12/06/2026
Ցավով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 9-ին, Սան Ֆրանցիսկո քաղաքում, կյանքից հեռացել է հայ մեծանուն գրող Պերճ Պռոշյանի թոռնուհին՝ Պերճուհի (Նեա) Էաչիի Պռոշյանը։
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 18-ին՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի գերեզմանատանը։
Թանգարանի անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Պռոշյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ կիսելով նրանց կորստի վիշտը։