04/19/2026
«ԿԱԿԱՉՆԵՐ»
Ակրիլիկ/դեկորատիվ սպունգի վրա,
12 x 12
“TULIPS”
Acrylic/on decorative sponge. 12x12 “
Painted by: IRA HARUTYUNYAN Ira Harutyunyan Ira Harutyunyan
Hovhannes’ International Art Academy - ն ներկայացնում է Իրա Հարությունյանի ստեղծագործությունները։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,
Բայց առավել իմ արմատով,
Եվ իմ բնի վաղեմութամբ...
Պ. ՍԵՎԱԿ
Ես հայ բժշկուհի եմ Արցախյան արմատներով: Ծնվել, ապրել, արարել եմ Հայաստանում` Երեւանում: Երախտապարտ եմ ծնողներիս «ամուր, առողջ արմատներիս», «հզոր թեւերիս» համար, որ օգնեցին ինձ ինքնավստահ ճախրել բոլոր երազանքներիս ետեւից, ինքնուրույն գունազարդելով կյանքս, որ ուրիշները չխզբզեն գորշ գույներով:
Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ, սիրել եմ ստեղծագործել` նկարել, գրել:
1971-ին ընդունվելով Երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտ, սկսեցի ագահորեն ուսումնասիրել Աստվածային ամենակատարյալ արարչագործությունը` մարդու մարմինը, հոգին, միտքը, կապը բնության եւ տիեզերքի հետ... հյուսվածքների ժանյակագործ կախարդական գույները, սրտի զարկերի հոգեպարար «Հորովելը», սրտագրի փոթորկուն ալիքները...
Երեւանում երկար տարիներ աշխատել եմ պրակտիկ բժշկության տարբեր ճյուղերում, իսկ ԱՄՆ ում ուժերս փորձեցի գիտական բժշկության բնագավառում ` մոտ 15 տարի աշխատելով
Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցին (CHLA) գիտահետազոտական ինստիտուտում:
Հենց այստեղ էլ ծանոթացա գիտական արվեստի գաղտնիքներին:
Ու հիմա, մի հրաշքով, մանկուց մեջս ապրող նկարիչը, գրողը ասես արթնացան թմբիրից... ձեռքս վերցրի վրձինը, գրիչը եւ կուտակված հույզերս, ասելիքս առատորեն դուրս հորդեցին..