Apricot Tree International Documentary Film Festival

Apricot Tree International Documentary Film Festival Instagram: instagram.com/atree_idff/
Telegram: https://t.me/filmadaranNGO

2026 edition: dates to be announced

- - scroll down for English - -

2015 թվականին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է, վավերագրական կինոյի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում ուշ ամռանը կամ վաղ աշնանը Հայաստանի Արագածոտն մարզի Ուջան գյուղում։ Փառատոնի մասնակիցները ոչ միայն հնարավորություն են ստանում ներկա գտնվել իրենց ֆիլմերի ցուցադրությանը Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ, այլև ամենակարևորը՝ ապրում են գյուղացիների հետ նրանց տներում, ամեն օր հաց են կիսում և կինո են նայում միասին՝ անմիջականորեն տեսնելով հայ գյուղացու կենցաղն ու հայ մշակույթը։

Գյուղական կինոփառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից․ մշակութային միջոցառումների գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Երևանում կամ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը մեծ մասամբ զրկված է միջազգային և անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորություններից։ «Ծիրանի ծառը», որի ժամանակ ցուցադրություններին հրավիրվում են ոչ միայն ուջանցիները, այլև հարակից գյուղերի բնակիչները, նպատակ ունի լրացնել այս բացթողումը և գյուղական բնակչությանը արդի հայկական մշակութային կյանքի ակտիվ ու անբաժանելի մաս դարձնել։
Գյուղի աուտենտիկ միջավայրը չափազանց նպաստավոր է միջազգային կինոմասնագետների միջև կապերի ձևավորման համար։ Բացի այդ՝ մասնակիցները նոր ոգևորիչ իրականություն են բացահայտում և ազատ ու ընկերական մթնոլորտում իրենց գաղափարներով կիսվելու հնարավորություն են ստանում։

Փառատոնի ձևաչափն արդեն իսկ մեծ արդյունք է գրանցել։ 2017 թվականին փառատոնի գլխավոր դափնեկիր իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, սիրահարվելով գյուղական միջավայրին և իրեն հյուրընկալած ուջանցիների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և հայ-իրանական համատեղ արտադրության լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել այստեղ, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 22-ին՝ «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ։ Մի քանի այլ ռեժիսոր ևս ցանկություն են հայտնել Հայաստանում ֆիլմ անելու, և «Ֆիլմադարան» ՀԿ-ն կգործադրի ջանքեր, որպեսզի այդ նախագծերն իրականություն դառնան։

Փառատոնի կազմակերպիչների համոզմունքն է, որ միայն ուրիշի հետ շփվելով ենք մենք ճանաչում ինքներս մեզ: Ճանաչելով զիս՝ ձգտում ենք ճանաչել նաև օտարին, և ճանաչելով միայն՝ լցվում ենք նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում: Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի կյանքն ու բարքը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառ»-ի կոչն ու ձգտումը: Եվ ոչինչ չի կարող ավելի լավ ու արդյունավետ իրականացնել այդ ձգտումը, քան «վավերագրական» կինոարվեստը, որի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն տեսնում, այլև ապրումակցում է էկրանային իրականությանը։

Փառատոնը ցուցադրում է բոլոր ժանրերի կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, մարդաբանական, փորձարարական, անիմացիոն և այլն։ Արտամրցութային ծրագրերում տեղ են գտնում անվանի կինոռեժիսորների հոբելյաններին նվիրված ռետրոսպեկտիվ ծրագրեր, հատուկ ցուցադրություններ։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր տարի ցուցադրվում է շուրջ 30 ֆիլմ։

Փառատոնի մրցանակները հատուկ այս առիթով կարված հայկական ավանդական գորգեր են, որոնց ստեղծմանը հաճախ մասնակցում են Ուջանի գորգագործության խմբակի երեխաները։ Խմբակը բացվել է 2018 թվականին Ժողովրդական արվեստի «Հանգույց» կողմից՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի առաջարկով։ Գյուղում գործում է նաև Երաժշտական դպրոց և Նկարչության խմբակ, Երգի ու պարի համույթ, որոնք ակտիվորեն մասնակցում են փառատոնի միջոցառումների կազմակերպմանը։

2019 թվականին «Ֆիլմադարան»-ը նաև հիմնադրել է Ուջանի կինոդպրոցը, որտեղ 12-15-ամյա ուջանցի դեռահասները սովորում են զարգացնել իրենց արտիստիկ գաղափարներն ու «Ֆիլմադարան»-ի կինոմասնագետների աջակցությամբ ստեղծել սեփական կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը։ Կինոդպրոցի շրջանակում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են փառատոնի փակման արարողությանը։

----
Established in 2015 by Filmadaran Film Culture Development NGO, Apricot Tree (ATIEFF) is an annual documentary film festival that takes place in September in the Armenian village of Ujan. Not only do selected participants get to see their films projected on the big screen in Ujan’s park under the open sky, but they live among the villagers in their houses, share bread and watch films with them and get to experience Armenian culture first-hand. With the stated aim of decentralizing the cultural life in Armenia, where most cultural events take place in the capital, by making the rural population an active part of it, we value creativity and genuineness, and the authentic setting of the village is perfect for film professionals to share ideas in a free and friendly environment, resulting in a true intercultural dialogue. Guests and participants are invited to take part in discussions, Q&A’s, folk concerts and daily excursions to various historical-cultural monuments in Armenia. The festival screens documentaries of all genres, including ethnographic, experimental and even animated. Every year we screen about 25-30 films in our short and feature-length documentaries competitions and non-competition program. The jury awards 2 Grand Prizes and 2 Special Prizes in both categories, while special awards are also handed out by Filmadaran, the Ujan Community Council and the Folk Arts Hub Foundation. The winners get their very own traditional Armenian rugs, made especially for this occasion. Along with the festival, Ujan also hosts a film school for the teenage residents of the village, established by Filmadaran in 2019. Here the young and talented Ujanians learn to create their own films, under the guidance of the festival organizers. For inquires, please don't hesitate to contact us at [email protected] .

18/09/2026

👻👻👻

17/09/2026

Max is coming 👀👀👀

⚡⚡⚡Կինոփառատոնը նոր է ավարտվել, իսկ Սինե-ակումբն արդեն վերադառնում է սեպտեմբերի 22-ին։ Բաց չթողնե՛ք
16/09/2026

⚡⚡⚡Կինոփառատոնը նոր է ավարտվել, իսկ Սինե-ակումբն արդեն վերադառնում է սեպտեմբերի 22-ին։ Բաց չթողնե՛ք

15/09/2026

Eng 👇Այս տարի՝ ինչպես և անցած 5 տարիներին, փառատոնի «գինեգործընկերն» էր «Ալլուրիա»-ն։ Շնորհակա՛լ ենք կես տասնամյակ մեր գաղափարները կիսելու և մեզ աջակցելու համար։
—
This year, just as in the past 5 years, Alluria House of Wines was the festival’s wine partner! Thank you very much for sharing our approaches and supporting us for half a decade!

Eng👇Սեպտեմբերի 12-ի փակման արարողությանը՝👉 հանձնեցինք 7 մրցանակ👉 ցուցադրեցինք Գյուղի երեխաների կինոաշխատարանի ֆիլմը👉 ցու...
14/09/2026

Eng👇Սեպտեմբերի 12-ի փակման արարողությանը՝
👉 հանձնեցինք 7 մրցանակ
👉 ցուցադրեցինք Գյուղի երեխաների կինոաշխատարանի ֆիլմը
👉 ցուցադրեցինք Սկսնակ ռեժիսորների աշխատարանի 3 ֆիլմերը
👉 խարույկի մոտ խոսել-պարելով նշեցինք 12-րդ «Ծիրանի ծառ»-ի ավարտը
❤️‍🔥Շնորհակալությո՛ւն բոլորին։ Կհանդիպե՛նք մեկ տարուց
—
At September 12’s closing ceremony we:
👉 handed out 7 awards,
👉 screened the Filmmaking Workshop for Village Kids film,
👉 screened the 3 films of the Filmmaking Residency for Emerging Filmmakers,
👉 celebrated the conclusion of the 12th Apricot Tree with talks and dances around the bonfire.
❤️‍🔥Thank you everybody! See you next year!

Eng👇 Հաղթողներ 2026🙌Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ🔥Գլխավոր մրցանակ․ Միլիտանտրոպոս (Ելիզավետա Սմիթ/Ալինա Գորլովա/Սեմյոն Մոզգով...
14/09/2026

Eng👇 Հաղթողներ 2026

🙌Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
🔥Գլխավոր մրցանակ․ Միլիտանտրոպոս (Ելիզավետա Սմիթ/Ալինա Գորլովա/Սեմյոն Մոզգովոյ, Ուկրաինա/Ավստրիա/Ֆրանսիա, 2025, 111՛)
🔥Ժյուրիի հատուկ մրցանակ․ Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ (Մեհրդադ Օսքուեի/Սորայա Ախլաղի, Իրան/Ֆրանսիա, 2025, 77’)

🙌Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
🔥Գլխավոր մրցանակ․ Մենակ երկուսով (Արթուր Սահակյան, Հայաստան, 2025, 11’)
🔥Ժյուրիի հատուկ մրցանակ․ Կյանքը շարունակվում է (Մերի Վարդանյան, Հայաստան, 2025, 20’)

