Armenian New Generation Project

Armenian New Generation Project 💫Where Stage Meets Soul! We organize:
▫️Events
▫️Concerts
(1928)

🆕Բարի գալուստ NEW GENERATION PROJECT

✨Մեր թիմի նպատակն է ավելի գունեղ ու ակտիվ դարձնել Հայաստանի մշակութային կյանքը՝ կազմակերպելով չկրկնվող և ինքնատիպ համերգներ և միջոցառումներ:

🎶Առաջիկա կայանալիք նախագծերին հյուրընկալելու ենք հայտնի, ճանաչված ու սիրված արտիստների՝ խթանելով մշակույթի զարգացմանը, ինչու ոչ ապահովելու ենք դրական էներգիա ու անմոռանալի ակնթարթներ: Նախագծերը լինելու են տարաբնույթ և չկրկնվող:

🔜🎼Դե ինչ, սպասեք մեր գալիք նախագծերի մասին տեղեկատվությանը:

* * * * *

🆕Welcome to NEW GENERATION PROJECT!

✨Our vision is to make the cultural life of Armenia more colorful and active by organizing unique and different concerts and projects.

🎶At the upcoming projects, we will host famous, recognized and loved artists, promoting the development of culture, why not providing positive energy and unforgettable moments. The projects will be diverse and unrepeated.

🔜🎼Well, stay tuned for information about our upcoming events.

05/09/2026

⚔️ Դուք գիտեք լեգենդը։ Բայց երբեք այսպես չեք տեսել

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 101-րդ համերգաշրջանը՝ համաշխարհային պրեմիերայով՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոուով՝ Khachaturian Rooftop-ում։

Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։

Սցենարը՝ Ռ. Ջովանյոլիի «Սպարտակ» վեպի և Հին աշխարհի պատմության սյուժեների հիման վրա։
Սցենարի մշակում՝ Մարիաննա Գրիգորյան։

🔥 90 րոպե երաժշտություն, կինեմատոգրաֆիա և պատմություն՝ մեկ ամբողջական փորձառության մեջ։

SPARTACUS
📍 Khachaturian Rooftop
📅 Սեպտեմբերի 10
🕘 21:00

📲095 344304
🎟️ https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a0c9535-7129-4fdd-8e72-b034ff1141e4

28/08/2026

Իսկ եթե այս անգամ պարզապես չնայեիք Սպարտակը… այլ հայտնվեիք նրա պատմության ներսում։ ⚔️

⛓️ Բաց երկինք
🔥 Կոլիզեի մթնոլորտ
🎼 Արամ Խաչատրյանի հզոր երաժշտությունը՝ կենդանի նվագախմբի կատարմամբ
90 րոպե, որոնք կդիտեք, կլսեք ու կզգաք

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

📍 Սեպտեմբերի 10 | 21:00
KHACHATURIAN ROOFTOP
⚔️ SPARTACUS

You have seen Spartacus. But never like this.

🎟️ https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a0c9535-7129-4fdd-8e72-b034ff1141e4
📲095 344304

26/08/2026

Պատկերացրեք՝ դուք նստած եք կոլիզեում։

⛓️Ձեր դիմաց՝ Սպարտակի պատմությունը, որը կդիտեք բաց երկնքի տակ՝ կարծես հայտնվելով հենց պատմության ներսում։ Իսկ Արամ Խաչատրյանի հզոր երաժշտությունը՝ կենդանի նվագախմբի կատարմամբ։

⚔️ՍՊԱՐՏԱԿ՝ 90 րոպե տևողությամբ ֆիլմ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

📍Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին՝ Khachaturian Rooftop-ում։

ՍՊԱՐՏԱԿ։ Պատմություն, որը պետք է ոչ միայն լսել, այլև տեսնել։

🎟️Տոմսերի համար զանգահարել՝ 095 344 304 հեռախոսահամարով։

23/08/2026

ՍԱ ՖԻԼՄ Է
ԲԱՅՑ ՖԻԼՄ, ՈՐԸ ԿԵՆԴԱՆԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԲԵՄՈՒՄ

90 րոպե տևողությամբ ամբողջական կինեմատոգրաֆիկ պատմություն՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո՝ կենդանի նվագախմբի կատարմամբ: Սա պարզապես ֆիլմ չէ։ Սա պատմություն է, որը տեսնում ես, լսում և զգում՝ հենց բեմում։

🎬 ՖԻԼՄ + 🎻 ԿԵՆԴԱՆԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Միասին՝ մեկ բեմում
Մեկ հզոր պատմություն
Մեկ անմոռանալի երեկո

SPARTACUS
📅 Սեպտեմբերի 10 | 21:00
📍 KHACHATURIAN ROOFTOP

🎟️ https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a0c9535-7129-4fdd-8e72-b034ff1141e4
📲095 344304

