Նոր Կյանքի մշակույթի տուն

Նոր Կյանքի մշակույթի տուն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոր Կյանքի մշակույթի տուն, Arts and entertainment, Վարդան Մամիկոնյան 17, Ararat.

12/10/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📌Վեդի համայնքի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ուշադրությանը

🤩Սիրելի՛ վեդեցիներ և գործարարներ,

🎉Վեդի քաղաքի տոնի շրջանակում Վեդու համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր բնակավայրերի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին մասնակցելու տոնական տոնավաճառ-ցուցահանդեսին։

✅Ձեր արտադրանքը ներկայացնելու և համայնքի բնակիչներին ու հյուրերին այն ճանաչելի դարձնելու համար կտրամադրվեն անվճար տաղավարներ։

📌 Մասնակցության համար խնդրում ենք մինչև 20.10.2026 թ. դիմել Վեդու համայնքապետարանի ԿՄՍԵ և Ա բաժին։

📞 Հեռախոս՝ 060-88-11-11

Սիրով սպասում ենք ձեր մասնակցությանը՝ միասին ստեղծելու տոնական, աշխույժ և համայնքային արտադրանքը ներկայացնող միջավայր։

🎨🎨
06/10/2026

🎨🎨

Սիրելի՛ ուսուցիչ,Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։Ուսուցչի աշխատանքը լոկ մասնագիտություն չէ․ դա առաքելություն է,...
05/10/2026

Սիրելի՛ ուսուցիչ,
Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի աշխատանքը լոկ մասնագիտություն չէ․ դա առաքելություն է, որը պահանջում է անսահման համբերություն, նվիրում և սեր։ Ինչպես ասել է մեծն Վիլյամ Սարոյանը.

«Ուսուցիչը նա է, ով իր աշակերտի մեջ վառում է ճշմարտության, բարության և գեղեցիկի կրակը»։

Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք մարդկային հոգիներ, սովորեցնում եք մտածել, երազել և հավատալ սեփական ուժերին։ Ձեր ամեն մի խոսքն ու խրատը լուսավորում են սաների ճանապարհը։

03/10/2026
03/10/2026

Պարատոն Վեդիում❤️💙🧡

Այսօր Վեդի քաղաքում տիրում էր ասորական ռիթմերի ու մշակույթի վառ մթնոլորտ։ 🎭✨
Տեղի ունեցավ ասորական ազգային պարերի ուսուցման հատուկ դասընթաց, որի ընթացքում մեր սաները ոչ միայն սովորեցին նոր քայլեր ու շարժումներ, այլև հաղորդակից դարձան այս հարուստ ու հնագույն մշակույթի ոգուն։ 💃🕺
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ջերմ էներգիայի և ակտիվության համար։

03/10/2026

Ասորական պարերի ուսուցում

03/10/2026
01/10/2026

💃 «Պարատոն»՝ Վեդիում

Վեդի համայնքը սիրով հրավիրում է հոկտեմբերի 3-ին միանալու «Պարատոն» մշակութային միջոցառմանը, որը կմիավորի հայկական ավանդական պարային խմբերին և Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարեր, ծանոթանալու դրանց պատմությանն ու մշակութային նշանակությանը, ինչպես նաև շփվելու և փոխանակելու իրենց մշակութային ժառանգությունը։

Մեզ սպասվում են՝
• հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարեր
• պարային աշխատարաններ
• մշակութային ներկայացումներ
• նոր ծանոթություններ և մշակութային փոխանակում

📅 Հոկտեմբերի 3
🕛 12:00–16:30
📍 Վեդու համայնքապետարանի հարակից փողոց
🎟 Մասնակցությունն անվճար է։

Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝
https://forms.gle/RFYP8dNituhZMAoX9

Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին պարելու, բացահայտելու և մեր մշակութային բազմազանությունը տոնելու։ 🇦🇲

«Պարատոն» մշակութային միջոցառումն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ՝ «Այռայզ միջազգային իրավական կենտրոն» ՀԿ-ի «Ապագա Առաջնորդներ դպրոց 2.0» ծրագրի շրջանակում՝ Վեդու համայնքապետարանի, «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Անկախ պետականությունը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից է։ Շնորհավորելով բոլորիս Սեպտեմբերի 21-ի առթիվ՝ մաղթում եմ, ...
21/09/2026

Անկախ պետականությունը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից է։ Շնորհավորելով բոլորիս Սեպտեմբերի 21-ի առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երկրում միշտ տիրի խաղաղություն, իսկ յուրաքանչյուր հայի սրտում՝ հպարտություն իր հայրենիքի համար։

Address

Վարդան Մամիկոնյան 17
Ararat
0714

Telephone

+37477232068

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր Կյանքի մշակույթի տուն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share