Oberton

Oberton Combining audio production with A to Z music management, promotion, and artist development.

Our mission is to amplify contemporary Armenian music globally, empowering talent to unleash their full potential.

Ուրախ էինք Օբերտոնի և Միքայել Ոսկանյանի գրասենյակ-ստուդիայում հյուրընկալել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Արտակա...
16/06/2026

Ուրախ էինք Օբերտոնի և Միքայել Ոսկանյանի գրասենյակ-ստուդիայում հյուրընկալել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Այցի ընթացքում ներկայացրինք մեր միջմշակութային գործունեությունը, նախագծերն ու ծրագրերը: Քննարկեցինք նաև Հայկական երաժշտացանց նախաձեռնությունն ու Հայաստանում երաժշտական էկոհամակարգի զարգացման ուղղությունները՝ եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ։

Շնորհակալ ենք այցի և արդյունավետ քննարկման համար։
__________

We were delighted to welcome H.E. Vassilis Maragos, Ambassador, Head of EU Delegation to Armenia, to Oberton's and Miqayel Voskanyan's studio-office.

During the visit, we presented our intercultural initiatives, projects, and programs. We also discussed the Armenian Music Network initiative and its goals of supporting the development of Armenia’s music ecosystem by expanding cooperation with European and international partners.

We sincerely appreciate the visit and the productive discussions.

Օբերտոնի համարտադրությամբ «250 կմ» ֆիլմը երկար ճանապարհ անցավ՝ մինչև ձեզ հասնելը։Փառատոնային շրջագայությունից հետո, որտե...
05/05/2026

Օբերտոնի համարտադրությամբ «250 կմ» ֆիլմը երկար ճանապարհ անցավ՝ մինչև ձեզ հասնելը։

Փառատոնային շրջագայությունից հետո, որտեղ ֆիլմը ներկայացվել է ավելի քան 40 միջազգային կինոփառատոններում և արժանացել շուրջ 20 մրցանակի, այն վերջապես պատրաստ է հանրային ցուցադրության։ Ամենանշանակալի ձեռքբերումներից են՝ Աթենքի միջազգային կինոփառատոնում «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» մրցանակը (Academy Awards Qualifying, ԱՄՆ, 2024), Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակը (Հայաստան, 2024), ինչպես նաև Amnesty International-ի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակը (Իտալիա, 2023)։

Հայաստանում մեկնարկում ենք միջմարզային ցուցադրությամբ, որտեղ «250 կմ»-ի հետ միասին կներկայացվեն ևս երկու կարճամետրաժ ֆիլմեր 44-օրյա պատերազմից պատմություններով՝ «Քար» (ռեժ. Արման Այվազյան) և «Տուն» (ռեժ. Հրանտ Վարժապետյան)։

Ցուցադրությունները լինելու են անվճար, ազատ մուտքով՝ մայիսի 8-ին և 9-ին:

Կինոթատրոնների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.facebook.com/share/1D8p9wq6tL/?mibextid=wwXIfr

Հանրային ցուցադրություններից հետո ֆիլմերը հասանելի կլինեն Կինոդարանում՝ մայիսի 11-ից:

Ցուցադրությունը կազմակերպում է Օբերտոնը՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աջակցությամբ։

Ուրախ ենք հայտնել, որ ապրիլի 29-ին Միքայել Ոսկանյանը և ֆրանսահայ սաքսոֆոնահար Ալեքսի Ավակյանը կրկին կհանդիպեն նույն բեմո...
22/04/2026

Ուրախ ենք հայտնել, որ ապրիլի 29-ին Միքայել Ոսկանյանը և ֆրանսահայ սաքսոֆոնահար Ալեքսի Ավակյանը կրկին կհանդիպեն նույն բեմում՝ ՀԲԸՄ Հայաստան-ի դահլիճում։

Երեկոյի ընթացքում կներկայացվի մի հատուկ ծրագիր, որը ձևավորվել է դեռևս 2025 թվականին Միքայել Ոսկանյանի ֆրանսիական շրջագայության ընթացքում՝ համադրելով երկու երաժիշտների հեղինակային ստեղծագործությունները, ինչպես նաև հայտնի ստեղծագործությունների և երգերի նորովի մշակումներ։ Այժմ այս ծրագիրը ներկայացվում է հայաստանյան երաժշտասեր հանդիսատեսին։

Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով գրանցումը պարտադիր է`

https://agbu.org/armenia-events-reserve?fbclid=IwdGRleARWEI5jbGNrBFXVg2V4dG4DYWVtAjEwAGJyaWQRMWw5dUNEN2xiVlRhcWhWSDRzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeWnBm7m1-QW_MAchaJGfIbWehvfHDFkw44v1IN57GRqg5iriLcyh4-tTI5uU_aem_vaKM7YFJhQBo9yy3odb0zg&utm_source=ig&utm_medium=social&utm_content=link_in_bio

Երեկոյի ընթացքում նախատեսված է նաև գինու հյուրասիրություն՝ Պուլպուլակ Ջազ ակումբի կողմից։

We are pleased to announce that on April 29, Miqayel Voskanyan and the talented French-Armenian saxophonist Alexis Avakian will once again share the stage at the AGBU Armenia.

The evening will feature a special program originally developed during Miqayel Voskanyan’s 2025 concert tour in France, bringing together original compositions by both artists alongside their unique arrangements of well-known pieces and songs. We are delighted to present this program to audiences in Armenia.

Admission is free, but due to limited seating, registration is required.

https://agbu.org/armenia-events-reserve?fbclid=IwdGRleARWEI5jbGNrBFXVg2V4dG4DYWVtAjEwAGJyaWQRMWw5dUNEN2xiVlRhcWhWSDRzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeWnBm7m1-QW_MAchaJGfIbWehvfHDFkw44v1IN57GRqg5iriLcyh4-tTI5uU_aem_vaKM7YFJhQBo9yy3odb0zg&utm_source=ig&utm_medium=social&utm_content=link_in_bio

Guests will also enjoy a wine reception provided by Pulpulak Jazz Club.

We’re excited to share that Lusine Voskanyan, Founder & CEO of Oberton and Armenian Music Network, will represent the Ar...
09/04/2026

We’re excited to share that Lusine Voskanyan, Founder & CEO of Oberton and Armenian Music Network, will represent the Armenian music industry at Tallinn Music Week 2026, one of Europe’s leading music industry platforms.

Lusine will join an international panel alongside representatives from Georgia and France, bringing the Armenian music industry into a broader dialogue on how markets develop, connect, and sustain themselves across borders.

The panel will also feature Sevak Avanesyan, Founder and Artistic Director of Kapan International Music Festival, who will offer the perspective of an international festival in Armenia—adding an important dimension to how the country’s music ecosystem is represented.

Together, they will explore what different music industries can learn from each other, how artists and professionals navigate these markets, what support systems exist, and where collaboration can unlock new pathways—highlighting how stronger connections can reshape the wider European music landscape.

Ուրախ ենք հայտնել, որ Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի Հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանը կներկայացնի հայկական երաժշտական ոլորտը Tallinn Music Week 2026-ին Եվրոպայի առաջատար երաժշտական մասնագիտական հարթակներից մեկում։

Լուսինեն կմիանա պանելային քննարկմանը՝ Վրաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, ներկայացնելով հայկական երաժշտական ոլորտը՝ շուկաների զարգացման, կապերի հաստատման և միջազգային համագործակցության վերաբերյալ քննարկման շրջանակներում։

Քննարկմանը կմասնակցի նաև Սևակ Ավանեսյանը, Կապանի միջազգային երաժշտական փառատոնի Հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ով կներկայացնի Հայաստանում միջազգային փառատոնների կազմակերպման փորձն ու դերը։

Մասնակիցներն այս երկխոսությամբ կքննարկեն տարբեր երաժշտական շուկաների փորձը, արվեստագետների ու երաժշտական մասնագետների ազդեցությունը ոլորտի զարգացմանը, առկա աջակցման համակարգերը, և միջազգային համագործակցությունների ստեղծած և ընձեռած հնարավորությունները։

Ուրախ ենք հայտնել Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի նոր ռազմավարական և տարածաշրջանային համագործակցության մասին Վրաստանի ե...
21/02/2026

