Alaverdi Art Gallery / Ալավերդու Պատկերասրահ

Alaverdi Art Gallery / Ալավերդու Պատկերասրահ Art muzeum
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ

🎨 Արվեստի երկխոսություն՝ նկարի հեղինակ Արմեն Վահրամյանի և պատկերասրահի վարիչ Ռաֆայել Ջավախյանի  մասնակցությամբ։  #Հայկակ...
12/08/2026

🎨 Արվեստի երկխոսություն՝ նկարի հեղինակ Արմեն Վահրամյանի և պատկերասրահի վարիչ Ռաֆայել Ջավախյանի մասնակցությամբ։
#ՀայկականԱրվեստ #Պատկերասրահ
#Ալավերդի #Լոռի

🏛,,Մի նկարի պատմություն" շարքից ներկայացնում ենք մեր համաքաղաքացի, վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի ,,Ընտանիք" ստեղծագ...
10/08/2026

🏛,,Մի նկարի պատմություն" շարքից ներկայացնում ենք
մեր համաքաղաքացի, վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի ,,Ընտանիք" ստեղծագործությունը։
❤️Այս նկարը սիրո և նվիրվածության խորհրդանշական պատկեր է՝ հայկական բնաշխարհի, նռան ու վարդի խորհրդանիշների ուղեկցությամբ։
🌿 Նկարչին բնորոշ դեկորատիվ լեզուն և ազգային մոտիվները աշխատանքին հաղորդում են յուրահատուկ, հեքիաթային մթնոլորտ։
✨ Սեր, միասնություն և հայկական հոգևոր աշխարհ՝ մեկ պատկերում։
#ՄիՆկարիՊատմություն #ԱրմենՎահրամյան #Ալավերդի #Լոռի #ՀայկականԱրվեստ
#արիթանգարան

10/07/2026

#ցուցահանդես
#արիթանգարան
#լոռի
#Александракалиничева
#հայացքդեպիլոռի

🎨 Այսօր Ալավերդու պատկերասրահում բացվեց գրաֆիկ նկարիչ, գրաֆիկական դիզայներ և իլյուստրատոր Ալեքսանդրա Կալինիչևայի «Հայացք...
10/07/2026

🎨 Այսօր Ալավերդու պատկերասրահում բացվեց գրաֆիկ նկարիչ, գրաֆիկական դիզայներ և իլյուստրատոր Ալեքսանդրա Կալինիչևայի «Հայացք դեպի Լոռի» անհատական ցուցահանդեսը։ 🖼️

Ալեքսանդրա Կալինիչևան ծնվել է Մոսկվայում՝ նկարիչների ընտանիքում։ Նա ավարտել է Ռուսաստանի արվեստի հեղինակավոր կրթօջախները՝ Մոսկվայի ակադեմիական գեղարվեստի լիցեյը, Ստրոգանովի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիան, ինչպես նաև ստացել է մագիստրոսի աստիճան «Գրքի դիզայն» մասնագիտությամբ։ 👩‍🎨📚

Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանում և Հայաստանում։ Նա ունեցել է անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում, Տուլայում, Թումանյանում և Երևանում, ինչպես նաև մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ 🌍🎨

«Հայացք դեպի Լոռի» ցուցահանդեսում ներկայացված են 2022–2026 թվականներին Հայաստանում ստեղծված աշխատանքներ, որոնցում արվեստագետն իր յուրահատուկ հայացքով բացահայտում է Լոռու բնաշխարհի գեղեցկությունը, հայկական միջավայրի առանձնահատկություններն ու այն տպավորությունները, որոնք ուղեկցել են իրեն այստեղ ապրելու տարիներին։ ⛰️🍃

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին արվեստագետի ռուս գործընկերները, արվեստասերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով շնորհավորեցին հեղինակի հերթական ստեղծագործական ձեռքբերումը։ 🤝🌹

📍 Սիրով հրավիրում ենք այցելել և արվեստագետի աչքերով բացահայտել Լոռու անկրկնելի գեղեցկությունը։ ❤️

#ԱլավերդուՊատկերասրահ #ՀայացքԴեպիԼոռի #ԱլեքսանդրաԿալինիչևա #Ցուցահանդես #Լոռի #Արվեստ 🎨✨

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում հուլիսի 10֊ին ժամը 12։00֊ին                         ՑՈԻՑԱՀԱՆԴԵՍ  ...
08/07/2026

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում հուլիսի 10֊ին ժամը 12։00֊ին

ՑՈԻՑԱՀԱՆԴԵՍ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿԱԼԻՆԻՉԵՎԱ
,,ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԼՈՌԻ"

