15/11/2019
ԹԵՄԱ ֊ "Սովորենք լսել մեր երեխաների հույզերի ձայնը"
Էմոցիան մեր հոգեկանից բխող ազդանշան է, որը մեզ ասելիք ունի․․․ Փորձենք լսել այն...
Ճանաչելով մեր երեխաների հույզերն ու զգացմունքները՝ կդառնանք նրանց համար ամենավստահելին ու մտերիմը։
Հույզերի միջոցով երեխան ճանաչում է ինքն իրեն, ինչպես նաև հետադարձ կապ է տալիս աշխարհին, մեզ`մեծահասակներիս։
Արդյունքում՝ երեխաների հույզերը ճանաչելը ձեզ համար, սիրելի ծնողներ, բանալի է` օգնելու երեխային ավելի լավ հասկանալ ինքն իրեն, ինչպես նաև միջոց է` ձևավորելու վստահելի և կառուցողական հարաբերություններ հենց ձեզ հետ: