26/09/2026
Սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարանում տեղի ունեցավ «Կիբեռնետիկայի մուսան». տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում» նոր տեխնոլոգիական ցուցադրության բացումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացված նախագիծը մեկ հարթության վրա է միավորում Երվանդ Քոչարի արվեստը, Հայաստանի տեխնոլոգիական անցյալի հիշողությունն ու ժամանակակից հոլոգրաֆիկ տեխնոլոգիան։
Բացման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նոր տեխնոլոգիական փորձառության միջոցով տեսնելու «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի հոլոգրաֆիկ վերարտադրությունը և բացահայտելու Քոչարի ստեղծագործական միջավայրը՝ վերադառնալով 1970-ականներ։
Հոլոգրաֆիկ իրականության միջոցով թանգարանի տարածքն ասես վերածվեց ժամանակի և տարածության յուրօրինակ պորտալի․ իրական և թվային աշխարհները միաձուլվեցին՝ անցյալը բերելով այցելուի անմիջական ներկայություն։
Նոր ցուցադրությունը Երվանդ Քոչարի ժառանգությունը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է՝ համադրելով արվեստը, պատմական հիշողությունն ու նորարարական տեխնոլոգիաները։
Հատուկ շնորհակալություն գինիներին՝ միջոցառմանն աջակցելու համար