Formlab

Formlab Film Production • Exhibitions • Art Management
We create human stories for audiences worldwide

Վարդգես Սուրենյանցի “Ներքինինը հարեմում” կտավը, իր մեջ կրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ խոր ու զգայական մթնոլորտ։ Սո...
14/04/2026

Վարդգես Սուրենյանցի “Ներքինինը հարեմում” կտավը, իր մեջ կրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ խոր ու զգայական մթնոլորտ։

Սուրենյանցին բնորոշ նուրբ գունային անցումները և մանրակրկիտ մոտեցումը ստեղծում են մի միջավայր, որը մեզ տեղափոխում է հարեմի փակ աշխարհ։

Արման Բադեյան-ի ձեռամբ, Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում իրականցվել է կտավի վերականգնման աշխատանքը, ինչը հնարավորություն տվեց նորից լիարժեք բացահայտել դրա գեղեցկությունն ու արժեքը։

📷 Հայկ Բադալյան

22/11/2025

🎞️ ՍԵՐԺ ԵՂԻԿՅԱՆ
«ՊՐԻՆՑ»
ՎԱՎԵՐԱԳԻՐ ԴԻԼԻՋԱՆ

#ժամանակագիրդիլիջան #սերժեղիկյան

🎞️Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահում կայացավ Սերժ Եղիկյանի «Վավերագիր Դիլիջան» ցուցահանդեսի բացումը, որը կազմ...
17/11/2025

🎞️Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահում կայացավ Սերժ Եղիկյանի «Վավերագիր Դիլիջան» ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում։
Ցուցահանդեսը դարձավ յուրահատուկ հանդիպում դիլիջանցիների հետ՝ համախմբելով քաղաքի հիշողությունները և բացելով նոր զրույցներ անցյալի ու ներկայի մասին։
Ցուցադրությունը ներառում է Եղիկյանի արխիվից ընտրված լուսանկարներ, որոնք ներկայացնում են ինչպես հեղինակի կյանքի կարևոր պահերը, այնպես էլ քաղաքի մշակութային ժառանգության հիշողություններ։
Ցուցադրված են նաև նրա անձնական խցիկները, գրքերը, մամուլի հրապարակումներն ու ֆոտոգրամները՝ որպես ստեղծագործական որոնումների և լուսային պատմագրության արտահայտություն։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:

#ժամանակագիրդիլիջան #սերժեղիկյան

🎞️ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՍԵՐԺ ԵՂԻԿՅԱՆ «ՊՐԻՆՑ»ՎԱՎԵՐԱԳԻՐ ԴԻԼԻՋԱՆԲացում՝ նոյեմբերի 14, 2025 | Ժամը 14:00Սերժ Եղիկյանը, հայտնի «Պրինց»...
11/11/2025

🎞️ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՍԵՐԺ ԵՂԻԿՅԱՆ
«ՊՐԻՆՑ»
ՎԱՎԵՐԱԳԻՐ ԴԻԼԻՋԱՆ
Բացում՝ նոյեմբերի 14, 2025 | Ժամը 14:00

Սերժ Եղիկյանը, հայտնի «Պրինց» կեղծանունով, Դիլիջանը պատկերել է ոչ միայն որպես քաղաք, այլ որպես հոգեվիճակ։ Նրա լուսանկարները վավերագրում են անցնող ժամանակը՝ արտահայտելով իր օրերի Դիլիջանի դիմագիծը, մարդկանց առօրյան և քաղաքի լռության մեջ ապրող գեղեցկությունը։

Ցուցահանդեսը ներկայացնում է եզակի լուսանկարների հավաքածու, որոնք միավորում են հիշողությունը, զգացողությունը և իրականությունը՝ բացահայտելով Դիլիջանի ինքնությունը լուսանկարչի տեսանկյունից։

Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահ։

***

🎞️EXHIBITION — SERZH YEGHIKYAN “PRINCE”
DOCUMENTARY DILIJAN
Opening: November 14, 2025 | 2:00 PM

Serzh Yeghikyan, known by his pseudonym “Prince,” portrays Dilijan not merely as a city, but as a state of mind. His photographs document the passage of time, revealing the face of Dilijan of his days — its people, their everyday lives, and the quiet beauty dwelling within the city’s silence.

The exhibition presents a remarkable collection of photographs that intertwine memory, emotion, and reality — unveiling the identity of Dilijan through the photographer’s lens.

Dilijan Local Lore Museum and Art Gallery.