18/08/2026

⛓️ ՍՊԱՐՏԱԿ⛓️
ԻՄԵՐՍԻՎ ՍԻՆԵՄԱՏԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

📍 KHACHATURIAN ROOFTOP
📅 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10 | 21:00

Մի երեկո, որտեղ երաժշտությունը, կինոն և տեխնոլոգիան միավորվում են մեկ հզոր փորձառության մեջ։

Պատրա՞ստ ես տեսնել «Սպարտակը» նոր իրականության մեջ։ ⚔️

🎟️Տոմսերի համար 📲095344304

13/08/2026

KHACHATURIAN ROOFTOP
Երևանի նոր բացօթյա մշակութային բեմ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն ներկայացնում են՝

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ | «ՍՊԱՐՏԱԿ»

🎬 Իմերսիվ սինեմատիկ ներկայացում

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ և նոր սինեմատիկ վիզուալ աշխարհով։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ռեժիսոր՝ Արտյոմ Բաղդասարյան

📍 Արամ Խաչատրյան համերգասրահի տանիք
📅 Պրեմիերա՝ սեպտեմբերի 10-ին

🎟️ Տոմսերի համար📲 095 344 304
🔗https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a0c9535-7129-4fdd-8e72-b034ff1141e4
⸻

KHACHATURIAN ROOFTOP
Yerevan’s New Open-Air Cultural Stage

The Armenian National Philharmonic Orchestra, New Generation Project and DJAN AI Studio present:

ARAM KHACHATURIAN | SPARTACUS

🎬 An Immersive Cinematic Performance

Music from Aram Khachaturian’s ballet Spartacus, performed live by the Armenian National Philharmonic Orchestra and brought to life through a new cinematic visual world.

Artistic Director & Chief Conductor — Eduard Topchjan
Director — Artyom Baghdasaryan

📍 Rooftop at Aram Khachaturian Concert Hall
📅 Premiere — 10 September

🎟️ For Tickets📲 095 344 304
🔗https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a0c9535-7129-4fdd-8e72-b034ff1141e4

04/08/2026

🖤Միտքը՝ ՍԵՐ ա...
✨Օգոստոսի 21-ին քաղաքի ձայնը կհնչի բոլորովին այլ կերպ։ Մայրամուտ, բաց երկինք, քաղաքի համայնապատկեր և KAMI FRIENDS՝ կենդանի կատարմամբ։
Մի երեկո, որը պետք է ոչ թե դիտել Story-ներով, այլ ապրել։

📍 KHACHATURIAN ROOFTOP
📅 August 21, 21:00
🎟️Տոմսերի համար 📲095344304
🔗https://khachaturianhall.am/am/orchestra/event/3600f7b8-e547-4b04-b939-b839cbf7a9c4
🔗https://www.tomsarkgh.am/hy/event/51307/Kami-Friends-Khachaturian-Rooftop.html
🔗https://eventhub.am/am/concert/event/khachaturian-rooftop-1c5bb018-3352-46fa-a853-72f6bbc88969
🔗https://www.ticketsystem.am/hy/events/partner/3600f7b8-e547-4b04-b939-b839cbf7a9c4/khachaturian-rooftop-kami-friends

💫Երբ քաղաքը դանդաղ լռում է, երաժշտությունը բարձրանում է քաղաքի գլխավոր տանիք…Օգոստոսի 21-ին KHACHATURIAN ROOFTOP-ը կհյու...
21/07/2026

💫Երբ քաղաքը դանդաղ լռում է, երաժշտությունը բարձրանում է քաղաքի գլխավոր տանիք…

Օգոստոսի 21-ին KHACHATURIAN ROOFTOP-ը կհյուրընկալի KAMI FRIENDS-ին՝ բացառիկ բացօթյա համերգով։

Ամառային մայրամուտ, Երևանի լուսավոր համայնապատկեր, կենդանի երաժշտություն։
📍 Khachaturian Rooftop
📅 Օգոստոսի 21 | 21:00

Ամառվա ամենաջերմ երեկոներից մեկը սպասում է քեզ❗️
Տոմսերի վաճառքը՝ շուտով🔜

*****

💫As the city slowly falls silent, the music rises above it — to the city's most iconic rooftop...

On August 21, KHACHATURIAN ROOFTOP will welcome KAMI FRIENDS for an exclusive open-air concert.

A summer sunset, the sparkling panorama of Yerevan, and live music — all in one unforgettable evening.
📍 Khachaturian Rooftop
📅 August 21 | 21:00

One of the warmest nights of the summer is waiting for you. ❗️
🎟 Tickets coming soon. 🔜

*****

💫Когда город постепенно затихает, музыка поднимается на главную крышу города…

21 августа на KHACHATURIAN ROOFTOP состоится эксклюзивный концерт KAMI FRIENDS под открытым небом.

