27/10/2021
|
📣Հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի ունեցավ YouThink 2021 քսանչորսժամյա հեքըթոն, որն ուներ 💻 խորագիրը։
📣Բացի բուն առաջադրանքից, մասնակիցները նաև ունեցան բազմաթիվ հետաքրքիր, ակտիվ խաղեր, որոնք բերեցին հավելյալ միավորներ։
‼️ ՀԵՔԵԹՈՆԻ նպատակն էր մասնակից երիտասարդներին տալ
առաջադրանք՝ 24 ժամվա ընթացքում առանձնացնել 10 վիրտուալ գործիք (soft skill զարգացնող), որոնք պետք է օգնեն
և աջակցեն իրենց նման երիտասարդների կյանքը և առօրյան դարձնել ավելի թեթև և արդյունավետ:
‼️ Նախագծի երկրորդ փուլում ՍՔԱՅ ակումբի երիտասարդները առաջադրանք են ունենալու ծաղկաքաղ անել Հեքեթոնի
ընթացքում ներկայացված ամենաշատը աչքի ընկնող և տարբերվող 10 գործիքները հավաքագրել, և հետագայում TOT
սկզբունքով ներկայացնեն այդ ամենը Գյումրիի 10 դպրոցի մոտ 150 աշակերտի:
🇪🇺 Միջոցառումն անցկացվել է Վորլդ Վիժն Հայաստանի «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բարի՜ երթ 💙🤍