոն» փառատոնին մեզ միանում է Memories Tea-ն՝ հայկական թեյի բրենդ, որն արդեն 5 տարվա փորձ ունի բնական թեյային բռենդների ստեղծման և արտադրության ոլորտում։

🌱 Memories Tea-ն աշխատում է խնամքով ընտրված տեղական հումքով, իսկ մրգերի և հատապտուղների մի մասը մշակվում և չորացվում է սեփական արտադրամասում։ Սա հնարավորություն է տալիս վերահսկել որակը արտադրության յուրաքանչյուր փուլում։

🤲 Իսկ ամենակարևորը՝ Memories Tea-ի թեյը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Յուրաքանչյուր փաթեթիկ առանձին դոզավորված է՝ պատրաստված խնամքով ու ուշադրությամբ։

Սեպտեմբերի 19-ին հնարավորություն կունենաք ծանոթանալու Memories Tea-ի յուրահատուկ թեյային համադրություններին և գտնելու ձեր սիրելի համը։ 💚

📅 Սեպտեմբերի 19 | 11:00–23:00
📍 Կանաչ Ուսուցման Կենտրոն, Ձորաղբյուր
🎟 Մուտքն ազատ է

11/09/2026

🌿 ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ՓԱՌԱՏՈՆԻՆ 🎨✨

Այս տարի «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի Տոն» փառատոնը ոչ միայն դիտելու, այլև սովորելու, ստեղծելու և փորձելու հնարավորություն է տալիս։

Փառատոնի ընթացքում ձեզ սպասվում են հետաքրքիր ու գործնական վարպետաց դասեր՝

💚 Բոլոր վարպետաց դասերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար։

📅 Սեպտեմբերի 19 | 11:00–23:00
📍 Green Training Center, Ձորաղբյուր, Բանակի 18
🎟 Մուտքն ազատ է

Եկե՛ք միասին սովորենք, ստեղծենք ու վայելենք գյուղական կյանքի ավանդույթները։ 🌾
#բերքիտոն #բերքիտոն2026 #վարպետացդաս

11/09/2026

Address

Շիրակի մարզ, գ. Հայկավան, Նոր թաղամաս 1-ին փողոց, շենք 29
Haykavan

Telephone

+37493455115

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Berry Festival posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Berry Festival:

Shortcuts

Share

Category