Artashat jann

Artashat jann Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Artashat jann, Performance Art, Artashat.

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ  ԱՐՏԱՇԱՏՈՒՄԱրտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հ...
20/07/2018

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հայտնի է, որ Արտաշատի տեղադրությունը որոշելիս, հայոց արքային օգնել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալ Բարկան, որը հանդիսանում էր Հռոմի ոխերիմ թշնամին: Արտաշատը կառուցվում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնումով ստեղծված՝ 12 փոքր ու մեծ բլուրների վրա: Հիմնվելով անտիկ հեղինակների վկայությունների վրա՝ պարզ է դառնում, որ քաղաքամայրը եղել է տարածաշրջանի զորեղ առևտրական քաղաքներից մեկը, գտնվել է միջազգային առևտրական ճանապարհների խաչմերուկում, այսինքն` տեղի ընտրությունը շատ հաջող էր կատարված թե՛ ստրատեգիական և թե տնտեսական առումով ու միանգամայն համապատասխանում էր այն բոլոր պահանջներին, որոնք, ըստ անտիկ հեղինակների, անհրաժեշտ էին քաղաքի կառուցման համար:


Մի շարք եվրոպացի միսսիոներներ, ճանապարհորդներ, ինչպես նաև տեղի գիտնականներ, որոնցից էր նաև խոշորագույն գիտնական Ղեվոնդ Ալիշանը՝ հիմնվելով պատմիչների հիշատակությունների վրա փորձում էին գտնել Արտաշատի տեղադրությունը, սակայն նրանք շփոթել էին Դվինի ավերակները Արտաշատի հետ, քանի որ Դվինի հարևանությամբ Վերին Արտաշատ գյուղն է գտնվում: Այստեղ՝ 1899թ. պեղումներ էր իրականցնում անվանի հայագետ Նիկողայոս Մառը, սակայն նա չհաստատեց արդյոք Արտաշատն է այստեղ, թե՞ Դվինը: Այսպիսով և ավարտվեցին Արտաշատ մայրաքաղաքի որոնումները:
1967 թ. Փոքր Վեդի գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի, որի վրա երևում են լատիներեն տառեր։ Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից (երկ. 8,5 մ, լայն. 0,80 մ): Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ, (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց): Արձանագրությունը գրված է` «116 թ. փետրվարի 20-ից կամ 21-ից հետո և դեկտեմբերի 10-ից առաջ»


Քանի որ Փոքր Վեդին գտնվում Է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հյուսիս-արևելյան սահմաններում, հայտնաբերված բոլոր նյութերը կապվում են այդ հին մայրաքաղաքի և ընդհանրապես հայոց պատմության շատ կարևոր բացթողումների հետ: Ի վերջո մեկնարկեցին քաղաքամայր Արտաշատի պեղումները: 1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ արդեն 1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը: Պարզվեց, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V-IV հազարամյակի բնավայրի հետքերը:
I բլուր. Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։
II բլուր. Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:
III և IV բլուրներ. II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընղհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:


V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:
VI բլուր. Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:
VII բլուր . Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI բլուրների պաշտպանության ապահովումն էր։
VIII բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:
Մյուս բլուրները նույնպես ունեցել են պաշտպանական պարսիպներ և կազմել են քաղաքի մասը: Սակայն, քանի որ Արտաշատի բլուրները հարուստ են սև մարմարով՝ մի քանի բլուրներ պայթեցվել են, ինչի հետևանքով տուժել են նաև կառույցները:



Հասարակական բաղնիքի ամենամեծ բաղնիքներից մեկը հիպոկաուստիկ սյուներով:
Հետագա տարիներին՝ մասնավորապես 2003թ.-ից սկսած Արտաշատի պեղումները իրակացվում են ներկայիս բլուրներից դեպի հարավ-արևմուտք՝ Արաքս գետի հարևանությամբ: Այստեղ բացվել են մոնումենտալ շինության բացառիկ հետքեր: Ուշագրավ է հասարակական բաղնիքը՝ իր հիպոկաուստիկ սյուներով և մոզաիկ ամենատարբեր պատկերներով: Այն բաղկացած է 9 մեծ ու փոքր սենյակներից, որոնք բավականին լավ են պահպանվել: Բացառիկ նշանակություն ունի բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարը, որը, թերևս, ՀՀ տարածքում հայտնաբերված ամենավաղ ու ամենամեծ հեթանոսական տաճարն է (մինչ այս մեզ հայտնի էր միայն Գառնիի տաճարը): Տաճարը ունի մոտ 22.5 մ լայնություն և 30 մ երկարություն: Տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ: Տաճարի սյուների վրա առվակոսներ են փորագրված (կանելյուռներ), տաճարը ունեցել է երեք հսկայական ակռոտերիներ և այլն: Պեղումներից մինչ օրս էլ ի հայտ են գալիս այդ շքեղ տաճարի բեկորները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հին Հայստանի տաճարաշինության և ճարտարապետության մասին:



Արաքսի ափին հայտնաբերված տաճարի վերակազմությունը. ճարտարապետ` Գևորգ Գյուլամիրյան
Պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհին: 2013թ. պեղումների ընթացքում վառված գերանների տակից ի հայտ եկան շուրջ 850 Սասանյան կնքադրոշմներ ամենատարբեր պատկերներով՝ Սասանյան արքաներ (Շապուհ II, Վարահրան I, Արդաշիր և այլն), նախարարներ, կենդանիներ և այլն: Փաստորեն մենք գործ ունենք հսկայական մի արխիվի հետ, որը հաստատում է այն փաստը, որ Արտաշատը առևտրական քաղաք է եղել:
2014թ. իրականացվող հնագիտական աշխատանքների ժամանակ՝ բաղնիքի կից սենյակի պատը բացելիս, հայտնաբերվեց հաջորդ անակնկալը՝ որմանկարներով մի սրահ, որոնք բացառիկ են և միակն են տարածաշրջանում: Դրանք նման են Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների հնագիտական պեղումներից ի հայտ եկած որմնանկարներին՝ ամենատարբեր գույներով, բուսաերկրաչափական բազմաժանր զարդամոտիվներով:
Հարկ եմ համարում կրկին նշել, որ Արտաշատը լինելով մայրաքաղաք` դարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական հզորության մարմնավորումը: Այն՝ իր ռազմավարական դիրքի և տնտեսական բարենպաստ պայմանների շնորհիվ, հինգ հարյուր տարուց ավելի պահպանեց առաջին քաղաքի դերը, որի վառ վկայությունն են բազում տարիների հնագիտական աշխատանքների շնորհիվ հայտանաբերված արխիվները: Արտաշատը բազմաշերտ և բազմաբովանդակ մի հուշարձան է, որի մեջ կարող ենք գտնել պատմություններ և քաղաքակրթություններ, մշակույթներ և մշակութային զարգացման կարևորագույն փուլեր: Սպասում ենք նոր անակնկալների, Արտաշա՛տ:

Հեղինակ: Հայկ Գյուլամիրյան
Հնագետ, մշակութաբան

ԱՌԱՋԻՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԱՐՑԻՆ ԵՎ ՍՏԱՑԻՐ ՄՐՑԱՆԱԿԴՈՒՔ ՈՒՆԵՔ 1 օր  ԺԱՄԱՆԱԿ ՀՈՒԼԻՍԻ 10 ԺԱՄԸ 20:00 ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 11 ԺԱՄԸ 20:00ՀԱՐՑ 1...
10/07/2018

ԱՌԱՋԻՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԱՐՑԻՆ ԵՎ ՍՏԱՑԻՐ ՄՐՑԱՆԱԿ
ԴՈՒՔ ՈՒՆԵՔ 1 օր ԺԱՄԱՆԱԿ ՀՈՒԼԻՍԻ 10 ԺԱՄԸ 20:00 ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 11 ԺԱՄԸ 20:00
ՀԱՐՑ 1. ԳՏԵՔ ՆԿԱՐՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Պատասխանը գրեք կոմենտարիայի տեսքով
ՀՈՒԼԻՍԻ 10 ԺԱՄԸ 21:30 ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏՎԵՑ Armine Khachatryan

Երեւան դարձած իմ Էրեբունի

Հաջողությունների  9  պատմություն, որոնց հերոսները իրենց գործը սկսել են ավտոտնակումԿզարմանաք, երբ տեսնեք թե ինչպիսին են ե...
08/07/2018

Հաջողությունների 9 պատմություն, որոնց հերոսները իրենց գործը սկսել են ավտոտնակում
Կզարմանաք, երբ տեսնեք թե ինչպիսին են եղել, այժմյա աշխարհահրչակ ընկերությունները սկսվելուց և հիմա

Հարգելի  Artashat jan-ի հետևորդներ, ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԺԱՄԸ  20:00-ԻՆ պատասխանեք մեր էջում տեղադրվող վիկտորինային և ՍՏԱՑԵՔ ՄՐ...
07/07/2018

Հարգելի Artashat jan-ի հետևորդներ, ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԺԱՄԸ 20:00-ԻՆ պատասխանեք մեր էջում տեղադրվող վիկտորինային և ՍՏԱՑԵՔ ՄՐՑԱՆԱԿ` գեղեցիկ հայկական հուշանվեր:
Հրավիրեք նաև Ձեր ընկերներին
Միակ նախապայմանը` Դուք պետք է լինեք մեր Artashat jan ֆեյսբուքյան էջի հետևորդ
ԼԻՆԵԼՈՒ Է ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Անսովոր բազմերանգ լիճMorning Glory Pool  — սա Yellowstone Ազգային պարկում գտնվող աղբյուր է: Առաջ աղբյուրը ամբողջովին  եր...
01/02/2018

Անսովոր բազմերանգ լիճ
Morning Glory Pool — սա Yellowstone Ազգային պարկում գտնվող աղբյուր է: Առաջ աղբյուրը ամբողջովին երկնագույն էր՝ դեղին եզրավորումով: Բայց աղտոտվածության պատճառով (այդ թվում նաև զվոսաշրջիկների նետած մետաղադրամների ժանգոտության պատճառով) աբյուրի գույնը աստիճանաբար փոխվում է դեպի կանաչ, իսկ դեղին եզրերը ավելի ու ավելի են լողում ներս: Աղբյուրը տաք է, այդ պատճառով գոլորշին տեսանելի է, հատկապես տարվա ցուրտ եղանակին:

Կատուները կարող են կառավարել մարդկանցԿատուները ավելի կապված են իրենց տերերի հետ, քան այլ ընտանի կենդանիներ: Նրանք ընդուն...
01/02/2018

Կատուները կարող են կառավարել մարդկանց
Կատուները ավելի կապված են իրենց տերերի հետ, քան այլ ընտանի կենդանիներ: Նրանք ընդունակ են ոչ միայն ուրախություն պարգևել իրենց տերերին, այլ նաև մանիպուլյացիայի ենթարկել նրանց:

Վենետիկյան համալսարանի մասնագետների խումբը վերլուծել է 41 կատվի և նրանց տերերի վարքը, ինչպես նաև թեստերի միջոցով պարզել է, թե որքան խաղասեր են կատուները և որքան շփվող են նրանց տերերը:

Հետազոտողները պարզել են, որ կատուները և նրանց տերերը խիստ ազդում են միմյանց վրա: Ավելի շատ փոխըմբռնում նկատվել է էքստրավերտ կանանց և երիտասարդ, ակտիվ կենդանիների միջև: Նրանց հաջող շփման համար բավական է աննշան նշան՝ օրինակ բարձրացած պոչը ընկերական շփման ցանկության նշան է: Դրա հետ մեկտեղ, կատուները օգտվում են տերերի սիրուց՝ ավելի շատ սնունդ ստանալու համար:

Մարդը և կատուն լավ գիտեն միմյանց հակումները և նախասիրությունները: Նրանց հարաբերությունները հիմնված են փոխադարձ ձգողության, փոխազդեցության պարզության, խաղերի, սիրո և սոցիալական աջակցության վրա:

Նմանատիպ փոխհարաբերությունները հատուկ են մարդկանց, իսկ բնության մեջ գրեթե չեն հանդիպում: Կատուները իրենց պահում փոքր երեխաների նման, որոնք դեռ չեն սովորել խոսել,- գտնում են հետազոտողները, ընդգծելով, որ իարենց աշխատանքի արդյունքները թույլ են տալիս նորովի նայել այս կենդանիներին:

Գեղեցիկ և անկանխատեսելի ճանապարհ ՆորվեգիայումTrollstigen Road –աշխարհի ամենագեղեցիկ և վտանգավոր ճանապարհներից մեկն է Նոր...
31/01/2018

Գեղեցիկ և անկանխատեսելի ճանապարհ Նորվեգիայում
Trollstigen Road –աշխարհի ամենագեղեցիկ և վտանգավոր ճանապարհներից մեկն է Նորվեգիայում: Այն միավորում է երկու քաղաքներ և անցնում է ծովի մակարդակից 858 կմ բարձրության վրա: Ճանապարհը կառուցված է թեքության տակ և ունի 11 խոշոր շրջադարձ: Երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 30կմ/ժամը, իսկ 12,4 մետր երկարությունը գերազանցող տրանսպորտային միջոցներին ընդհանրապես արգելված է տեղաշարժվել ճանապարհով: Ճանապարհը հանդիսանում է հանրահայտ տուրիստական տեսարժան վայր և հռչակվում է 320 մետր բարձրությամբ և անիրական գեղեցկությամբ ջրվեժով:

Տիեզերական վերելակԱյսօր տիեզերքում հայտնվելու համար անհրաժեշտ է վտանգավոր ուղևորություն կատարել տիեզերական հրթիռով: Որպե...
31/01/2018

Տիեզերական վերելակ
Այսօր տիեզերքում հայտնվելու համար անհրաժեշտ է վտանգավոր ուղևորություն կատարել տիեզերական հրթիռով: Որպեսզի ձեզ թողնեն տիեզերք, անհրաժեշտ է ունենալ լավ առողջություն, ամուր նյարդեր և շատ փող: ՆԱՍՍԱ-ի հետազոտողները և LiftPort Inc ընկերությունը առաջարկում են պարզեցնել խոշոր օբյեկտների դուրս բերումը ուղեծիր՝ օգտագործելով ‹‹Տիեզերական վերելակ›› համակարգը:

Ահա այսպես է բացատրում վերելակի կոնցեպցիան դոկտոր Բրեդլի Էդվարդսը:

‹‹Տիեզերական վերելակը դա ժապավեն է, որի մի ծայրը կապված է Երկրի մակերևույթին, իսկ մյուսը գտնվում է տիեզերքի գեոհամաժամանակեցված ուղեծրում (100 000 կմ բարձրության վրա): Փոխելով ժապավենի երկարությունը, կարելի է հասնել տարբեր ուղեծրերի: Օգտակար բեռով տիեզերական կապսուլան շարժվում է ժապավենի երկարությամբ: Վերջին կանգառում, եթե անհրաժեշտություն կա, կապսուլան առանձնանում է վերելակից և գնում բաց տիեզերք: Կապսուլայի արագությունը, ընդ որում, կկազմի 11կմ/ժ: Այդ արագությունը բավարար կլինի դեպի Մարս և այլ մոլորակներ ճանապարհորդելու համար: Տիեզերական վերելակը կարելի է օգտագործել տիեզերանավերի համար որպես թռիչքուղի: Կարելի է կառուցել նաև մինչև 100 տոննա բեռնատարողությամբ վերելակ, ինչը թույլ կտա ուղեծրում ստեղծել մեծ գաղութներ և ուղեծրային կանգառներ››:

Liftport inc. ընկերությունը հայտարարել էր տիեզերական վերելակի շահագործումը 2018 թվականի ապրիլի 12-ը, բայց որոշ ժամանակ անց հետաձգվել է մինչև 2031թվականը :

Կարնի Մաթայի սուրբ առնետներըԱյսօր կծանոթանաք հնդիկների համար սրբավայր հանդիսացող Կարնի Մաթայի սուրբ առնետների կյանքի հետ...
30/01/2018

Կարնի Մաթայի սուրբ առնետները
Այսօր կծանոթանաք հնդիկների համար սրբավայր հանդիսացող Կարնի Մաթայի սուրբ առնետների կյանքի հետ, որոնց երկրպագում են սրբերի նման:





Կարնի Մաթա տաճարը գտնվում է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Դեշնոկ փոքրիկ քաղաքում: Այս գեղեցիկ և հարուստ զարդարված տաճարը բազմաթիվ մարդկանց համար սրբավայր է, սակայն ոչինչ չկասկածող այցելուներին անակնկալ է սպասվում:

Տաճարը լցված է ահռելի քանակությամբ առնետներով:

Հավատացյալները խրախուսում են առնետների ներկայությունը տաճարում: Նրանք այստեղ բնակվում են Կարնի Մաթա անունով նշանավոր կնոջ պատվին:





Դեռևս 14-րդ դարում (Հնդկաստանի բազմադարյա պատմության համար ակնթարթ), չարան կաստայից հայտնի դարձավ Կարնի Մաթա անունով մի կին: Այս կաստայի կանայք խորապես մեծ հարգանք են վայելում այս պրովինցիայի այլ գլխավոր համայնքներում: Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, այս կինը Դուրգա աստվածուհուն է մարմնավորել:

Դուրգա նշանակում է՝ նա, ով կարող է օգնել ծայրաստիճան աղքատության մեջ գտնվողին: Նա լիովին անկախ է Տիեզերքից: Հնդիկների կարծիքով Դուրգան հանդիսանում է կանացի գործունեության մարմնավորումը, իր մեջ ընդգրկելով անվախություն, իմաստություն, կարեկցանք և անգամ հումոր: Զարմանալի չէ, որ բոլոր այն վայրերում, ուր եղել է Կարնի Մաթան, տաճարներ են կառուցվել:





Դուք երբեք չեք գտնի Կարնի Մաթայի պատկերը նրան նվիրված և ոչ մի տաճարում: Այնուամենայնիվ գոյություն ունի նրա ոտնահետքը, որը պահում են անհավատների աչքից հեռու: Դեշնոկի տաճարը ակնհայտ պատճառով (առնետների շնորհիվ) համարվում է ամենահայտնին:





Առնետները ուտում են կաթով, քաղցրավենիքով և ցորենով լցված հսկայական մետաղե ափսեից: Սնունդը նվիրաբերում են հավատացյալները: Համարվում է բարեհաջող սպիտակ առնետ տեսնելը:



Ուխտագնացները տաճար են գալիս ամբողջ տարվա ընթացում՝ Կարնի Մաթային և սուրբ առնետներին հարգանքի տուրք մատուցելու:

Չորս տարին մեկ անցկացվող Նավրատրի փառատոնի ժամանակ այցելուների թիվը աճում է: Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ են հենց առնետները կարևոր Կարնի Մաթայի համախոհների համար:

Առասպելի համաձյան, երբ Կարնի Մաթայի առասպելախոսներից մեկի որդին, ում նա համարում էր իր խորթ զավակը, մահանում է, որպես Դուրգա Կարնի Մաթան աղերսում է մահվան աստված Յամային վերակենդանացնել տղային: Բայց երբ Յաման նրա խնդրանքը մերժում է, Կարնի Մաթան տղային առնետի է վերածում: Բայց ոչ միայն տղային, այլ նաև իր բոլոր առասպելախոսներին ևս: Առնետները այդ ժամանակվանից մինչ օրս սուրբ են համարվում:

Եթե դուք պատահաբար տրորել եք առնետի, պետք է այն փոխարինեք մաքուր ոսկուց պատրաստվածով:



Ուշադրություն դարձրեք հավատացյալների գլխավերևի ցանցերին: Դա թույլ է տալիս պաշտպանել առնետներին թռչուններից: Եթե աղավնիներին հնարավորություն տրվի որսալ առնետներին, նրանք հաճույքով կսպանեն առնետների ձագերին:





Առնետները այնքան են ընտելացել մարդկանց, որ դադարել են ուշադրություն դարձնել նրանց ներկայությանը: Նրանք գիտեն, որ պաշտպանված են և դա նրանց անվախ է դարձրել:

Աշխարհի ժողովուրդների ամենահետաքրքիր տոներըԿապիկների խնջույք, Հնդկաստան: Այո, ամեն տարի Հնդկաստանի պրովինցիաներից մեկի բ...
30/01/2018

Աշխարհի ժողովուրդների ամենահետաքրքիր տոները
Կապիկների խնջույք, Հնդկաստան: Այո, ամեն տարի Հնդկաստանի պրովինցիաներից մեկի բնակիչները սեղանի վրա են լցնում բազմատեսակ համեղ ուտելիքներ: Դա կատարվում է Ռամ աստծո և նրա կապիկների զորքի պատվին, քանի որ հենց այս զորքն է օգնել աստծուն հաղթահարել բազմաթիվ թշնամիներին: Մեծ սեղանին դնում են մրգեր, բանջարեղեն և այլ համեղ ուտելիքներ: Հետո այս ճաշկերույթին հրավիրվում են 600 կապիկների:





Դդումների նետում, Դելավեր: Այս նահանգում ամեն տարի Հելոուինին անցկացնում են դդումների նետման առաջնություն: Եթե մտածում եք, որ մարդիկ ուղղակի վերցնում և նետում են դդումները, սխալվում եք: Իրականում սա մի ամբողջ տեխնոլոգիա է, ինչպես շատ լուրջ սպորտային մրցույթում: Ի դեպ, այս առաջնությունը կոչվում է ‹‹Դդումների նետման համաշխարհային առաջնություն››:

Ներկերի փառատոն, Հնդկաստան: Այս անսովոր տոնը նշվում է Նյու – Դելիում: Ներկերի փառատոնը ոչ միայն զվարճանք է, այլ գարնան գալստին նվիրված տոն : Այդ օրը հնդիկները նշում են կյանքի վերածնունդը՝ դուրս քշելով չարին: Լեգենդի համաձայն հենց այդ օրն է մահացել չար հրեշ Խոլիկան: Հնդկաստանի յուրաքանչյուր քաղաքում երեկոյան խարույկ են վառում ՝ նշելով ‹‹չարի›› դարաշրջանի ավարտը: Իսկ ահա առավոտյան մարդիկ իրար ցողում են գունավոր ջրով ՝ ավելի ու ավելի նմանվելով գույնզգույն ծիածանի:





Տոմատինո, Բունոլ, Իսպանիա: Ամեն տարի Իսպանիայի Բունոլ փոքրիկ գյուղում անցկացվում է տոմատինո: Գյուղի բնակիչները շատ չեն, բայց այս տոնի կապակցությամբ այստեղ ժամանում է ավելի քան 35 հազար մարդ: Տոնի համար նախապատրաստվում է 100 տոննա թարմ և հասած լոլիկ: Հետաքրքիր է, որ լոլիկները ‹‹ճակատամարտում›› օգտագործելուց առաջ խորհուրդ են տալիս տրորելով փափկեցնել, մարդկանց չվնասելու համար: Ճակատամարտից հետո հրապարակը մաքրում են, իսկ մասնակիցները լողանում են հատուկ տեղադրված ցնցուղներում:





Նարնջե ճակատամարտ, Իտալիա: Ճակատամարտը տեղի է ունենում Իտալիայի Իվրեյա քաղաքում: Նշենք, որ այս տոնը սկսել են նշել դեռևս 12-րդ դարում, այնպես որ այն խորը պատմական արմատներ ունի:

Փառատոնի մասնակիցները բաժանվում են ինը խմբի: Խմբերից յուրաքանչյուրի առաջադրանքը մյուսներին հաղթելն է: Ցույց տալու համար, որ դուք չեք մասնակցում փառատոնին, պետք ընդհամենը կարմիր գլխարկ հագնել, և ոչ մեկ ձեզ վրա նարինջ չի նետի: Ի դեպ, ի տարբերություն լոլիկի, նարնջի հարվածները ավելի ցավոտ են:

Սալինաս Գրանդես՝ Արգենտինայի սպիտակ անապատըՍա աղապատ անապատ է, որը գտնվում է Արգենտինայում: Այս անապատի հողը գրեթե անկյա...
29/01/2018

Սալինաս Գրանդես՝ Արգենտինայի սպիտակ անապատը
Սա աղապատ անապատ է, որը գտնվում է Արգենտինայում: Այս անապատի հողը գրեթե անկյանք է: Այս բացարձակ սպիտակ մարգագետինը տեսնողին առաջին հայացքից ձյունե անապատ է թվում: Բայց դա այդպես չէ. հաճախ այստեղ օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 45°C:

Դիտելով սպիտակ անապատը, առաջին հերթին ծովային հատակ է պատկերացումներում հայտնվում: Երկրաբանները բավականին թերահավատորեն են վերաբերվում այդպիսի ենթադրություններին: Սալինաս Գրանդես անապատում շատ չոր կլիմա է տիրում, շատ քիչ նստվածք է այստեղ թափվում: Մասնագետները ենթադրում են, որ այստեղ հնարավոր չէ լճի առաջացում, առավել ևս՝ ներքին ծով: Անապատում խոնավություն հազվադեպ է լինում՝ անձրևների տեսքով կամ լեռներից դուրս եկավ ջրով: Անտանելի շոգի և ուժեղ քամիների հետևանքով փոքրիկ լճերը շուտ չքվում են:

Սալինաս Գրանդես անապատի տարածքը պիտանի է միայն հանքային աղերի արդյունահանման համար: Այնպիսի նյութերը, ինչպիսիք են քլորիդը և սոդայի սուլֆատը, բորակը և պոտաշը ձևավորվում են հենց սպիտակ կեղևի վրա: Դրանք միայն քերում են աղային մակերեսից:

Address

Artashat

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artashat jann posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share