Մուզանավ / Muzanav

Մուզանավ / Muzanav Muzanav - the first Armenian music submarine, where all the musicians are welcome on board :) Join us to start sailing the oceans !

Ներկայացնում ենք մեր համաժողովի համառոտ ամփոփումը։ Շուտով կտեղադրենք նաև տեսաշարերը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցների...
09/07/2025

Ներկայացնում ենք մեր համաժողովի համառոտ ամփոփումը։ Շուտով կտեղադրենք նաև տեսաշարերը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, մեր հանդիպումները շարունակվում են!

Առաջարկվեց անցկացնել «Արցախյան շաբաթներ», որն ընդգրկի՝ ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, գիտաժողովներ, ստեղծագործական վարժանքներ և մշակութային միջմշակութայի...

01/07/2025
Սիրելի գործընկեր, արվեստամերձ մարդՀուլիսի 4-ին ու 5-ին տեղի է ունենալու «Արվեստի ձայնը» համաժողով/աշխատաժողովը։ «Մուզանա...
30/06/2025

Սիրելի գործընկեր, արվեստամերձ մարդ

Հուլիսի 4-ին ու 5-ին տեղի է ունենալու «Արվեստի ձայնը» համաժողով/աշխատաժողովը։ «Մուզանավը» հանդիսանում է համաժողովի համակազմակերպիչ։

Սիրով հրավիրում ենք!

Հուլիսի 4-ին նախատեսվում են պանելային քննարկումներ` հետևյալ թեմաներով.

- Անկախ արվեստագետին և անկախ արվեստին առնչվող իրավակարգավորումները

- Արցախցի արվեստագետների ստեղծագործական խնդիրները և Արցախի վերադարձի պատկերումն արվեստում

- Արվեստագետը, նրա արվեստն ու քաղաքականությունը

Հուլիսի 5-ին քննարկված հարցերի շուրջ լինելու է աշխատանքային հանդիպում, որի նպատակն է լուծումներին ուղղված քայլեր սկսելը։

Հուլիսի 4-ին` ժամը 10։00, ՀԲԸՄ-ում,
Հուլիսի 5-ին` 11։00, Հայաքվեի գրասենյակում

Հրավերն ու օրակարգը կցվում են

Հարցերի դեպքում, ինչպես նաև ավելի մանրամասն օրակարգին ծանոթանալու համար, խնդրում ենք գրել մեկնաբանությունների բաժնում, [email protected] հասցեին կամ զանգահարել 093308171

Սիրելի ստեղծագործող ընկերներ։ Ձեզնից ոմանք կհիշեն, որ վերջերս  փորձում էինք ճշտել` արդյոք Մշակութային օրենսդրության հիմո...
01/11/2024

Սիրելի ստեղծագործող ընկերներ։ Ձեզնից ոմանք կհիշեն, որ վերջերս փորձում էինք ճշտել` արդյոք Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը Ի ՎԵՐՋՈ կդրվի՞ հանրային բաց քննարկման, և այդ փոփոխությունների հիմնական շահառուները` անկախ ստեղծագործողները, Ի ՎԵՐՋՈ կկարողանա՞ն ծանոթանալ դրանց, հարցեր տալ ու առաջարկներ անել։

Օրինագիծն արդեն մի ընթերցում անցել է, հիմա սպասվում է երկրորդը, բայց որևէ քննարկման մասին դեռ լուր չկա։ Էնպես որ եկեք առաջնորդվենք միակ ազնիվ «եթե ոչ ես, ապա ո՞վ» սկզբունքով ու ինքներս անենք այդ քննարկումը։

Եվ այսպես, հավաքվում ենք` քննարկելու մշակույթին վերաբերող մայր օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Էնտեղ ավելացել է նոր եզրույթ` ինքնազբաղ/անկախ ստեղծագործողը, որն իրականում մեզ համար շատ կարևոր է, բայց որի վերաբերյալ օրինագիծն իր այս տեսքով ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` պատասխաններ։ Սա կարևոր է բոլոր անկախներիս համար, քանի որ այս օրենքին կարող է այլևս շատ երկար ժամանակ անդրադարձ չլինել։

