09/08/2026
🤖 Իսկ ի՞նչ կլինի, եթե 60 երեխայի մի օր տաս ռոբոտ կառուցելու հնարավորություն, մեկ ընդհանուր մարտահրավեր ու ասես՝ «Գտե՛ք լուծումը»։
Դսեղում մենք հենց այդպես արեցինք։ 🚀
🧩 Օգոստոսի 6-ին Wonder Kid Ակադեմիայի թիմը միացավ Սկաուտների և Գայդերի Ազգային Միավորման ճամբարին՝ մասնակիցների համար իրական ռոբոտաշինական արկած ստեղծելու։
Թեման՝ Robots Meet Culture (WRO® 2026)։
Տասնյակ ռոբոտներ։Ու գրեթե զրո պասիվ հանդիսատես։ 😎
LEGO® Education SPIKE Prime-ները սեղանին էին։
Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը։
🧩 Կառուցել։
💻 Ծրագրավորել։
🤖 Փորձարկել։
❌ Չստացվեց։
🔧 Փոխել։
🚀 Նորից փորձել։
🎯 Եվ վերջապես՝ ստացվեց։
Երեխաները կառուցեցին իրենց ռոբոտները, ծրագրավորեցին դրանք և լուծեցին WRO® 2026-ի թեմայով ռոբոտաշինական մարտահրավերներ։
Ու ամենասիրուն պահը մգիտե՞ք որն էր։
Երբ ռոբոտը վերջապես կատարում էր առաջադրանքը, երեխաների դեմքերին հայտնվում էր այն հայացքը, որը մեզ համար ամեն ինչ արժե․
«Ես ինքս սա ստեղծեցի»։ ❤️
Հենց սա է մեր պատկերացրած կրթությունը։
Ոչ թե նստել ու լսել։Այլ կառուցել, մտածել, սխալվել, նորից փորձել ու ստեղծել։
Եվ այո՛, մեր ռոբոտները այս անգամ էլ ճամփորդեցին Գյումրիից Դսեղ։ 😄
Մենք մեզ հետ տարել էինք ամբողջ փոքրիկ ռոբոտաշինական լաբորատորիան՝ LEGO® SPIKE Prime հավաքածուներ, նոթբուքեր, տեխնիկական պարագաներ և, ամենակարևորը, մեր մարզիչների էներգիան։
Շնորհակալ ենք Աղջիկ Սկաուտների և Գայդերի Ազգային Միավորմանը՝ վստահության ու այս հրաշալի համագործակցության համար։ 💛
Իսկ եթե դուք էլ ունեք երեխաների համար ճամբար, դպրոց, միջոցառում կամ պարզապես ուզում եք մի օր ձեր տարածքում լսել ոչ թե «հիմա ի՞նչ անենք», այլ՝
«Վա՜յ, ստացվեց!!!» 🤩
Wonder Kid Academy-ի Robotics & STEAM Workshop-ները կարող են գալ հենց ձեզ մոտ։
📩 Workshop-ների համագործակցության համար՝ գրեք մեզ Direct։