,,Մի նկարի ցուցադրություն" շարքից🇦🇲 Հայկական ազգային տարազ 🇦🇲🏛️ Ալավերդու պատկերասրահում ցուցադրվում է Հայաստանի նկարիչն...
03/07/2026

,,Մի նկարի ցուցադրություն" շարքից

🇦🇲 Հայկական ազգային տարազ 🇦🇲

🏛️ Ալավերդու պատկերասրահում ցուցադրվում է Հայաստանի նկարիչների միության անդամ Մարգարիտա Վերանյանի հեղինակած հայկական ազգային տարազը։

✨ Տարազը ներկայացնում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբին բնորոշ հայկական կանացի ավանդական հագուստը։ Այն առանձնանում է թավշյա երկար զգեստով, նրբաճաշակ ասեղնագործությամբ, արծաթյա գոտիով և զարդերով, ինչպես նաև ավանդական գլխազարդով ու թափանցիկ քողով։

🧵 Հայկական տարազը պարզապես հագուստ չէ․ այն մեր ժողովրդի պատմության, մշակույթի, գեղագիտական ճաշակի և ազգային ինքնության խորհրդանիշն է՝ սերունդներին փոխանցվող անգնահատելի ժառանգություն։

📍 Ալավերդու պատկերասրահ
🎨 Հեղինակ՝ Մարգարիտա Վերանյան

#ցուցահանդես
#արիթանգարան

⚜ Այսօր Ալավերդու պատկերասրահում  բացվեց  ,,Մի նկարի ցուցադրություն" շարքից`   Ալավերդու նկարիչների միության անդամ Տիգրա...
26/06/2026

⚜ Այսօր Ալավերդու պատկերասրահում բացվեց ,,Մի նկարի ցուցադրություն" շարքից` Ալավերդու նկարիչների միության անդամ Տիգրան Մաշինյանի «Գիրկ» ստեղծագործությունը։
Սա ներքին լռության, ինքնամփոփության և մարդու հոգեկան աշխարհի նուրբ արտահայտությունն է, որտեղ յուրաքանչյուր դիտող կարող է գտնել իր զգացողությունը։

#ցուցահանդես
#արիթանգարան

24/06/2026

,,Մի նկարի ցուցադրություն"
ՏԻԳՐԱՆ ՄԱՇԻՆՅԱՆ

հունիսի 26֊ին ժամը 13։00֊ին

Այսօր ` աբոնեմենտային ծրագրի  շրջանակում,  ճանաչողական էքսկուրսիա իրականացրին Հաղպատի միջնակարգ դպրոցի 1֊ին, 3֊րդ և 4֊րդ...
10/06/2026

Այսօր ` աբոնեմենտային ծրագրի շրջանակում, ճանաչողական էքսկուրսիա իրականացրին Հաղպատի միջնակարգ դպրոցի 1֊ին, 3֊րդ և 4֊րդ դասարանների աշակերտները` դասատուների ուղեկցությամբ։
Նրանք ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, հայ կերպարվեստի առանձնահատկություններին , արվեստի ստեղծման տեխնիկաներին, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, կիսվեցին տպավորություններով։
Նման այցերը նպաստում են ազգային մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության խորացմանը, ստեղծագործական մտածողության զարգացմանը։

#աբոնեմենտ
#էքսկուրսիա

Այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մեր պատկերասրահը հյուրընկալեց Ալավերդու  թիվ 2  մանկապարտեզի սաներ...
01/06/2026

Այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մեր պատկերասրահը հյուրընկալեց Ալավերդու թիվ 2 մանկապարտեզի սաներին։
Նրանք ծանոթացան պատկերասրահին, մասնանցեցին > խաղին, բացահայտեցին գույներն ու կերպարները, ստեղծեցին իրենց նկարները` ոգեշնչվելով ցուցադրված գործերից, արտասանեցին, երգեցին։
Արվեստի հետ այս հանդիպումը կարևոր քայլ է երեխաների գեղագիտական ճաշակի, երևակայության և ստեղծագործ մտածողության զարգացման ճանապարհին։
Շնորհակալություն մեր փոքրիկներին` գեղեցիկ օրվա համար և մանկավարժներին` երեխաների դաստիարակության համար։

Ներկայացնում ենք այցի ջերմ ու հիշարժան պահեր

#Հունիսի1
#ԵրեխաներիՊաշտպանությանՕր

Address

2 Tumanyan Str.
Alaverdi
1705

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37425322893

Alerts

Be the first to know and let us send you an email when Alaverdi Art Gallery / Ալավերդու Պատկերասրահ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Alaverdi Art Gallery / Ալավերդու Պատկերասրահ:

Shortcuts

Share