#ժամանակագիրդիլիջան #սերժեղիկյան

07/11/2025

🎞️Հատվածներ Սերժ Եղիկյանի «Վավերագիր Դիլիջան» ցուցահանդեսի նախապատրաստումից։

Դիլիջանի լուսանկարներում պահպանված հիշողությունները պատրաստ են բացահայտել քաղաքի ոչ հեռավոր անցյալը։

🗓️Բացում՝ 14 Նոյեմբեր 2025
🕑Ժամը 14:00
📍Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահ

#ժամանակագիրդիլիջան #սերժեղիկյան

Սերժ Եղիկյանը, հայտնի «Պրինց» կեղծանունով, լուսանկարել է Դիլիջանը դեռևս 1960-ականներից։Նա ոչ միայն վավերագրում էր իր ժամ...
28/10/2025

Սերժ Եղիկյանը, հայտնի «Պրինց» կեղծանունով, լուսանկարել է Դիլիջանը դեռևս 1960-ականներից։
Նա ոչ միայն վավերագրում էր իր ժամանակի քաղաքը, այլև հավաքում էր ավելի վաղ շրջանի լուսանկարներ՝ պահպանելով Դիլիջանի հիշողությունը։
Լուսանկարչությանը խորապես ծանոթանալով՝ Պրինցը դարձավ քաղաքի փոփոխությունների ուշադիր և զգայուն վկան։
Նրա պատմությունը շարունակում է ապրել մինչ օրս՝ թե՛ լուսանկարներում, թե՛ Դիլիջանի մարդկանց հիշողություններում։

#ժամանակագիրդիլիջան #սերժեղիկյան

🎞️Ուրախ ենք հայտնել, որ «Սերոժիկ» վավերագրական ֆիլմի նախագիծը ընդգրկվել է Close Up 2025–2026 ծրագրում։Դեկեմբերից սկսած՝ ...
15/10/2025

🎞️Ուրախ ենք հայտնել, որ «Սերոժիկ» վավերագրական ֆիլմի նախագիծը ընդգրկվել է Close Up 2025–2026 ծրագրում։
Դեկեմբերից սկսած՝ առաջիկա յոթ ամիսների ընթացքում, կինոյի միջազգային փորձագետների հետ միասին աշխատելու ենք ֆիլմի հետարտադրական փուլի վրա։

***
🎞️We are delighted to announce that our documentary film project Serozhik has been selected for the Close Up 2025–2026 program.
Starting this December, over the course of seven months, we will work with international film experts on the film’s post-production phase.

«Երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ» գեղարվեստական ֆիլմից հատվածներՌեժիսոր-սցենարիստ՝ Վահե ՎայանՕպերատոր՝ Ալբերտ Սարգ...
11/09/2025

«Երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ» գեղարվեստական ֆիլմից հատվածներ

Ռեժիսոր-սցենարիստ՝ Վահե Վայան

Օպերատոր՝ Ալբերտ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Արտակ Հարությունյան

05/09/2025

🇬🇧The creative documentary film “Serozhik” has been selected for support through the “Arts and Culture Development in the South Caucasus” project initiated by the Swiss Agency for Development and Cooperation (SDC) Embassy of Switzerland in Armenia to promote social inclusion and cohesion and artisitic collaboration.

We would like to express our gratitude to the Embassy of Switzerland for their trust and support.

🇦🇲«Սերոժիկ» ստեղծագործական վավերագրական ֆիլմը ընդգրկվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից նախաձեռնած «Արվեստի և մշակույթի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրում, որը միտված է խթանելու սոցիալական ներառումը, համերաշխությունն ու ստեղծագործական համագործակցությունը։

Հայտնում ենք մեր շնորհակալական խոսքը Շվեյցարիայի դեսպանությանը, վստահության և ցուցաբերած աջակցության համար։

🇦🇲Արվեստի կոդ ծրագիրը նախատեսված է արտահայտելու քաղաքի ինքնության դրսևորման գաղափարը։ Դիլիջանն իր հիշողության մեջ կրում ...
03/09/2025

🇦🇲Արվեստի կոդ ծրագիրը նախատեսված է արտահայտելու քաղաքի ինքնության դրսևորման գաղափարը։

Դիլիջանն իր հիշողության մեջ կրում է ստեղծագործական օրերի ձայնը, որը լսելի է մինչ օրս։ Այստեղ միավորվում են դարաշրջանները, մշակույթը, մարդը և բնությունը։

🇬🇧The “Art Code” program is designed to express the idea of manifesting the city’s identity.

Dilijan carries in its memory the voice of days of creativity, a voice still audible today. Here, eras, culture, people, and nature come together.

Address

26 Komisraner 41/2
Dilijan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 14:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Formlab posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category