Կան նաև մի շարք զարմանալի փոփոխություններ, օրինակ` հրատապորեն ուզում են ազատվել «ազգային» կարգավիճակից, որը տրվում է որոշ բացառիկ հաստատությունների։ Եկեք փորձենք հասկանալ` էդ ի՞նչ բոբո բառ է էդ «ազգայինը», որ էսպես օրենքի մակարդակով փորձում են դուրս հրել։

Մյուս կարևոր նորամուծությունը Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկումն է, որն իհարկե շատ կարևոր է, բայց այստեղ ևս օրենքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Հրավիրվում են բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են այս օրենքի փոփոխությունների շահառու, ինչպես նաև թեմային փորձագիտական մակարդակով տիրապետող մարդիկ։

Քննարկմանը մասնակցելու է ՀՀ ԱԺ պատգամավոր, այս նախագծի գլխադասային հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, որը սիրով պատրաստակամություն հայտնեց մեզ հետ կիսվելու իր ունեցած տեղեկություններով և մեր առաջարկները լսելու։

Խնդրում եմ բոլորին` գրանցվել այս գրառման տակ` գրելով ձեր անունը և ոլորտը, որ ներկայացնում եք, կամ` նամակով։ [email protected]։ Խնդրում եմ գրանցվել միայն այն դեպքում, եթե հաստատ գալու եք, որպեսզի կարողանանք տեղերի ճիշտ քանակ ապահովել։
Կհանդիպենք 🙂

01/08/2024

Հարգելի գործընկեր երաժիշտներ։ Մայիս ամսին ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, որոնք հավանաբար այս աշնանային նստաշրջանին կքննարկվեն խորհրդարանում։ Արված փոփոխությունների մասին պաշտոնապես հրապարակված նյութը կտեղադրենք մեկնաբանություններում։
Բացի այդ, նույն օրենքի համատեքստում կառավարությունը ստեղծել է Մշակույթի զարգացման հիմնադրամ, որին տրվելու են բավականին լայն լիազորություններ։ Հիմնադրամի կանոնադրության և գործունեության մասին հրապարակային տեղեկատվությունն առայժմ շատ սուղ է։

Որպես անկախ "երաժշտանավ"` Մուզանավը պատրաստվում է քննարկումների շարք սկսել հայաստանյան երաժիշտների և ոլորտի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև իրավաբանների և փորձագետների հետ` հասկանալու համար, թե ինչ են մեզ տալու այս փոփոխություններն ու ինչպես դրանք դարձնել երաժիշտների (հատկապես անկախ) համար ավելի բարենպաստ։ Իհարկե չենք կարող վստահ լինել, որ մեր ձայնը վճռորոշ նշանակություն կունենա, բայց խոսելն ու հասկանալը կարևոր է, քանի որ սա մշակույթի ոլորտը կարգավորող մայր օրենքն է և վերաբերում է բոլորիս, իսկ հանրային քննարկումներ մինչև այսօր չեն արվել և գուցե չարվեն էլ, եթե ինքներս չնախաձեռնենք։

Քննարկումներին մասնակցել ցանկացողներին շատ ենք խնդրում գրել կամ մեր էջին, կամ` էլ. փոստին ([email protected]) կամ մեկնաբանել այս գրառումը` նշելով իրենց ներկայացրած ոլորտը։

Քննարկումները նախատեսում ենք սկսել սեպտեմբերի սկզբին, ավելի մանրամասն ժամկետների մասին կտեղեկացնենք։ Այդ ժամանակ կկազմենք և կտարածենք արդեն նաև մասնակցության առանձին գրավոր հայտաձև։

Շնորհակալ կլինենք մասնակցության և ակտիվության համար։ Ուրախ կլինենք, եթե նաև արվեստի մյուս ոլորտների շահերը ներկայացնող կազմակերպությունները կազմակերպեն նման քննարկումներ, որոնց արդյունքում կկարողանանք վերջում միավորել մեր քննարկումների եզրահանգումները և ստանալ արդեն ավելի տարողունակ պատկեր։

