ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԻՎ 1 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ
ԹԱՏՐՈՆ
-ը, որը նախկինում հայտնի էր Քոլեջ-թատրոն անվանմամբ, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ,,Դերասանական արվեստ,, մասնագիտության ուսանողների մասնակցությամբ ուսանողական-երիտասարդական թատրոն է, որն իր գոյության ութ տարիների ընթացքում իր հանդիսատեսի դատին է հանձնել 15-ից ավելի ներկայացում։ Սկզբում դրանք ուսանողների դիպլոմային աշխատանքներն էին, որոնց լրացնելու եկան արդեն տարբեր կուրսերի ուսանողների մասնակցությամբ տարեկան բեմադրվող 3-4 ներկայացումները։ Այս տարիների ընթացքում բեմադրվել հայ, ռուս և համաշախարհային դրամատուրգների այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են.
Գենադի Մամլին ,,Հեյ, քեզ հետ եմ, բարև,,
Ռուդի Շտրալ ,, Ադամը և Եվան ամուսնանում են,,
Ժ. Հարությունյան ,,Ժամադրություն,,
Կարինե Խոդիկյան ,,Երկրորդ կտակը,,
Լ.Ռազումովսկայա ,,Տականքները,,
Ա. Չեխով ,,Երեք Քույր,,
Զ. Խալափյան ,,Եթե իմանայիր,,
Ա. Սանթրոսյան ,,Դալար Շիվեր,,
Ա. Արբուզով ,,Դաժան խաղեր,,
Վ.Ռոզով ,,Երջանկություն որոնելիս,,
Ֆ. Գ. Լորկա ,,Բեռնարդան եւ իր աղջիկները,,
Հ.Սահյանի բանաստեղծությունների հիման վրա ,,Կգամ,,
Ա. Հարությունյան ,,Չիկագոյի լույսերը,, (մյուզիքլ)
Պ. Սանթրոսյան ,,Լուսաբացին,,
Բ. Բաբայան ,, Բռնկում,,
,,ԵՍԵՆԻՆ,,
Կլոդ Մանյե ,,Օսկար
Խուան Խոսե Ալոնսո Միլիան ,,Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի,,