Ուրախ ենք հայտնել Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի նոր ռազմավարական և տարածաշրջանային համագործակցության մասին Վրաստանի երաժշտության արտահանման գրասենյակի հետ (Music Export Georgia): Նպատակը հայկական և վրացական երաժշտական ոլորտների համագործակցային զարգացումն է և միջազգային երաժշտական շուկաներում ընդլայնվելու հնարավորությունների ստեղծումը։

Այսպիսով՝ ուրախ ենք տեղեկացնել Music Export Georgia-ի առաջին ծրագրի մասին, որը միտված է երաժշտական ոլորտում գործող կանանց կարողությունների զարգացմանն ու հզորացմանը: Մասնակցությունը բաց է նաև Հայաստանից կին երաժիշտների, արվեստագետների, երաժշտական կառավարման մասնագետների ու ոլորտի այլ դերակատարների համար:

6 առցանց հանդիպումներն և աշխատարանները կանցկացնեն ոլորտում առաջատար մասնագետներ՝ երաժշտական կառավարման, երաժշտական իրավունքների և ոլորտային այլ կարևոր թեմաներով: Ծրագիրը կազմակերպվում է Sound City Liverpool-ի, DIACI-ի, Keychange-ի և PRS Foundation-ի հետ համագործակցությամբ և British Council-ի աջակցությամբ։

Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:
Մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ:
Շտապեք գրանցվել հղումով` https://surl.li/rtkqfx

Դասընթացների լեզուն անգլերենն է:

Հայկական երաժշտացանցի երկրորդ պանելային քննարկման թեման էր «Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»:Խոսնակները քնն...
17/02/2026

Հայկական երաժշտացանցի երկրորդ պանելային քննարկման թեման էր «Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»:

Խոսնակները քննարկեցին ու ընդգծեցին անկախ երաժշտական սրահների, հարթակների ու բեմերի յուրահատկությունները՝ որպես մշակույթի կենսական, բայց հաճախ անտեսված զարկերակ: Քննարկեցինք այն ոլորտային, տնտեսական և մշակութային բացերը, որոնց պատճառով այս հարթակները հաճախ գոյատևման պայքարի և անհամապատասխան մրցակցության մեջ են:

Շնորհակալություն պանելային քննարկման խոսնակներին.

Քրիստիան Գինոսյան՝ մոդերատոր, մուլտիմեդիա լրագրող, երաժշտական ռադիո ծրագրերի կազմող

Վարդգես Սայադյան՝ Resonance Armenia ծրագրի ղեկավար

Արմեն Եդիգարյան՝ Թոնլաբի հիմնադիր, «Ռոզեն Թալ» խմբի առաջնորդ

Ռիմա Տիգրանյան՝ Ulikhanyan Club -ի հանրային հարցերի ներկայացուցիչ

Անի Սաղոյան՝ Mezzo Production հիմնադիր տնօրեն

AGBU Armenia Karas Wines Armenian Music Network

Հայկական երաժշտացանցի առաջին պանելային քննարկման թեման էր «Կա՞ արդյոք երաժշտական ոլորտ Հայաստանում. Երաժշտական կառավարմա...
13/02/2026

Հայկական երաժշտացանցի առաջին պանելային քննարկման թեման էր «Կա՞ արդյոք երաժշտական ոլորտ Հայաստանում. Երաժշտական կառավարման դիտանկյուն»:

Մեզ համար առանցքային է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կարող ենք ոչ միայն խնդիրները վերհանել, այլև լսել տարբեր դիտանկյուններ, որոնց շուրջ կձևավորվեն մտորումներ և նոր կարծիքներ։

Շնորհակալություն պանելային քննարկման խոսնակներին.

