10/10/2026
Այսօր Սրբոց Թարգմանչաց տոնն է՝ հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կարևոր տոներից մեկը։
🖊️Այս գեղեցիկ տոնի առիթով անդրադառնում ենք նաև հայ գրող, մանկավարժ և թարգմանիչ Պերճ Պռոշյանին, ով իր գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև թարգմանությամբ՝ հայ ընթերցողին ներկայացնելով ռուս և եվրոպական գրականության արժեքավոր ստեղծագործություններ։ Նա թարգմանել է տարբեր հեղինակների, այդ թվում՝ Գոգոլի, Տոլստոյի, Դիկկենսի, Օստրովսկիի ստեղծագործություններից։
📖Թարգմանությունը պարզապես բառերի փոխադրում չէ․ այն կամուրջ է ժողովուրդների ու մշակույթների միջև, հնարավորություն՝ ճանաչելու միմյանց գրականությունը, մտածողությունն ու արժեքները։