Летний закат, завораживающая панорама Еревана и живая музыка — всё для незабываемого вечера.
📍 Khachaturian Rooftop
📅 21 августа | 21:00

Вас ждёт один из самых тёплых вечеров этого лета! ❗️
🎟 Продажа билетов — совсем скоро. 🔜

✨CULTURE 2030 ❗️ Մասնագիտական տեսակետ  #2💫Մարդիկ՝ մշակութային կազմակերպությունների ամենամեծ արժեքըԵրբ խոսում ենք մշակութ...
15/07/2026

✨CULTURE 2030 ❗️ Մասնագիտական տեսակետ #2

💫Մարդիկ՝ մշակութային կազմակերպությունների ամենամեծ արժեքը

Երբ խոսում ենք մշակութային կազմակերպությունների զարգացման մասին, մեր ուշադրությունը սովորաբար կենտրոնանում է գեղարվեստական ծրագրերի, համերգների, ներկայացումների կամ ցուցահանդեսների վրա։ Սակայն ցանկացած հաջողված մշակութային կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են։

Արվեստագետները, դիրիժորները, ռեժիսորները, պրոդյուսերները, ադմինիստրատիվ և տեխնիկական թիմերը, մարքեթինգի մասնագետները և բազմաթիվ այլ աշխատակիցներ միասին ստեղծում են այն միջավայրը, որտեղ ծնվում է արվեստը։ Հենց այդ պատճառով մշակութային կազմակերպության ամենամեծ կապիտալը ոչ թե շենքն է կամ բյուջեն, այլ մարդիկ։

Վերջին տարիներին եվրոպական բազմաթիվ առաջատար նվագախմբեր, թատրոններ և մշակութային կազմակերպություններ սկսել են վերանայել իրենց կառավարման մոդելները։ Նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդկային ներուժի զարգացմանը, առաջնորդության մշակույթին, մասնագիտական վերապատրաստմանը, աշխատակիցների բարեկեցությանը և առողջ կազմակերպական միջավայրի ձևավորմանը։

Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ ժամանակակից մշակութային կառավարման հաջողությունը պայմանավորված է ոչ միայն գեղարվեստական արդյունքով, այլև այն միջավայրով, որտեղ աշխատում են մարդիկ։

Հայաստանում ևս ժամանակն է սկսել այս մասնագիտական քննարկումը։

Մարդկային ներուժի զարգացումը չպետք է սահմանափակվի միայն կադրային գործառույթներով։ Այն պետք է դառնա մշակութային կազմակերպությունների ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը։

Հենց այս գաղափարն է կարևոր տեղ զբաղեցնում նաև CULTURE 2030 նախաձեռնության տեսլականում։

Մենք հավատում ենք, որ ուժեղ մշակութային կազմակերպությունները սկսվում են ուժեղ մարդկանցից։ Իսկ ուժեղ մարդիկ ձևավորվում են այնպիսի միջավայրում, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, վստահությունը և շարունակական զարգացումը։

Այսօր, առավել քան երբևէ, մշակութային կառավարման կենտրոնում պետք է լինի մարդը։

🔜Շարունակելի…

#ՄշակութայինԿառավարում #ՄարդկայինՆերուժ #Հայաստան

* * * * *

✨CULTURE 2030 ❗️Professional Perspective #2

💫People Are the Greatest Asset of Cultural Institutions

When discussing the development of cultural institutions, our attention is often focused on artistic programmes, concerts, performances and exhibitions. Yet behind every successful cultural institution are its people.

Artists, conductors, directors, producers, administrators, technicians, marketing professionals and many others work together to create the environment in which artistic excellence can flourish. For this reason, the greatest asset of any cultural institution is not its building or budget—it is its people.

Across Europe, many leading orchestras, theatres and cultural organisations have begun to rethink their management models. Increasing attention is being given to people development, leadership, professional learning, staff well-being and the creation of healthy organisational cultures.

These changes demonstrate that the success of cultural institutions depends not only on artistic achievement but also on the environment in which people work and grow.

Armenia has an opportunity to begin this professional conversation as well.

People development should not be viewed simply as a human resources function. It should become a strategic priority for the long-term development of cultural institutions.

This belief lies at the heart of the CULTURE 2030 vision.

We believe that strong cultural institutions begin with strong people. And strong people grow in environments that value professional development, collaboration, trust and continuous learning.

Today, more than ever, people should be at the centre of cultural management.

🔜To be continued...

Address

Erevan

Telephone

+37433533391

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian New Generation Project posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share