ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Aparan
  • ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն

ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, Art, ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Մարշալ Բաղրամյ, Aparan.

Սիրելի՛ վարպետներ, հայկական արհեստի ու արվեստի մեր նվիրյալ ուսուցիչներ ջան❤️Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթ...
05/10/2026

Սիրելի՛ վարպետներ, հայկական արհեստի ու արվեստի մեր նվիրյալ ուսուցիչներ ջան❤️
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ❤️
Շնորհակալ եմ ձեր ջանասիրության և անսպառ եռանդի ու համբերության, ջերմության և մեր «Արար» կենտրոնն այսքան լուսավոր ու կենդանի պահելու համար❤️
Մաղթում եմ ձեզ անսպառ ներշնչանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ՝ հանուն հայկական մշակույթի հարատևման❤️ Հանուն Հայի ու Հայաստանի🇦🇲❤️✊

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար` Արսեն Գրիգորյան

Արտաշավանի Արար կենտրոնի սան Նարինե Խաչատրյանի «Արցախ» կարպետը ❤️Ուսուցիչ՝ Ամալյա Գրիգորյան
04/10/2026

Արտաշավանի Արար կենտրոնի սան Նարինե Խաչատրյանի «Արցախ» կարպետը ❤️

Ուսուցիչ՝ Ամալյա Գրիգորյան

Հարժիս ❤️
04/10/2026

Հարժիս ❤️

Արարցիների մասնակցությունը Ստեփանավանում անցկացրած «Պարել չգիտեմ» նախաձեռնությանը 😍Ուսուցիչ՝ Քրիստինե Խանզադյան ❤️լուսան...
20/09/2026

Արարցիների մասնակցությունը Ստեփանավանում անցկացրած «Պարել չգիտեմ» նախաձեռնությանը 😍

Ուսուցիչ՝ Քրիստինե Խանզադյան ❤️

լուսանկարները Տիգրան Մադոյանի 🥰

🥰 Այս տարի «Արար»-ի ուսուցիչների կազմը համալրեց հայկական ասեղնագործության լավագույն վարպետներից մեկը՝ Maral Sheuhmelian ...
18/09/2026

🥰 Այս տարի «Արար»-ի ուսուցիչների կազմը համալրեց հայկական ասեղնագործության լավագույն վարպետներից մեկը՝ Maral Sheuhmelian Berberianը։

🤗Այս կարճ ժամանակահատվածում Տիկին Մարալն արդեն հասցրել է իր կարևոր ներդրումն ունենալ՝ սիրով ու նվիրումով սաներին փոխանցելով ասեղնագործության իր հարուստ փորձն ու վարպետությունը և նրանց մեջ սեր սերմանելով հայկական արհեստի նկատմամբ։

💐🎂 Սիրելի՛ Տիկին Մարալ, շնորհավորում ենք Ձեր տարեդարձը՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական ոգեշնչում, ջերմություն և բազմաթիվ գեղեցիկ պահեր Ձեր սիրելի գործի ու սաների կողքին։ 🌿

14/09/2026

Հացիկ գյուղում Արարցիները մեր սիրելի ընկեր Մարալի հետ սովորել են ասեղնագործության տարբեր տեսակներ ❤️

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Ստեփանավանի ավանդական երգ ու պարի բաժնի սաները՝ ուսուցչուհի Քրիստինե Խանզա...
06/09/2026

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Ստեփանավանի ավանդական երգ ու պարի բաժնի սաները՝ ուսուցչուհի Քրիստինե Խանզադյանի գլխավորությամբ, մասնակցեցին «Պարել չգիտեմ» նախաձեռնությանը 😍

Սեպտեմբերի 5-ին Ստեփանավանի քաղաքային հրապարակում կայացավ նախաձեռնության ամփոփիչ միջոցառումը, որի նախաձեռնողները Ստեփանավանի ակտիվ երիտասարդներն էին՝ Ստեփանավանի համայնքապետարանի, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի աջակցությամբ և այլ գործընկերների մասնակցությամբ:

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի կենտրոնական մարզադաշտում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային ...
31/08/2026

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի կենտրոնական մարզադաշտում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին իր մասնակցությունն ունեցավ նաև Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում գործող «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը։ ❤️
«Արար»-ի տաղավարում, մեր ուսուցիչ Իշխան Բաղդասարյանի գլխավորությամբ, ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ մասնավորապես մանրանկարչական աշխատանքները։
«Արար»-ը սիրով ու նվիրումով շարունակում է մասնակցել համայնքներում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններին՝ ներկայացնելով և արժևորելով մեր ազգային մշակույթը, պահպանելով ու տարածելով հայկական ավանդույթները և հանրությանը ներկայացնելով մեր սաների ստեղծագործական աշխատանքները։ 🇦🇲❤️ #Ճամբարակ #Գեղարքունիք #ՀայկականԱրվեստ #ԱզգայինԱրժեքներ #ՎարպետացԴաս #ՀայկականԱվանդույթներ

Սևանում անցկացվեց միջմարզային մշակութային ծրագիր, որի նպատակն էր ստեղծել համագործակցության, մշակութային  և ազգային արժեք...
29/08/2026

Սևանում անցկացվեց միջմարզային մշակութային ծրագիր, որի նպատակն էր ստեղծել համագործակցության, մշակութային և ազգային արժեքների ճանաչման ու փոխանցման հարթակ երիտասարդների համար։

Ծրագիրը նախաձեռնվել և իրականացվել է «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Արար» հայ ազգային պահպանման կենտրոնի, Դրախտիկի «Երիտասարդ մտքեր» կենտրոնի, Սուքիասյաններ պարային համույթի, Ճամբարակի երիտասարդաց միության և Մաքենիսի երիտասարդաց միության համագործակցությամբ։

Ծրագրի հատուկ հյուր էր ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով Արարի Ստեփանավանի և Դսեղի սաների հետ ելույթ ունեցավ բացման միջոցառման ընթացքում

Շնորհակալություն ենք հայտնում 1000 ՎԱՀԱՆ 1000 VAHAN -ին այս գեղեցիկ նախաձեռնության համար:

Այսօր Գորիսում մեկնարկած «Գորիսյան օրեր» և «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին իր մասնակցությունն ունեցավ նաև Ս...
15/08/2026

Այսօր Գորիսում մեկնարկած «Գորիսյան օրեր» և «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին իր մասնակցությունն ունեցավ նաև Սյունիքի մարզի Հարժիս գյուղում գործող «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը❤️
«Արար»-ի տաղավարում, մեր հրաշք ուսուցչուհի Տաթև Դաղունցի գլխավորությամբ, ներկայացվեցին մեր սաների ստեղծագործ աշխատանքները։ Փառատոնի հյուրերը նաև հնարավորություն ունեցան տեղում մասնակցելու վարպետաց դասերի՝ ծանոթանալով հայկական կարպետագործությանը🧶

Տաղավարում ներկայացված էին նաև Տաթև Դաղունցի սիրով ու վարպետությամբ թխած փախլավաներն ու գաթան։ 😍

«Արար»-ը շարունակում է սիրով ու նվիրումով մասնակցել նման նախաձեռնություններին՝ ներկայացնելով ու արժևորելով մեր ազգային մշակույթը, պահպանելով ու տարածելով հայկական ավանդույթները և հանրությանը ներկայացնելով մեր սաների գեղեցիկ աշխատանքները։ 🇦🇲❤️

#Արար #Ֆեստիվառ #Հարժիս #Սյունիք #ՀայկականԱրվեստ #ԱզգայինԱրժեքներ #ՎարպետացԴաս #ՀայկականԱվանդույթներ

Address

ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Մարշալ Բաղրամյ
Aparan
0301

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to ARAR Armenian National Art Center «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն:

Shortcuts

Share

Category