Բերդի մշակույթի տուն

Բերդի մշակույթի տուն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բերդի մշակույթի տուն, Cultural Center, ՀՀ Տավուշի մարզ, ք․ Բերդ, Մաշտոցի 82, Berd.

21/09/2026

🎉 Բերդ համայնքն այսպես տոնեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։
🇦🇲❤️

#Բերդհամայնք

19/09/2026

«Շունչ» թատրոնը գալիս է քաղաք Բերդ։ ❤️

Այս աշնանը Բերդի մշակույթի տան բեմում «Շունչ» թատրոնը կներկայացնի իր ամենասիրված ներկայացումներից մեկը՝ «Ծնողը»։ 🎭🍂

Ներկայացումը խոսում է մեզանից յուրաքանչյուրի մասին։

Մեկ ընտանիք, մեկ խնդիր, երեք որոշում, և յուրաքանչյուր ընտրության հետևում՝ սեր, վախ և լռություն։

📅 Սեպտեմբերի 28 | 19:00
📍 Բերդի մշակույթի տուն

https://www.tomsarkgh.am/hy/event/50823/%D4%BE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A8-%D4%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6.html

📣Խաղարկությու՜ն🎟️Իսկ դու ու՞մ հետ կգնայիր թատրոն, եթե հենց հիմա 2 տոմս նվիրեինք քեզ։ 👀🙃Այս անգամ թատրոնի 2 տոմս ենք նվիր...
09/09/2026

📣Խաղարկությու՜ն🎟️

Իսկ դու ու՞մ հետ կգնայիր թատրոն, եթե հենց հիմա 2 տոմս նվիրեինք քեզ։ 👀🙃
Այս անգամ թատրոնի 2 տոմս ենք նվիրում մեր խաղարկության հաղթողին։ ✨
Մասնակցելու համար՝
1️⃣ Հետևիր այս էջերին👇
Բերդի մշակույթի տուն
Շունչ Թատրոն
2️⃣ ❤️ Լայքիր այս հրապարակումը
3️⃣ 💬 Մեկնաբանությունում նշիր այն մարդուն ում հետ կգնայիր ներկայացմանը
🎁 Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով հատուկ կայքի միջոցով։

📅 Հաղթողին կհայտարարենք՝ 22.09.2026 թ-ին

Իսկ հիմա՝ նշիր քո թատրոնի զուգընկերոջը 👇🎭

07/09/2026

Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնին մեր համայնքն արժանապատվորեն ներկայացավ։ 💫
Բերդի մշակույթի տունը փառատոնին ներկայացնում էին՝

🧵 Վերին Կարմիր Աղբյուրի մշակույթի տան Գեղագիտության ազգային կենտրոնի գորգագործության խումբը՝ խմբավար Լիա Բադալյանի ղեկավարությամբ

✂️ Տավուշի ձեռագործության խմբակը՝ Քրիստինե Դարբինյանի գլխավորությամբ

🌸 Արծվաբերդի մշակույթի տան ձեռագործության խումբը՝ խմբավար Լիանա Ավալյանի ղեկավարությամբ

🏺 Բերդի մշակույթի տան կավագործության խմբակը՝ խմբավար Սուսան Ստեփանյանի ղեկավարությամբ։

Փառատոնի գեղեցիկ ու տպավորիչ եզրափակիչը ապահովեցին նաև Բերդի մշակույթի տան պարային խմբերը՝ գեղարվեստական ղեկավար Սաթիկ Արզումանյանի գլխավորությամբ։ 💃✨

Մեր համայնքի ստեղծագործ մարդկանց շնորհիվ ազգային արվեստն ու արհեստները նոր շունչ են ստանում՝ պահպանելով ավանդույթներն ու փոխանցելով դրանք նոր սերունդներին։ ❤️

❗️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ❤️🏢 Բերդի մշակույթի տունը հայտարարում է ընդունելություն հետևյալ խմբակներում՝🎤 Երգ🎭 Թատրոն💃 Պար🎸 Կիթառ...
01/09/2026

❗️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ❤️

🏢 Բերդի մշակույթի տունը հայտարարում է ընդունելություն հետևյալ խմբակներում՝

🎤 Երգ
🎭 Թատրոն
💃 Պար
🎸 Կիթառ
🏺 Կավագործություն

✨ Եթե սիրում եք արվեստը, ազգային մշակույթը և ցանկանում եք սովորել, ստեղծագործել ու բացահայտել նոր հնարավորություններ, սիրով սպասում ենք ձեզ։

