The Gallery Of Mariam And Yeranuhi Aslamazyan Sisters

The Gallery Of Mariam And Yeranuhi Aslamazyan Sisters «Ասլամազյան քույրերի պատկերասրահը» աշխատում է 1987 թ.

03/07/2026
Հունիսի 13 ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Կոստան Զարյան 141 նախագիծը, նախագծի շրջանակներ...
17/06/2026

Հունիսի 13 ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Կոստան Զարյան 141 նախագիծը, նախագծի շրջանակներում կներկայացվեն Կոստան Զարյանի գծանկարները։

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը սրտանց շնորհավորում է բոլորին Հայաստանի  Հանրապետության օրվա առթիվ։
28/05/2026

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը սրտանց շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ։

Բացառիկ նյութեր,Հատուկ շնորհակալություն Սյուզաննա Խոջամիրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ակսել Բակունց տուն - թանգարանին, ...
17/05/2026

Բացառիկ նյութեր,
Հատուկ շնորհակալություն Սյուզաննա Խոջամիրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ակսել Բակունց տուն - թանգարանին, Ակսել Բակունց հիմնադրամին, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինին և այն անձանց ովքեր իրենց մասնակցությունը ունեցան այս նախագիծը կյանքի կոչելու։

12/05/2026

🎨✍️ «ԲԱԺԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»
Ակսել Բակունց – Մարիամ Ասլամազյան

📍 Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, ք. Գյումրի
🗓 16 մայիսի, 2026 թ.
🕕 Ժամը՝ 18:00

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում, որի այս տարվա կարգախոսն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»,
Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հրավերով, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և պատկերասրահի համագործակցությամբ Գյումրիում տեղի կունենա հատուկ ՝ նվիրված Ակսել Բակունցի և Մարիամ Ասլամազյանի ստեղծագործական ու մարդկային կապերին։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ մեկ ամբողջական պատմության մեջ կներկայացվեն Բակունցի տուն-թանգարանում պահպանվող բացառիկ նյութեր՝
▪️ Մարիամ Ասլամազյանի ինքնագիր նամակներն ու բացիկները Բակունցների ընտանիքին,
▪️ Գրիշա և Վահան Բակունցների հուշագրական վկայությունները,
▪️ 1935 թվականի Գորիսի հիշողություններին վերաբերող փաստաթղթեր,
▪️ «Ակսել Բակունցը մոր հետ» հայտնի կտավի ստեղծման պատմությանը վերաբերող նյութեր,
▪️ Բակունցների ընտանիքի և Մարիամ Ասլամազյանի երկարամյա կապը լուսաբանող արխիվային փաստաթղթեր։

🎥 Երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև «Ակսել Բակունցը մոր հետ» հայտնի կտավի 2D անիմացիան, որը ստեղծվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

🎙Բանախոս՝ Թեհմինա Մարության,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն

📖 Բանախոսության թեման՝
«Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն․ Ակսել Բակունց – Մարիամ Ասլամազյան»

Բանախոսության ընթացքում կներկայացվեն մինչ այժմ գրեթե անհայտ կամ քիչ ուսումնասիրված փաստեր՝ կապված Մարիամ Ասլամազյանի և Ակսել Բակունցի ծանոթության, 1935 թվականի գորիսյան օրերի, Բակունցների տանը անցկացրած հիշարժան ժամանակի, հետագա նամակագրության, ինչպես նաև Բակունցի հիշատակի պահպանման գործում Մարիամ Ասլամազյանի ունեցած յուրահատուկ դերակատարության հետ։

✨ Երեկոն մի յուրահատուկ փորձ կլինի՝ բացահայտելու, թե ինչպես են հիշողությունը, արվեստը և մարդկային կապերը հաղթահարում ժամանակի սահմանները՝ վերածվելով մշակութային կենդանի ժառանգության։







Address

232 Abovyan Street
Gyumri
3104

Opening Hours

Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 18:00

Telephone

+37431248205

Alerts

Be the first to know and let us send you an email when The Gallery Of Mariam And Yeranuhi Aslamazyan Sisters posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to The Gallery Of Mariam And Yeranuhi Aslamazyan Sisters:

Shortcuts

Share

Category