Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն

  • Home
  • Armenia
  • Gavar
  • Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն

Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն:

Գեղրաքունիքի մարզի Լևոն Քալաքնթարի անվան պետական դրամատիկական
թատրոնի կազմավորման սկիզբը նշվում է դեռևս 1882թ-ից, երբ Նոր Բայազետում
գործել է ինքնագործ թատերասերների խումբ, որոնց ջանքերով բեմադրվել է առաջին
թատերական ներկայացումը` Վասակ Մադաթյանի
կատակերգությունը և տոմսերից ստացված շահույթը նվիրաբերվել է չքավոր
աշակերտներին։ Խմբում ներգրավված են եղել Վաղինակ և Վարդուհի
Դովլաթյանները, Ռուբեն և Աշխեն Ազարյանները, Հայկ և Թամո Չալդրանյանները,
Գևորգ և Նազիկ Բաղդասարյանները, Սոս Խաչիկյանը, Արմենակ Ղազանչյանը,
Մկրտիչ Այվազյանը և ուրիշներ։ Մինչ պետական թատրոնի ստեղծումը թատերասեր
խումբը տարիներ շարունակ բավարարել է թատերասեր հասարակության
գեղագիտական պահանջները։ 1935թ ապրիլին Նոր Բայազետի շրջանային գործադիր
նախագահության որոշման համաձայն թատրոնն ստացել է պետական կարգավիճակ։
Եվ արդեն որպես պետական թատրոն հանդիսատեսի դատին է հանձնել Րաֆֆու
պատմական ողբերգությունը` 5 գործողությամբ։ Երկար ժամանակ
թատրոնը չի ունեցել մշտական շենք և իր գործունեությունը ծավալել է տարբեր
տեղերում` կուլտուրայի տանը, այդ ժամանակվա մեծահարուստ և բարերար Կոլոտ
Հայրապետի կառուցած դպրոցի շենքում, հետո երաժշտական ուսումնարանում։
1959թ Կամոյի պետական թատրոնը կոչվել է նշանավոր ռեժիսոր, թատերագետ,
Լևոն Քալանթարի անունով։ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական
թատրոնը իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է Տ. Ռումյանցևի պիեսով։
1965թ պետական հովանավորության շնորհիվ շահագործման է հանձնվել Կամոյի
անվան միջշրջանային պետական թատրոնի հոյակապ շենքը` 550 տեղանոց
դահլիճով։ Շենքը մարզի թատերասերներին ծառայել է մինչև 2011թ, որից հետո
ելնելով շենքի վթարային վիճակից, այն քանդվել է և սկսվել է նորանկախ Հայաստանի
պատմության մեջ առաջին պետական թատրոնի շենքի կառուցման հիմնարկեքը։
Մինչ շենքը կառուցվում էր, թատրոնը շարունակում էր գործել։ Եվ 2018թ նոյեմբերի
19-ին թատերասեր հասարակության առաջ իր դռները բացեց Գեղարքունիքի մարզի
Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հոյակապ շենքը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցված առաջին թատրոնը իր
վարագույրը բացեց Օսկար Ուայլդի դրամայով:/Ռեժիսոր Ա.Սաֆարյան/
Շուրջ 140 տարվա պատմություն ունեցող թատրոնի պատմության մեջ իրենց
ձեռագիրն են թողել ժողովրդական արտիստներ` Գևորգ Հակոբյանը, Վարդուշ
Թամրազյանը, Արփիկ Ղազազյանը։ Վաստակավոր արտիստներ` Ա. Մովսիսյանը,
Ս. Խորենյանը,Շ. Դանիելյանը, Ա. Մուրադյանը, Կ. Մեսրոպյանը, Բ. Մնեյանը,
Վ. Առաքելյանը, Է. Հովհաննիսյանը։Արտիստներ`Հ. Գալստյանը, Գ. Գրիգորյանը,
Գ. Թումոյանը, Ռ. Գրիգորյանը, Ս. Սահակյանը, Ք. Թումոյանը, Ռ. Օյնոյանը,
Լ. Ժամկոչյանը, Ա. Դարբինյանը, Ա. Ասատրյանը, Մարտուն Ղևոնդյանը, Սեդա
Թովմասյանը, Ալվարդ Ստեփանյանը և ուրիշներ։
Ռեժիսորներ` Հ. Մանվելյանը, Աշմաթը, Լ. Մարտիրոսյանը, Ա. Խոսրովը,
Գ, Կարապետյանը, Ռ. Արմենյանը, Ռ. Սարգսյանը, Կ. Գևորգյանը, Գ. Արզումանյանը,
Մ. Ասլանյանը, Հ. Մնացականյանը, Մ. Կոտոյանը, Գ. Պողոսյանը, Ա. Սաֆարյանը և
ուրիշներ։
Տարբեր ժամանակներում թատրոնի բեմադրություններում հանդես են եկել հայ բեմի
մեծանուն դերասաններ`Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Ավետ
Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Մհեր
Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։
Ինչպես բոլոր թատրոնները, այնպես էլ Լ.Քալանթարի անվան պետական
դրամատիկական թատրոնը ապրել է վերելքների և վայրէջքների
ժամանակաշրջաններ:
Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել, բեմադրվում են համաշխարհային
հեղինակների գործեր, զգալի տեղ հատկացնելով ազգային դրամատուրգիային`
ապահովելով բազմաժանր խաղացանկ:

23/09/2026

🗓️Հոկտեմբերի 2-ին, սկիզբը` 18:30
Կարող եք դիտել Արմեն Բայանդուրյանի 🎭 տրագիկոմեդիան` 1 գործողությամբ։
Բեմադրիչ` Վարուժան Մաթևոսյան
🎫Տոմսերի արժեքը` 1000դր
☎️Հեռ. 093-02-75-07

🎭Ծանոթացե'ք հոկտեմբերի ամսվա խաղացանկին👇
23/09/2026

🎭Ծանոթացե'ք հոկտեմբերի ամսվա խաղացանկին👇

🗓️Հոկտեմբերի 18-ին, ժամը` 16:00Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կարող եք դիտել 🎬 ֆիլմը։🎫Տոմսերի արժեք...
22/09/2026

🗓️Հոկտեմբերի 18-ին, ժամը` 16:00
Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կարող եք դիտել
🎬 ֆիլմը։
🎫Տոմսերի արժեքը` 1500դր
☎️Հեռ- 093-02-75-07

22/09/2026

Կհանդիպենք👇
🗓️Սեպտեմբերի 24-ին
🕓Ժամը` 16:00
🎭
Մանկական երաժշտական ներկայացում
🎫Տոմսերի արժեքը` 1000դր
☎️Հեռ. 093-02-75-07

🇦🇲Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության օրը
21/09/2026

🇦🇲Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության օրը

11/09/2026

🎉Պրեմիերա
🎭
Բեմադրիչ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Դալլաքյան

🎊145-րդ թատերաշրջանի մեկնարկը տրվեց Շառլ Պերոյի 🎭> մանկական երաժշտական ներկայացմամբ։Մեր փոքրիկ հանդիսատեսը համակ ուշադրո...
11/09/2026

🎊145-րդ թատերաշրջանի մեկնարկը տրվեց Շառլ Պերոյի
🎭> մանկական երաժշտական ներկայացմամբ։
Մեր փոքրիկ հանդիսատեսը համակ ուշադրությամբ դիտեց ներկայացումը` հիանալով գունեղ կերպարների ինքնատիպությամբ։
🤗Կհանդիպենք👇
🗓️ Սեպտեմբերի 16-ին
🕓 ժամը` 16:00-ին։
Սիրով սպասում ենք🥰

🗓️Սեպտեմբերի 17-ին🕕ժամը` 18:00Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կարող եք դիտել 🎬 ֆիլմը։🎫Տոմսերի արժեքը...
08/09/2026

🗓️Սեպտեմբերի 17-ին
🕕ժամը` 18:00
Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում
կարող եք դիտել 🎬 ֆիլմը։
🎫Տոմսերի արժեքը` 1500դր
☎️Հեռ.093-02-75-07

🎭Ծանոթացե'ք սեպտեմբեր ամսվա խաղացանկին👇
06/09/2026

🎭Ծանոթացե'ք սեպտեմբեր ամսվա խաղացանկին👇

🤗Նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան👇🗓️Սեպտեմբերի 11-ին🕓ժամը` 16:00-ինՍիրով հրավիրում ենք մեր փոքրիկ հանդիսատեսին` դիտելու...
02/09/2026

🤗Նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան👇
🗓️Սեպտեմբերի 11-ին
🕓ժամը` 16:00-ին
Սիրով հրավիրում ենք մեր փոքրիկ հանդիսատեսին` դիտելու
🎭 մանկական երաժշտական ներկայացումը։
Բեմադրությունը ` Արմեն Դալլաքյանի
🎫Տոմսերի արժեքը` 1000դր
📌Գործում է դպրոցական աբոնեմենտային համակարգը։
☎️Տեղեկատու հեռ.093027507

Address

Կենտրոնական հրապարակ 8
Gavar

Opening Hours

Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

026422024

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share