👉 6 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են միանալ։

📅 Ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը։

📩 Հարցերի և մանրամասների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

🤍 Դարձե՛ք մեր մեծ ու ջերմ ընտանիքի մի մասը։

#ԲերդիՄշակույթիՏուն #Խմբակներ #Արվեստ #Մշակույթ #Երգ #Պար #Թատրոն #Կիթառ #Կավ

«Շունչ» թատրոնը ներկայացնում է բացառիկ պրեմիերա՝ փայլուն դերասանական կազմով։«Ծնողը» - Պատասխանատուն սերունդներն են,,,Մեկ...
27/08/2026

«Շունչ» թատրոնը ներկայացնում է բացառիկ պրեմիերա՝ փայլուն դերասանական կազմով։
«Ծնողը» - Պատասխանատուն սերունդներն են,,,

Մեկ ընտանիք։ Մեկ խնդիր։ Երեք որոշում։
Եվ ամեն ընտրության հետևում՝ սեր, վախ ու լռություն։

Երբ տունը փրկելու ժամանակն է, պարզվում է՝ ամենաթանկը պատերը չեն։
Ընտանիքը կարող է քանդվել ներսից։

Ծնողները տալիս են՝ առանց հաշվելու։
Բայց մի օր կյանքը հարցնում է՝ ո՞վ է պատրաստ վճարել սրտով։

Դերերում ՝
ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյան
ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան
Սամվել Դանիելյան
Արաքսյա Մելիքյան
Անահիտ Կիրակոսյան
Ադրինե Աճեմյան
———————
Տոմսերը կարող եք պատվիրել օնլայն կամ մոտենալ Բերդի մշակույթի տուն
👇

https://www.tomsarkgh.am/hy/event/50823/%D4%BE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A8-%D4%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6.html

📢 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ 2026–2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնիԲերդ համայնքի Տավուշ բն...
26/08/2026

📢 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ 2026–2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի
Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի Ձեռագործության դպրոցը սիրով հրավիրում է 6–16 տարեկան աղջիկներին՝ Տավուշից և հարևան գյուղերից։
🧶 Մեզ մոտ կսովորեք՝
• հելունագործություն,
• ասեղնագործություն,
• թաղիքագործություն,
• կարպետագործություն,
և այլ ձեռարվեստներ։
🎓 Ուսուցումն անվճար է, ուսուցման պայմանագրի տևողությունը՝ 4–7 տարի։
Դասընթացն ավարտելուց հետո տրվում է Գեղագիտության ազգային կենտրոնի ավարտական վկայականը։
📄 Պահանջվող փաստաթղթեր՝
• 3×4 չափի 1 լուսանկար,
• ծննդյան վկայականի պատճեն,
• ծնողի անձնագրի տվյալները։
📍 Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք ամրագրել ձեր տեղը։
📞 Հեռ.՝ 077 776 630
Խմբավար՝ Քրիստինե Դարբինյան
🥰🌸 Սիրով սպասում ենք մեր նոր սաներին՝ միասին բացահայտելու ստեղծագործական աշխարհը և ստեղծելու գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ։ 💖

14/08/2026

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, նշվեց Արծվաբերդի մշակույթի տանը։ 🎉🌍

Կազմակերպվել էր ինտելեկտուալ-խաղ մրցույթ 🧠🏆, որին մասնակցեցին համայնքի Արծվաբերդ, Այգեձոր, Բերդ, Չինարի, Վ. Կ. Աղբյուր, Ն. Կ. Աղբյուր և Նավուր բնակավայրերի երիտասարդները։ 🙌👥

🥇 Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրին Չինարիի երիտասարդները։ 👏🎊

Օրն ամփոփվեց ազգային պարերով 💃🕺 և ուրախ ռիթմերով 🎶🥳՝ ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ ❤️✨

#ԵրիտասարդներիՄիջազգայինՕր #Երիտասարդներ #Արծվաբերդ #Երիտասարդություն

26/07/2026

Այսօր Բերդ համայնքում գեղեցիկ և ուրախ տրամադրությամբ նշեցինք Վարդավառը🌞💦
Օրհնության, սիրո ու համախմբման այս օրը տոնեցինք ջրային խաղերով և ժպիտով՝ պահպանելով մեր ազգային ավանդույթները։ 🌹🇦🇲
——————————
Վարդավառը նշվեց Բերդի համայնքապետարանի, Բերդի մշակույթի տան և ԱԻՆ-ի համագործակցության շնորհիվ։

#Վարդավառ #ԲերդՀամայնք #ՏոնենքՄիասին #Ջրախաղեր #Օրհնություն #ՀայկականԱվանդույթներ 💧🎉🌸

24/07/2026

Վըրթիվերը կյալիս ա💦

Address

ՀՀ Տավուշի մարզ, ք․ Բերդ, Մաշտոցի 82
Berd
4201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բերդի մշակույթի տուն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share