Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ / Gyumri State Symphony Orchestra

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ / Gyumri State Symphony Orchestra

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ / Gyumri State Symphony Orchestra Official Facebook page of Gyumri State Symphony Orchestra

🎻 ԼԱՐԵՐԻ ՀՄԱՅՔԸԳյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է դասական երաժշտության երեկոյի, որտեղ կհնչեն ջութակ...
18/09/2026

🎻 ԼԱՐԵՐԻ ՀՄԱՅՔԸ
Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է դասական երաժշտության երեկոյի, որտեղ կհնչեն ջութակային արվեստի ամենասիրված և վիրտուոզ ստեղծագործություններից։

📅 Սեպտեմբերի 19
🕕 18:00
📍 Գյումրու Հայորդյաց տուն
🎟 Մուտքն ազատ է

Ծրագրում՝
Andrija Wonnemann (Խորվաթիա)
Պ. Չայկովսկի — Ջութակի կոնցերտ, I մաս
Canqi Huang (Չինաստան)
Պ. Չայկովսկի — «Méditation»
Նազելի Աթոյան (Հայաստան)
Պ. Չայկովսկի — Ջութակի կոնցերտ, II մաս
Xinyi Sun (Չինաստան)
Վ. Ա. Մոցարտ — Ջութակի կոնցերտ թիվ 5, II և III մասեր
Elisa-Marie Kluwe (Գերմանիա)
Պ. Սարասատե — «Zigeunerweisen»
Artem Rychagov (Ռուսաստան)
Ս. Պրոկոֆև — Ջութակի կոնցերտ թիվ 2
Anna Dou (Գերմանիա)
Ն. Պագանինի — «La Campanella»

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Կարճյան

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին վայելելու ջութակի հմայքն ու դասական երաժշտության անմահ գլուխգործոցները։

🎶 ԼԱՐԻ ՀԵՄԵԹ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԳյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է բացառիկ համե...
09/09/2026

🎶 ԼԱՐԻ ՀԵՄԵԹ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի՝ մասնակցությամբ միջազգային ճանաչում ունեցող ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր և մանկավարժ Լարի Հեմեթի (Larry Hammett)։

Երեկոյի ընթացքում կհնչեն իսպանացի մեծանուն կոմպոզիտոր Խոակին Ռոդրիգոյի կիթառային արվեստի երկու գլուխգործոցները՝
✨ «Ֆանտազիա ազնվականի համար» (Fantasía para un Gentilhombre)
✨ «Արանխուեսի կոնցերտ» (Concierto de Aranjuez)

Համերգի առանձնահատուկ իրադարձությունն է լինելու Ռոդրիգոյի «Ֆանտազիա ազնվականի համար» ստեղծագործության առաջին կատարումը Հայաստանում։
Լարի Հեմեթը համաշխարհային երաժշտական ասպարեզում հայտնի է իր բազմաժանր գործունեությամբ, միջազգային փառատոների հիմնադրմամբ, հեղինակային ստեղծագործություններով և տասնամյակների մանկավարժական փորձով։ Նրա կատարողական արվեստը միավորում է դասական երաժշտության խորությունը, վիրտուոզությունը և ժամանակակից երաժշտական մտածողությունը։
Սպասվում է յուրահատուկ երաժշտական երեկո, որտեղ կիթառի նուրբ և արտահայտիչ հնչյունները կհամադրվեն սիմֆոնիկ նվագախմբի հարուստ գունապնակին՝ ստեղծելով անմոռանալի երաժշտական մթնոլորտ։

📅 Սեպտեմբերի 22
🕕 18:00
📍 Գյումրու Հայորդյաց Տուն
🎸 Մենակատար՝ Լարի Հեմեթ (կիթառ)
🎼 Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Կարճյան

🎟 Տոմսեր՝ 3000 դրամ
TicketOn https://ticketon.am/event/larry-hammet-gyumri

Tomsarkgh https://www.tomsarkgh.am/hy/event/51537/

📞 Տեղեկությունների և տոմսերի համար՝ +374 93 90 98 98

‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️
02/09/2026

‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️

«ԵՐԵԿՈՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ»Սիրով հրավիրում ենք մասնակցելու Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի աշնանային համերգաշրջանի առաջին և...
21/08/2026

«ԵՐԵԿՈՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ»

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի աշնանային համերգաշրջանի առաջին և յուրահատուկ միջոցառմանը՝ «ԵՐԵԿՈՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ»։

📅 Սեպտեմբերի 4
🕕 18:00
📍 Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Կարճյան
Դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան

Մայրամուտի հետ թանգարանը փոխում է իր շունչը, իսկ պատմությունը սկսում է հնչել երաժշտության լեզվով։

Ժամը 18:00-ից այցելուները կմասնակցեն թանգարանի հատուկ շրջայցին՝ ծանոթանալով հին Ալեքսանդրապոլի կենցաղին, ավանդույթներին, քաղաքային մշակույթին և պատմական միջավայրին։ Թանգարանի սրահները, հին իրերն ու պատմությունները կվերածվեն ժամանակի միջով հետաքրքիր ճանապարհորդության։
Իսկ երբ օրվա լույսը սկսի մարել, և թանգարանի դռները փակվեն վերջին այցելուների հետևից, կսկսվի երեկոյի ամենահմայիչ հատվածը։
Բաց երկնքի տակ, պատմական միջավայրի գրկում, կենդանություն կառնեն սիմֆոնիկ մեղեդիները, և Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը հանդիսատեսին կհրավիրի մի յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության, որտեղ կհանդիպեն պատմությունը, հիշողությունն ու արվեստը։

🕖 Համերգի սկիզբ՝ 19:00
🎟 Տոմսի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսը ներառում է՝
• Թանգարանի շրջայց
• Ալեքսանդրապոլյան կենցաղային տեսարանների բեմականացում
• Համերգի մասնակցություն

Միացե՛ք մեզ և դարձե՛ք այդ բացառիկ երեկոյի մասնակիցը, երբ պատմությունն ու երաժշտությունը կհանդիպեն մեկ վայրում, իսկ թանգարանը մեկ երեկոյի ընթացքում կվերածվի կախարդական աշխարհի։

21/08/2026

Սեպտեմբերի 4-ին թանգարանի պատմական միջավայրը կլցվի երաժշտությամբ, թատերականացված բեմականացմամբ և նոր շնչով։ ✨
Դասական երաժշտության հնչյունները, բեմական արվեստն ու թանգարանի յուրահատուկ մթնոլորտը կհյուսվեն մեկ ամբողջական երեկոյի մեջ՝ ստեղծելով արվեստի տարբեր ճյուղերի հետ հանդիպման առանձնահատուկ փորձ։

🎻 Դասական երաժշտության համերգ (Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ)
🎭 Բեմականացում
🏛️ Թանգարանային բացառիկ միջավայր

Սպասվում է երեկո, որտեղ անցյալն ու ներկան կհանդիպեն արվեստի լեզվով։
symphony


📅 Սեպտեմբերի 4
18:00
Միացե՛ք մեզ՝ բացահայտելու արվեստը նոր տեսանկյունից։
Տոմսերը սահամանափակ են, ձեռք բերել նախապես թանգարանի տոմսարկղից:
Մուտքի տոմս՝ 3000 դրամ (շրջայց թանգարանում, բեմականացում, համեգային ծրագիր):
📞+37441463600

31/07/2026

180 Days. One Minute. Endless Memories.✨

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը Դիլիջանում կայացած «Մանկական Շքերթ» 2-րդ գալա համերգով եզրափակեց իր ամառային համեր...
26/07/2026

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը Դիլիջանում կայացած «Մանկական Շքերթ» 2-րդ գալա համերգով եզրափակեց իր ամառային համերգաշրջանը։

Երեկոն դարձավ երաժշտական տոն, որտեղ բեմ բարձրացան «Մանկական Շքերթ» 2026 մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու Գրան Պրի մրցանակակիրները՝ Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Երվանդ Վարոսյանի ղեկավարությամբ։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ իրենց տաղանդի, աշխատասիրության և երաժշտությանը նվիրվածության համար։ Ուրախ ենք, որ մեր ամառային համերգաշրջանի եզրափակիչ ակորդը հնչեց երիտասարդ արվեստագետների փայլուն ելույթներով։

