Garni Crafts Centre Գառնիի Ձեռարվեստի Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Garni
  • Garni Crafts Centre Գառնիի Ձեռարվեստի Կենտրոն

Garni Crafts Centre Գառնիի Ձեռարվեստի Կենտրոն Garni Crafts Centre is the home of the Handicrafts Development Foundation. We use natural dyed wool and base our products on traditional designs.

Our craftswomen are from Garni and other Armenian villages.

Snapshots from the past...
02/09/2026

Snapshots from the past...

Colours and symbols!
13/07/2026

Colours and symbols!

23/05/2026

Բարերարը ՀՀ-ին է նվիրել իր անշարժ գույքն ու անձնական հավաքածուն՝ Գորգերի թանգարան ստեղծելու համար

Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև իր անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։

Այդ առիթով մայիսի 22-ին բարերարի և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որը կարևոր և խորհրդանշական քայլ է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում։

Դիմելով բարերարին՝ Անդրեասյանը նշեց՝ այն գործը, որը նա սկսել է և կշարունակի պետության հետ միասին, հնարավորություն կտա ներկայացնել մեր ժառանգությունը և ակտիվ ստեղծագործելու միջավայր ստեղծել։

«Պարոն Դեր Բեդրոսյանն իր նախաձեռնությամբ դեպի Գառնի ճանապարհին սկիզբ էր դրել համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը, շենքի կառուցմանը։ Ունենալով նաև շատ արժեքավոր հավաքածու՝ նպատակ ուներ այդտեղ ստեղծել նոր թանգարան։ Նա պետությանն է փոխանցում այդ ամենն այն ակնկալիքով, որ մենք դա ավարտին կհասցնենք և կունենանք գործող և շատ բարձրակարգ թանգարան, որտեղ գորգը կլինի առանցքային։

Կարծում եմ՝ մասնագիտական մեծ աշխատանքի անհրաժեշտություն ունենք ճիշտ ցուցադրություն գտնելու և թանգարանը ներկայանալի վայր դարձնելու համար՝ չմոռանալով, որ խոսում ենք դեպի Գառնի ճանապարհի մասին. ամեն տարի Գառնիում հյուրընկալում ենք 100 հազարավոր զբոսաշրջիկների, որոնք կարող են հյուրընկալվել նաև թանգարանում»,-ասաց Անդրեասյանն ու ընդգծեց՝ շենքը կառուցված է, մնացել են շատ փոքր աշխատանքներ, որոնք պետությունը կստանձնի և կիրականացնի։Նախարարը հույս ունի, որ շենքի բացումը հնարավոր կլինի ազդարարել այս տարվա հոկտեմբերին։Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանն էլ խոստովանեց, որ միշտ մտածել է համագործակցության մասին։

«Միասին շատ ավելի հետաքրքիր և ստեղծարար կարող ենք լինել։ Հայաստանն ու սփյուռքը միշտ են համագործակցել, սակայն ժամանակն է այդ կամուրջներն առավել մոտեցնելու և գործնական վիճակի բերելու։ Վստահ եմ, որ բազմաթիվ մարտահրավերներ կլինեն. միասին պետք է շատ քննարկումներ լինեն։ Շատ խանդավառված եմ, որ աշխատելու ենք, նորություններ ենք ներկայացնելու»,-ասաց նա։

Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն, որը կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև՝ որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:

Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը։ Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի այդ հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։Բարերարի կողմից իրականացվող նվիրատվությունը պետություն-մասնավոր համագործակցության և մշակույթի զարգացման գործում անհատական պատասխանատվության դրսևորման կարևոր օրինակ է։ Այն ոչ միայն մեծ ներդրում է Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում, այլև բացառիկ իրադարձություն՝ ուղղված ազգային արժեքների պահպանությանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։

Orange, yellow, pink and green :)
29/04/2026

Orange, yellow, pink and green :)

Spring is on its way!
29/03/2026

Spring is on its way!

Greek beauty!
28/03/2026

Greek beauty!

Bright and cheerful!
01/03/2026

Bright and cheerful!

On the loom! :)
07/02/2026

On the loom! :)

Chris Dicesare, an expert weaver, has written some warm and wonderful words about our Centre. Thank you Chris!
25/01/2026

Chris Dicesare, an expert weaver, has written some warm and wonderful words about our Centre. Thank you Chris!

"Sometimes the best gifts aren’t wrapped in paper or bought at a store, they’re found in the unexpected moments and connections along the way. In this piece,

Խորհրդավոր վիշապներ, կենաց ծառ, ծաղիկ. նոր կյանք, նոր տարվա համար ։)
31/12/2025

Խորհրդավոր վիշապներ, կենաց ծառ, ծաղիկ. նոր կյանք, նոր տարվա համար ։)

Address

56, Charents Street
Garni
372215

Telephone

+37494664348

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Garni Crafts Centre Գառնիի Ձեռարվեստի Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Garni Crafts Centre Գառնիի Ձեռարվեստի Կենտրոն:

Shortcuts

Share