🙌«Ֆիլմադարան» ՀԿ-ի մրցանակ
🔥Մայիսյան շշուկներ (Դոնան Չեն, Հոնկոնգ/Նիդերլանդներ/Հարավային Կորեա, Շվեդիա, 2026, 95’)

🙌«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի մրցանակ
🔥Սաֆուրա (Փարվիզ Ռոսթամի, Իրան/Քուրդիստան, 2026, 19’)

🙌Մարտին Ադոյանի անվան մրցանակ
🔥Անօթևան Ամերիկա (Մոնիկա Ստրյոմդալ, Նորվեգիա/Նիդերլանդներ/ԱՄՆ, 2025, 78’)

——
Winners 2026

🙌Feature-length competition
🔥Grand Prize: Militantropos (Yelizaveta Smith/Alina Gorlova/Simon Mozgovyi, Ukraine/Austria/France, 2025, 111’)
🔥Special Jury Prize: A Fox Under a Pink Moon (Mehrdad Oskouei/Soraya Akhlaghi, Iran/France, 2025, 77’)

🙌Short films competition
🔥Grand Prize: Together Alone (Arthur Sahakyan, Armenia, 2025, 11’)
🔥Special Jury Prize: Life Goes On (Mery Vardanyan, Armenia, 2025, 20’)

🙌Filmadaran NGO Award
🔥Whispers in May (Dongnan Chen, Hong Kong/Netherlands/South Korea/Sweden, 2026, 95’)

🙌Folk Arts Hub Foundation Special Award
🔥Safoora (Parviz Rostami, Iran/Kurdistan, 2026, 19’)

🙌Martun Adoyan Special Award
🔥Flophouse America (Monica Strømdahl, Norway/Netherlands/US, 2025, 78’)

11/09/2026

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Eng👇6-րդ օրը նշանակալի էր նրանով, որ բացումից ի վեր ցուրտ էր, բայց երեկ առաջին անգամ կարողացանք կրկին բաց երկնքի տակ անե...
11/09/2026

Eng👇6-րդ օրը նշանակալի էր նրանով, որ բացումից ի վեր ցուրտ էր, բայց երեկ առաջին անգամ կարողացանք կրկին բաց երկնքի տակ անել ցուցադրությունը: Դիտեցինք Մերի Վարդանյանի «Կյանքը շարունակվում է» և Ֆաբիեն Ֆիշերի «Թռչունների գլխին» կաուճամետրաժները: 🙌Հետո` խարույկ, շփում, ուշ գիշեր:
-
❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥The 6th day was notable because, for the first time since the opening after a cold spell, we were able to hold the screening under the open sky again! We watched the short films “Life Goes On” by Mery Vardanyan and “On Birds’ Heads” by Fabien Fischer. 🙌Then - a bonfire, social time, and late night.

Փառատոնային 5-րդ օրը`👉Գնացինք Քոբայրի վանք👉Այցելռցինք «Շաքարյան Ռանչո»-ն,👉Ռեզիդենսիի մասնակիցները շարունակեցին նկարահանե...
10/09/2026

Փառատոնային 5-րդ օրը`
👉Գնացինք Քոբայրի վանք
👉Այցելռցինք «Շաքարյան Ռանչո»-ն,
👉Ռեզիդենսիի մասնակիցները շարունակեցին նկարահանել ու մոնտաժել ֆիլմը, որը պետք է ցուցադրվի փակման արարողությանը,
👉Ամփոփեցինք օրը, ինչպես միշտ, ֆիլմերի դիտումով:
-
Day 5 of the festival:
👉 We visited the Kobayr Monastery,
👉 Visited “Shakaryan Rancho,”
👉 The Residency participants continued filming and editing the film to be screened at the closing ceremony,
👉 Wrapped up the day, as always, by watching cinema!

Eng👇 Փառատոն էր այցելել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, որպեսզի միջազգային ու տեղի մա...
09/09/2026

Eng👇 Փառատոն էր այցելել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, որպեսզի միջազգային ու տեղի մասնակիցներին ներկայացնի Հայաստանում ֆիլմարտադրության ու համարտադրության հնսրավորությունների որոշ մանրամասները: Միջոցառումը տեղի ունեցավ բաց երկնքի տակ` WOW Glamping-ում:
-
Susanna Harutyunyan, a representative of the Cinema Foundation of Armenia, visited the festival yesterday to present international and local participants with some nuances on film production and co-production opportunities in Armenia. The event took place under the open sky at WOW Glamping.

Address

Debed

Alerts

Be the first to know and let us send you an email when Apricot Tree International Documentary Film Festival posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Apricot Tree International Documentary Film Festival:

Shortcuts

Share

Category