Karine Djandjapanyan's art

Karine Djandjapanyan's art artist, poet

 #հայրիկիս🙏🙏🙏
26/08/2023

#հայրիկիս🙏🙏🙏

Հայրիկիս` ՌՈԲԵՐՏԻՆ

Շինարար է իմ Հայրիկը
և հողագործ և երգիչ
Լավ ընկեր է, լավ բարեկամ
և շատ լավ Հայր ինձ համար
Իմ լավ Հայրիկ դու իմ երգիչ
Երգդ անսպառ թող լինի
Քո երգում կա համով մրգեր
Համով գինի ու օղի
Այդ ամենը դու ցրել ես
և արևմուտք, արևելք
Հյուրասիրել ընկերներիդ
Առանց շահի, հույսերի
Փոխարենը քեզ տվել են
ՍԷՐ ու հարգանք , մեծարանք։
Դու անուշիկ իմ լավ Հայրիկ
Շինարար ու հյուրասեր
Զուսպ է Սէրդ ու շատ խորն է
Չես ցուցադրում աշխարհին
Այլ պահում ես հոգուդ խորքում
և աննկատ բաժանում
Ամբողջ կյանքդ նվիրեցիր
Անարժանին և լավին
Չափսոսացիր այն ինչ տվիր
Այլ փառք տվիր ԱՐԱՐՇԻՆ։
Արարչագործ ոսկե ձեռքեր
Որ ի վերուստ տրվեց քեզ
Քո ձեռքերը մաքուր, հզոր
Որ կբռնի ջահը մեծ
Խաղաղության ոսկե ջահը
Կհուրհրա առհավետ
Արարչագործ մաքուր Հոգի
Դու իմ բարի լավ Հայրիկ
Քնքուշ հոգի, արվեստասեր իմ ՀԱՅՐԻԿ...

Կարինե Ճանճապանյան
06.01.2004թ.

"Հայրս"
կտավ/յուղաներկ, 65×56սմ.

10/08/2023
 #ՍպասումԽաղաղություն ու՞ր ես դու կանչում եմ քեզ միշտ կանչումՁորերում ուԴաշտերում փնտրում եմ քեզ ամենուր, Աստղերի մեջ և ...
29/06/2023

#Սպասում

Խաղաղություն ու՞ր ես դու կանչում եմ քեզ միշտ կանչում
Ձորերում ուԴաշտերում փնտրում եմ քեզ ամենուր,
Աստղերի մեջ և Լուսնի
և երազում քեզ տեսնել ամենուրեք և ընդմիշտ
-Խաղաղություն դուռս բաց, մտրի դու իմ հոգու մեջ, և ցույց տուր ինձ այն ուղին որում պիտի լինեմ ես.
Բայց ես մենակ չեմ ուզում ընթանալ այդ ուղիով ,
Ես ուզում եմ հոծ խմբեր ` բազում մարդկանց սիրատենչ
Որքան նույնպես կարոտ են Խաղաղության և Սիրո
Որոնք նույնպես ուզում են մենակ երբեկ չմնալ .
Նույնիսկ Արևն անզոր է երբ մենակ ես ու տխուր
Երբ չեն նայում քո սրտին և մտքերդ չեն կարդում.
-Խնդրում եմ քեզ շուտ արի Խաղաղություն իմ բարի
Որ որոտներ չլինեն ,որ կայծակներ չլինեն
Լինի բարի Առավոտ և Երեկո և Գիշեր
և թող ինձնով տարածվի խաղաղությունը հզոր
Ողջ Աշխարհում , ամենուր ` Օվկիաններում, Ծովերում, Գետերում ու Լճերում
Արի´բարի, անհրաժեշտ Խաղաղություն սպասված...

Կարինե Ճանճապանյան
11.09.2018

Address

Ashtarak

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Karine Djandjapanyan's art posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Karine Djandjapanyan's art:

Share

Category