07/04/2024

ԳՈՅ թատրոնի հետ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվողին դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել։ Պաշտոնական մեկնաբանությունները մինչ այս պահը համոզիչ չեն եղել, քանի որ թատրոնին առաջարկվում է ոչ թե հաստիքների կրճատում (եթե խնդիրը պետական միջոցների խնայողությունն է), այլ` պարզապես ինքնուրույնության կորուստ։
Գոյ-ին առաջարկվում է հակաբնական բան` դադարել գոյություն ունենալ։
Ստացվում է` փոքր թատրոնները Հայաստանում չե՞ն կարող ինքնավար լինել։ Մեր երկրին պետք չե՞ն փոքր թատրոններ, ինքնուրույն մտածող, ազատ որոշումներ կայացնող մշակութային, արվեստային միավորներ։
Գոյ ազգային փորձարարական թատրոնը և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բոլորովին տարբեր թատերական միավորներ են։ Նրանք նույն շենքում են գտնվում միայն տեխնիկական պատճառներով։
«Մայր թատրոնի» տանիքի տակ գտնվող դատարկ, անբարեկարգ, ոչնչի չծառայող տարածքը ավելի քան 35 տարի առաջ հատկացվել է Գոյ անկախ թատերախմբին, և այդ պահից սկսած այդ անխնամ տարածքը սկսել է փոխվել, դարձել է դահլիճ։ Գոյի մարդկանց ձեռքերով են այդտեղ գոյացել բեմը, հանդիսատեսի տարածքը, նստարանները, և այլն։ Դահլիճը ֆիզիկապես գտնվում է Մայր թատրոնի տարածքում, բայց այդ «մոր» հետ այն կապված է միայն տեխնիկական պորտալարով։ Սրանք երկու` լրիվ առանձին, այլ տրամաբանության մեջ գործող թատրոններ են։ Փոքր թատրոնն ունի բոլորովին այլ հանդիսատես, այլ խաղացանկ, այլ ոճ, այլ տրամաբանություն։ Փոքր թատրոնները կարևորագույն տեղ ունեն ցանկացած` իրեն մշակութային համարող երկրի կյանքում։ Թատրոնի դերն անհնար է չափել նստարանների կամ վաճառվող տոմսերի քանակով։ Երկու` օրգանապես տարբեր միավորների փոխպատվաստումից չի կարող ծնվել միասնական օրգանիզմ։
Գոյն այսօր հանգել է լավագույն որոշմանը, որին կարելի էր գալ այս իրավիճակում` շարունակել գործել իր նույն տարածքում` արդեն անկախ կարգավիճակով, որպիսին այն հանդիսանում էր 22 տարի շարունակ` նախքան ՊՈԱԿ դառնալը (2010թ.)։ Գոյին ընդամենը պետք է մի փոքր աջակցել` նորից անկախանալու ճանապարհին, որպեսզի թատրոնը հասցնի վերականգնել ինքնաֆինանսավորման ուղիները և ավելի վստահ շարունակի իր անկախ ճանապարհը։
Գոյ թատրոնը պետք է Երևանին, պետք է հայ հանդիսատեսին, պետք է Հայաստանին։ Գոյը պետք է պահպանի իր ձեռքերով ստեղծած դահլիճը և ստանա աջակցություն` անկախ կարգավիճակին վերադառնալու ճանապարհին։

«Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպություն

Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սատարել Գոյ թատրոնին` իր ստեղծագործական իրավունքի իրացման ճանապարհին։ Միացողներին խնդրում ենք մեկնաբանություններում նշել իրենց անունը, կարգավիճակը և կիսվել այս հայտարարությամբ իրենց էջերում։

Հարգանքով` Մուզանավ ՀԿ հիմնադիր/նախագահ, երգահան, Գոյ թատրոնի հանդիսատես ու բարեկամ` Լիլիթ Բլեյան

30/08/2023

The Artsakh Peace Festival (APF) virtual initiative was launched on August 1, 2023. Musicians from around the world perform in the festival in support of the people of Artsakh and raise their voices against Azerbaijan’s [...]

Հայաստանում գործող մշակութային հասարակական կառույցներին խնդրում ենք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս տեքստին և համաձայն...
20/11/2020

Հայաստանում գործող մշակութային հասարակական կառույցներին խնդրում ենք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս տեքստին և համաձայնության դեպքում միանալ նամակին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս դիմում/նամակը կազմվել է Հայաստանի մշակութային հասարակական կազմակերպությունների կողմից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մի....

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մուզանավ / Muzanav posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Մուզանավ / Muzanav:

Share