Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց

  • Home
  • Armenia
  • Ararat
  • Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց

Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց
Տնօրեն՝ Աննա Չիլյան

Արարատ համայնքում գեղեցիկ և սպասված ավանդույթ է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ» մրցանակաբաշխությունը, որն իր մեջ կրում է կրթո...
06/10/2026

Արարատ համայնքում գեղեցիկ և սպասված ավանդույթ է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ»
մրցանակաբաշխությունը, որն իր մեջ կրում է
կրթության ու մշակույթի նվիրյալների գնահատանքի խորհուրդը։ 🌟

Մեծ հպարտությամբ ենք տեղեկացնում, որ այս տարի համայնքի ղեկավարի շնորհակալագրին և բարձր գնահատանքին է արժանացել մեր դպրոցի ժողովրդական նվագարանների բաժնի քանոնի դասարանի դասատու Անահիտ Վարդանյանը։

Սարյանական մանկավարժական թիմը շարունակում է փայլել իր նվիրվածությամբ, արհեստավարժությամբ և մշակույթին ծառայելու անխոնջ կամքով։ Մեր յուրաքանչյուր հաջողություն մեր մեծ ու միասնական թիմ-ընտանիքի ձեռքբերումն է։

Սիրելի՛ ընկեր Վարդանյան, շնորհավորում ենք ձեզ այս արժանի հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք անսպառ եռանդ և ստեղծագործական նոր վերելքներ։ 🎶👏

#ՂազարոսՍարյանիԱնվանԱրվեստիԴպրոց #Սարյանականներ #Արարատ #ՏարվաԼավագույնՈւսուցիչ #Քանոն #Հաջողություն

💐Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված անակնկալ համերգ՝ դաշնամուրային բաժնի դասատուներ Արմինե Պողոսյանի և ...
06/10/2026

💐Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված անակնկալ համերգ՝ դաշնամուրային բաժնի դասատուներ Արմինե Պողոսյանի և Անժելա Հակոբյանի նախաձեռնությամբ։

Համերգն ավելի վառ դարձրեց տոնական օրվա տրամադրությունը. մանկավարժների նվիրված աշխատանքն ու երեխաների անկեղծ , երաժշտական կատարումները դարձան լավագույն շնորհավորանքն ու երախտագիտության խոսքը մեր սիրելի ուսուցիչներին:

Շնորհակալություն գեղեցիկ համերգի և անձնվեր աշխատանքի համար 💐

Սիրելի՛ ուսուցիչներ💐Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։Ձեր առաքելությունը յուրահատուկ է...
05/10/2026

Սիրելի՛ ուսուցիչներ

💐Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Ձեր առաքելությունը յուրահատուկ է և վեհ.
Անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր վերելքներ, առողջություն և բազում հաջողություններ ենք մաղթում ձեր դժվարին, բայց անչափ շնորհակալ ճանապարհին։ Թող ձեր սաների հաջողություններն ու ձեռքբերումները միշտ լինեն ձեր լավագույն գնահատականն ու պարգևը։

Շնորհակալություն Ձեր անձնուրաց գործունեության համար💐

#ՈւսուցչիՕր #ԱրվեստիԴպրոց #Շնորհավորանք #Մանկավարժներ #ԱրվեստԵրեխաներին

Հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց։Հայրենաճանաչ լինելը սեփական մշակույթը  ճիշտ և ավելի լավ իմանալն է նաև։...
03/10/2026

Հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց։Հայրենաճանաչ լինելը սեփական մշակույթը ճիշտ և ավելի լավ իմանալն է նաև։

Հոկտեմբեդի 3-ին Վեդի քաղաքում կայացած «ՊԱՐԱՏՈՆ» միջոցառմանը մասնակից էին նաև մեր դպրոցի պարարվեստի բաժնի սաները։

պարուսույցներ՝

Հռիփսիմե Սարգսյան
Արմինե Գրիգորյան

Միջոցառումը վերածվեց իսկական տոնի՝ դառնալով մշակույթների ու պարերի հիասքանչ երկխոսություն։

#Պարատոն #Մշակույթ #Սարյան
#Արարատ #Վեդի #Համայնք

🎵 Այսօր մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան օրն է 🎶Մեր դպրոցը մեծագույն հպարտությամբ է կրում հայկական երաժշտական...
30/09/2026

🎵 Այսօր մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան օրն է 🎶

Մեր դպրոցը մեծագույն հպարտությամբ է կրում հայկական երաժշտական արվեստի նվիրյալ, ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ Ղազարոս Սարյանի անունը։

Նրա ստեղծագործական ժառանգությունը, հոգևոր հարստությունն ու նվիրումն արվեստին մնում են որպես անսպառ աղբյուր՝ ոգեշնչելու մեր աշակերտներին և նոր սերունդներին։