Lusin Artsakhee Voskanyan . մոդերատոր, Օբերտոն երաժշտական ընկերության և Armenian Music Network -ի հիմնադիր տնօրեն

Տաթև Եղիազարյան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական թիմի և ծրագրերի ղեկավար

Լևոն Էսկենյան. Gurdjieff Ensemble-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Նունե Խուրշուդյան. Երաժշտական կառավարիչ (նախկինում՝ MPT, Polyarts, Սիրուշո փրադաքշն, Հանրային հեռուստաընկերություն)

Հասմիկ Մովսիսյան. Music of Armenia-ի և Yerevan Music Week ամենամյա միջոցառման հիմնադիր և գեղավեստական ղեկավար

AGBU Armenia Resonance Armenia Karas Wines

09/02/2026

Շնորհակալություն Հայկական երաժշտացանցի երկրորդ միջոցառման մասնակիցներին, խոսնակներին և իհարկե գործընկերներին՝ Ռեզոնանս ծրագիր, ՀԲԸՄ Հայաստան և Կարաս գինիներ:

Մեզ համար առանցքային է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաժշտական ոլորտի ներկայացուցիչները կարող են հանդիպել, փոխանակվել փորձով և միասին վերհանել այն հարցերը, որոնք պահանջում են համատեղ մտորումներ և նոր մոտեցումներ։

Մասնագիտական բազմազան դիտանկյունների ներկայացումը մեզ համար կարևոր է որպես մեկնակետ համայնքային քննարկման, նոր լուծումների և նոր դիրքորոշումների ձևավորման համար։

Հետևեք մեզ քննարկման թեմաների մասին ավելին իմանալու և հաջորդ հանդիպման վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար:

Karas Wines AGBU Armenia Resonance Armenia Armenian Music Network

Երաժշտական իրավունքների թեման առանցքային կարևորություն ունի մասնագիտական ոլորտի և համայնքի ձևավորման հարցում: Այսօր Հայկ...
30/01/2026

Երաժշտական իրավունքների թեման առանցքային կարևորություն ունի մասնագիտական ոլորտի և համայնքի ձևավորման հարցում: Այսօր Հայկական երաժշտացանցի և Օբերտոնի հիմնադիր և տնօրեն Լուսինե Ոսկանյանը կխոսի երաժշտական ոլորտում դերերի և դրանց իրավունքների մասին:

Բաց չթողնեք այս ելույթը, եթե ցանկանում եք տեղեկանալ, թե ինչու է երաժշտությանը պետք օրենք, որոնք են հեղինակային իրավունքի տեսակները և ինչով են տարբերվում երաժշտական իրավունքներից:

Խրախուսում ենք գալ հարցերով և օրինախախտումների ոլորտային օրինակներով, որոնք քննարկելով ավելի կամրապնդեք ձեր պատկերացումները ոլորտի մասին:

👉 Մասնակցությունն անվճար է՝ նախապես պարտադիր գրանցմամբ (հղումը բիոյում)

Հատուկ շնորհակալություն՝ Resonance Armenia-ին, AGBU Armenia-ին և Karas Wines-ին համագործակցության և աջակցության համար։

Հայկական երաժշտացանցը նախաձեռնել է Օբերտոն ընկերությունը։

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի Հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման երկրորդ պանելային քննարկման թեման և ...
28/01/2026

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի Հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման երկրորդ պանելային քննարկման թեման և խոսնակներին։

«Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»

Խոսնակներ՝

Վարդգես Սայադյան՝ Resonance ծրագրի ղեկավար,

Արմեն Եդիգարյանը՝ ToneLab-ի հիմնադիր, «Ռոզեն Թալ» խմբի առաջնորդ

Ռիմա Տիգրանյան՝ Ուլիխանյան ակումբի հանրային հարցերի ներկայացուցիչ

Անի Սաղոյան՝ Մեցցո պրոդաքշնի հիմնադիր տնօրենը

Մոդերատոր՝

Քրիստիան Գինոսյանը` մուլտիմեդիա լրագրող, երաժշտական ռադիո ծրագրերի կազմող

Կարող եք նախապես պատրաստել ձեր հարցերը բուռն քննարկման համար։
👉 Մասնակցությունն անվճար է՝ նախապես պարտադիր գրանցմամբ․
https://forms.gle/hhUy4dP1C62JNgqq8

Հատուկ շնորհակալություն՝ Resonance Armenia-ին, ՀԲԸՄ Հայաստանին և Կարաս գինիներին համագործակցության և աջակցության համար։
Հայկական երաժշտացանցը նախաձեռնել է Օբերտոն ընկերությունը։

Address

Երևան

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oberton posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Oberton:

Share