11/06/2026
SWAP MARKET Green Green էկոկենտրոնում
Ցանկանո՞ւմ եք թարմացնել ձեր զգեստապահարանը առանց նոր գնումների և լավ հագուստին երկրորդ կյանք տալ։
Հունիսի 14-ին Rotaract Club of Yerevan-ի () հետ միասին կազմակերպում ենք ջերմ և ընկերական swap party, որտեղ մասնակիցները փոխանակվում են հագուստով և իրենց համար նոր հետաքրքիր իրեր գտնում։
Մասնակցելու համար նախապես բերեք մինչև 5 սեզոնային հագուստ՝ լավ վիճակում։
Հագուստի ընդունում՝
📦 Հունիսի 11 — 17:00–21:00
📦 Հունիսի 12 — 17:00–21:00
Ընդունում ենք միայն հագուստ։ Կոշիկները, պայուսակները և աքսեսուարները swap-ի մաս չեն կազմում։
Յուրաքանչյուր ընդունված հագուստի դիմաց կստանաք թոքեն, որը միջոցառման ընթացքում կարող եք փոխանակել մեկ այլ հագուստի հետ։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Գրանցումն ու ժամային սլոթի ընտրությունը կատարվելու են հագուստը հանձնելիս։
📅 Հունիսի 14
🕔 17:00–19:30
📍 Green Green էկոկենտրոն, Բաբայան 6Ա
Սպասում ենք ձեզ 💚