Սուրեն Քոչարյանի անվան Պոեզիայի Թատրոն

  • Home
  • Սուրեն Քոչարյանի անվան Պոեզիայի Թատրոն

Սուրեն Քոչարյանի անվան Պոեզիայի Թատրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սուրեն Քոչարյանի անվան Պոեզիայի Թատրոն, Performance Art Theatre, Vardanants 16/1, Yerevan 0010, Armenia, .

Պոեզիան բեմում է ✨

🎭 Մեր թատրոնը հանդես է գալիս պոետիկ բեմադրություններով՝ ներկայացնելով հայ դասական և ժամանակակից պոեզիան ու արձակը՝ խոսքին տալով նոր շունչ ու կենդանի հնչողություն

💚 Այսօր նշում ենք մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրըՉարենցի խոսքը մինչ այսօր ապրում է մեր մշակույթում, մեր...
13/03/2026

💚 Այսօր նշում ենք մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը

Չարենցի խոսքը մինչ այսօր ապրում է մեր մշակույթում, մեր լեզվում և մեր բեմում։

Պոեզիայի թատրոնը ներկայացրել և շարունակելու է հանդես գալ պոետիկ ներկայացումներով՝ Չարենցի ստեղծագործությունների հիման վրա։

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են Չարենցին, ապրում նրա խոսքով և շարունակում են բացահայտել նրա պոեզիայի խորությունը։

Չարենցը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հնչում է նրա խոսքը։

🌷 Մարտի 8 — Կնոջ ուժի և գեղեցկության  տոնը 🌷Այսօր մենք շնորհավորում ենք բոլոր կանանց՝ նրանց նվիրվածության, քնքշության, ս...
08/03/2026

🌷 Մարտի 8 — Կնոջ ուժի և գեղեցկության տոնը 🌷

Այսօր մենք շնորհավորում ենք բոլոր կանանց՝ նրանց նվիրվածության, քնքշության, ստեղծարարության և անսահման ուժի համար։

Կինը կյանք է ծնում, մշակույթ է կերտում, արվեստ է ստեղծում և աշխարհին տալիս է ջերմություն։

Թող յուրաքանչյուր օր լինի գնահատանքի օր, իսկ յուրաքանչյուր կին զգա իր արժեքն ու ուժը։

Թող ձեր ժպիտները լինեն նույնքան լուսավոր, որքան գարնան առաջին արևը, իսկ ձեր ճանապարհը՝ լի ստեղծագործությամբ, սիրով և հաղթանակներով։

Պոեզիայի թատրոնը սիրով շնորհավորում է բոլոր կանանց՝ մաղթելով գեղեցիկ գարուն, նոր բեմեր, որտեղ միշտ կհնչի ձեր ձայնը։

💐 Շնորհավոր Մարտի 8։

📚 Մարտի 3-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքում տեղի ունեցավ ճարտարապետ, դիզայներ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյա...
04/03/2026

📚 Մարտի 3-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքում տեղի ունեցավ ճարտարապետ, դիզայներ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը։

Միջոցառման կազմակերպիչներից էր նաև Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը՝ ապահովելով ջերմ ու ստեղծագործական մթնոլորտ։

Շնորհանդեսը համախմբել էր արվեստասեր հանրությանը, գործընկերներին ու բարեկամներին՝ միասին արժևորելու բազմաշերտ ստեղծագործական ուղին և նոր գրքի լույսընծայումը։

Շնորհավորում ենք հեղինակին և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ ✨

04/02/2026

Նարեկացի
«ՄԵՂԱ․․․ ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ․․․»
«Մատյան Ողբերգութեան»

Շուտով նորից կտեսնենք Պոեզիայի թատրոնի հերթական գլուխգործոցը

🎭 Դերերում՝
Սերգուշ Բաբայան
Սամվել Բաղինյան
Արա Գևորգյան
Սմբատ Ստեփանյան

🎬 Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի

17/01/2026

Սիրելի՛ հանդիսատես,

Հունվարի 26 ին, ժամը` 19:00-ին, տեղի կունենա մեր հերթական ներկայացումը՝ Եղիշե Չարենց «Ես եմ հիմա մի պոետ»

Հասցե` Բաղրամյան 3 (Բոհեմ թատրոնի բեմում)։

Տոմսերի համար զանգահարել` 096605565 հեռախոսահամարով։

Սիրով սպասում ենք բոլորիդ 🎭🥰

Սիրելի հանդիսատես,  սիրով հրավիրում ենք միասին ճամփորդելու, Չարենցի հանճարեղ ստեղածորգությունների աշխարհում, որտեղ կվայե...
16/01/2026

Սիրելի հանդիսատես, սիրով հրավիրում ենք միասին ճամփորդելու, Չարենցի հանճարեղ ստեղածորգությունների աշխարհում, որտեղ կվայելեք Չարենցյան պոեզիայի բազմազան եղանակները։ Արևը, ջերմությունը, քամին անձրևը և ձյունը։ Ճամփորդությունը սկսում ենք Հունվարի 26 ին, ժամը` 19։00 ին։ Հասցե` Բաղրամյան 3։ (Բոհեմ թատրոնի բեմում) տոմսերի համար զանգահարել` 096605565 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք բոլորիդ։🎭🥰

15/01/2026

Շնորհակալ ենք ևս մեկ անգամ, սիրելի հանդիսատես։
Ձեր գնահատականն է, որ ստիպում է մեզ ստեղծագործել և բեմ հանել ինչպես մեր դասական այնպես էլ ժամանակակից պոեզիան և արձակը։
Արտեմ Հարությունյան և Էդուարդ Միլիտոնյան

Address

Vardanants 16/1, Yerevan 0010, Armenia

0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սուրեն Քոչարյանի անվան Պոեզիայի Թատրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your establishment to be the top-listed arts & entertainment?

Share