Յուրաքանչյուրս պարտավոր ենք վառ պահել նրա հիշատակը՝ արժանապատվորեն շարունակելով մշակութային այն մեծ ուղին, որը թողել է մեզ վարպետը։

«Ինչպես Մաշտոցը մեզ տվեց գիր ու տառ, այնպես էլ Կոմիտասը վերագտավ և մաքրեց մեր երաժշտական լեզուն՝ փրկելով հայկական երգը օ...
26/09/2026

«Ինչպես Մաշտոցը մեզ տվեց գիր ու տառ, այնպես էլ Կոմիտասը վերագտավ և մաքրեց մեր երաժշտական լեզուն՝ փրկելով հայկական երգը օտար ազդեցություններից:»

Պարույր Սևակ
—————————————————————-

Կոմիտասը մեզ թողեց ոչ միայն երգեր, այլև հոգի, որով շնչում է մեր ազգային ինքնությունը։ Մեր պարտքն է անխաթ պահել այդ սուրբ ժառանգությունը և փոխանցել գալիք սերունդներին։

🎵 Հիշենք, արժևորենք և ապրեցնենք Կոմիտասյան անկորնչելի ոգին։

Ցերեկույթ նվիրած Կոմիտասի ծննդյան 157 ամյակին։

#Կոմիտաս157 #ՍարյանիԱնվանԱրվեստիԴպրոց #ՀայկականԵրաժշտություն #Մշակույթ

Այսօր  մեծանուն հայ , կոմպոզիտոր, բանահավաք, մանկավարժ , հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը՝ Կոմիտաս վարդա...
26/09/2026

Այսօր մեծանուն հայ , կոմպոզիտոր, բանահավաք, մանկավարժ , հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է։

«Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:
Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման: Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:»

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ | Հուշեր Կոմիտասի մասին

Այսօր «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի շրջանակներում մեզ հյուրընկալվել էին մեթոդիստներ՝ տեսաբան Շաքե Հ...
18/09/2026

Այսօր «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի շրջանակներում մեզ հյուրընկալվել էին մեթոդիստներ՝ տեսաբան Շաքե Հովհաննիսյանը և քանոնահարուհի Գայանե Աբաջյանը։
Նմանատիպ ծրագրերը հրաշալի նախաձեռնություններ են կրթության որակի բարձրացման, մասնագիտական փորձի փոխանակման և մանկավարժական կազմի մեթոդական կարողությունների զարգացման գործում։

Մեծ սիրով և երախտագիտությամբ ենք սպասում նման նոր հանդիպումների։ 🌟

#ՂազարոսՍարյանիԱնվանԱրվեստիԴպրոց #Կրթություն #Արվեստ #ՄեթոդականԱյց #Արարատ

ԿԱՐԵՎՈՐ‼️Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի հետ գործնական կապն ու անխափան նամակագրությունն ապահովելու նպատակով տեղեկաց...
08/09/2026

ԿԱՐԵՎՈՐ‼️

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի հետ գործնական կապն ու անխափան նամակագրությունն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեն պաշտոնապես փոխվել է։

Այսուհետ բոլոր պաշտոնական գրությունները, փաստաթղթաշրջանառությունը, հարցումները և համագործակցային նամակագրությունն իրականացվելու են բացառապես հետևյալ հասցեով.

📧 [email protected]

⚠️ Ուշադրություն. Նախկին էլեկտրոնային հասցեն այլևս չի սպասարկվում։
Խնդրում ենք ձեր ներքին բազաներում և կոնտակտային ցանկերում անհապաղ թարմացնել տվյալները՝ հետագա հաղորդակցման խնդիրներից կամ նամակների կորստից խուսափելու համար։

📚✨ Այսօր Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի տոնին համընթաց, տեղի ունեցավ 20...
01/09/2026

📚✨ Այսօր Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի տոնին համընթաց, տեղի ունեցավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ուրախությամբ պետք է նշել, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել մեր դպրոցում նոր ուսումնական տարվա մեկնարկը տալ նախորդ տարվա ձեռքբերումների ամփոփումով։

Տոնական այս օրվան ներկա էր Արարատ համայնքի կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, ով իր ներկայությամբ առավել նշանակալի դարձրեց միջոցառումը։

💐Սիրելի՛ սաներ և ուսուցչական կոլեկտիվ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ այս կրկնակի տոնի և ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ։

🎓Շրջանավարտներին մաղթում ենք անսպառ ստեղծագործական թռիչքներ, նորանոր բարձունքներ և հաստատուն քայլեր դեպի արվեստի մեծ աշխարհ։ Թող ձեր կյանքի ճանապարհը միշտ լուսավոր լինի գիտելիքի և արվեստի բարձր լույսով: 🌟

#ՂազարոսՍարյանիԱնվանԱրվեստիԴպրոց #Արարատ #ԳիտելիքիՕր #Շրջանավարտներ #Արվեստ

Address

Ахпюр Сероб 12
Ararat
0602

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category