🎻 Երաժշտությամբ լի անմոռանալի երեկո Գյումրիում։Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը՝ հանդիսատեսին ներկայացրեց դասական ե...
23/07/2026

🎻 Երաժշտությամբ լի անմոռանալի երեկո Գյումրիում։

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը՝ հանդիսատեսին ներկայացրեց դասական երաժշտության հիանալի ծրագիր՝ Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործություններով։

Շնորհակալություն ենք հայտնում դիրիժոր Հմայակ Դուրգարյանին (Իսպանիա) և մենակատար Արման Սիմոնյանին (Բելգիա) բարձրարվեստ կատարումների և երաժշտական վառ տպավորությունների համար։

Ջերմ ընդունելությունը, երկարատև ծափահարություններն ու լեփ-լեցուն դահլիճը դարձան այս գեղեցիկ երաժշտական հանդիպման լավագույն գնահատականը։

Շնորհակալ ենք մեր հանդիսատեսին՝ հերթական հիշարժան երեկոն մեզ հետ կիսելու համար։

Լեփ-լեցուն դահլիճ, ջերմ ծափահարություններ և անմահ երաժշտություն։Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյան...
14/07/2026

Լեփ-լեցուն դահլիճ, ջերմ ծափահարություններ և անմահ երաժշտություն։

Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը դարձավ գեղեցիկ երաժշտական տուրք մեծանուն գյումրեցի կոմպոզիտորի հիշատակին։

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, մենակատարների և հանդիսատեսի միասնական ներկայությամբ մեկ անգամ ևս արժևորվեց Խաչատուր Ավետիսյանի հարուստ երաժշտական ժառանգությունը, որը շարունակում է ապրել և հուզել սերունդներին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի հանդիսատեսին՝ այս հիշարժան երեկոյի մասնակիցը լինելու համար։

Երաժշտական բացառիկ երեկո ԳյումրիումԳյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է դասական երաժշտության սիրահարն...
14/07/2026

Երաժշտական բացառիկ երեկո Գյումրիում

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է դասական երաժշտության սիրահարներին վայելելու բարձրարվեստ համերգային ծրագիր։

🎶 Դիրիժոր՝ Հմայակ Դուրգարյան (Իսպանիա)
🎻 Մենակատար՝ Արման Սիմոնյան (Բելգիա, ջութակ)

Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Կարճյան

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին վայելելու սիմֆոնիկ երաժշտության գեղեցկությունն ու ուժը

📅 ՀՈՒԼԻՍԻ 18
🕕 ժամը 18:00
📍 Հայորդյաց տուն
Մութքն ազատ է

🎻 An Exceptional Musical Evening in Gyumri

The Gyumri State Symphony Orchestra warmly invites all lovers of classical music to enjoy an outstanding concert program.

🎶 Conductor: Hmayak Durgaryan (Spain)
🎻 Soloist: Arman Simonyan (Belgium, violin)
🎼 Gyumri State Symphony Orchestra
Artistic Director: Armen Karchyan

We look forward to welcoming you for an evening celebrating the beauty and power of symphonic music.

📅 July 18
🕕 6:00 PM
📍 Hayordyats Tun, Gyumri
🎟 Free Admission

🎻 Исключительный музыкальный вечер в Гюмри

Гюмрийский государственный симфонический оркестр приглашает всех ценителей классической музыки на концертную программу высокого художественного уровня.

🎶 Дирижёр: Aмаяк Дургарян (Испания)
🎻 Солист: Арман Симонян (Бельгия, скрипка)
🎼 Гюмрийский государственный симфонический оркестр
Художественный руководитель: Армен Карчян

С нетерпением ждём встречи с вами, чтобы вместе насладиться красотой и силой симфонической музыки.

📅 18 июля
🕕 18:00
📍 Дом молодёжи «Айордяц Тун», Гюмри
🎟 Вход свободный

Address

Օզանյան 1
Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ / Gyumri State Symphony Orchestra posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ / Gyumri State Symphony Orchestra:

Shortcuts

Share

Category