Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» թատրոնը հիմնադրվել է 1989 թվականին Էջմիածնում։ 1989-91 թվականներին թատրոնն ունեցել է նաև մանկական թատերախումբ։ Թատերախմբում ընդգրկված են եղել Կամո (ներկայիս Գավառ) քաղաքի մանկատան 13 սան:
2011թ.-ից թատրոնը կոչվեց «Մաչանենց»: Արմավիրի մարզում միակ թատրոնը գործում է ավելի քան 100 ամյա շենքում։ Դահլիճը նախատեսված է 70 անձի համար։
«Մաչանենց» թատրոնի շենքում գործում է նաև թատրոն-ստուդիա, որտեղ նախնական թատերական կրթություն է ստանում շուրջ 40 երեխա` Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից։ Հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ երեխաները սովորում են անվճար։
Այժմ թատրոնն ունի մանկապատանեկան և երիտասարդական խմբեր։
Թատրոնում բեմադրվում են կատակերգություններ, դրամաներ, տիկնիկային և ինտերակտիվ ներկայացումներ՝ «Չապրված կյանք», «Սեր և սկլերոզ», «Թանկագին Ելենա Սերգեևնա», «3-րդ աչք», «Օսկարը և վարդագույն խալաթով տիկինը», «Աստծո դուռը», «Ոչ խարանին և խտրականությանը», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Տերն ու ծառան», «Հենզելն ու Գրետելը», «Ձյունե թագուհին», «Թագավորի նոր հագուստը», «Հեքիաթների աշխարհում», «Անխելք մարդը», «Անբան Հուռին», «Մկների ժողովը», «Բարեկենդանը», «Իմ իրավունքը», «Մենք աղետից չենք վախենում», «Մանե»։
Թատրոնն ունի մշտական ազդագիր և խորհրդանիշ արձան՝ «Իմ տխուր և ուրախ կոշիկները», որոնք Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված են ք. Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի արևելյան հատվածում:
«Մաչանենց» թատրոնն ակտիվորեն մասնակցում է փառատոնների, ինչպիսիք են «Նռան Հատիկ» մանկապատանեկան փառատոնը, «Թատրոն X», «Արտ ֆեստ», «Թատերական Լոռի» և այլն, հաճախ վերադառնում մրցանակներով։
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հետ համատեղ թատրոնն ակտիվորեն իրականացնում է հասարակական գործունեություն։ Պարբերաբար անվճար ներկայացումներ է ցուցադրում սահմանամերձ համայնքներում, հեռավոր գյուղերում, զորամասերում, դպրոցներում, մանկատներում` հնարավորություն ընձեռելով խոցելի խմբերի ներկայացուցիչներին հաղորդակից դառնալ թատերարվեստին:
Театр "Мачаненц" НПО ''Крест Армянского Единения'' был основан в 1989 году в городе Эчмиадзине. В1989-91 г.г. театр имел также детскую театральную группу. В состав театральной группы входили 13 воспитанников детского дома г. Камо (нынешний Гавар).
С 2011г. театру дали название "Мачаненц". Единственный в Армавирской области театр действует в здании 100-летней давности. Зал расчитан на 70 зрителей.
В театре "Мачаненц" действует также театр-студия, где начальное театральное обучение получают около 40 детей из г.Эчмиадзина и ближайших сел.
Дети сироты и инвалиды учатся бесплатно.
Сейчас в театре есть детские и юношеские группы.
В театре инсцинируются комедии, драмы, кукольные и интерактивные представления:
"Непрожитая жизнь","Любовь и склероз", "Дорогая Елена Сергеевна", "3-ий глаз", "Оскар и дама в розовом халате", "Божья дверь", "Нет-дискриминации и клейму", "Золушка", "Охотник врунишка", "Хозяин и слуга", "Гензель и Гретель", "Снежная королева", "Новая одежда короля", "В стране чудес", "Глупый человек", "Бездельница Уры", "Собрание мышей", "Барекендан", "Мое право", "Мы не боимся бедствия", "Манэ".
Театр имеет постоянную афишу и символ статую "Мои грустные и веселые башмаки", которые при содействии муниципалитета г. Эчмиадзина поставлены в восточной части площади имени Комитаса.
Театр "Мачаненц" активно участвует в фестивалях таких, как в детско-юношеском фестивале "Нран атик" ("Гранатовое зернышко"), "Театр X", "Арт-фест", "Театральное Лори" и др., часто возвращаясь с призами.
Совместно с организацией ''Крест Армянского Единения'' театр активно осуществляет общественную деятельность.
Периодически представляет бесплатные постановки в приграничных районах, селах, в военных частях, в школах, в детских домах, давая этим возможность представителям уязвимых групп приобщаться к театральному икусству.