05/21/2026
Join us for the ASA FORUM, Armenia’s first cultural policy platform hosted by AGBU's Katapult Creative Accelerator Program. This full-day event features engaging panel discussions and guest lectures, focusing on how to move Armenia’s creative sector from scarcity to abundance. The forum will bring together over 250 influential creatives and culminate in a Business to Arts Awards ceremony.
The forum also marks the launch of “ASA,” the Advocacy Society for the Arts, a newly established organization aimed at fostering collaboration, research, and cultural diplomacy within the global Armenian creative community.
Explore the agenda and register now to be part of this important cultural event.
📅 October 25, 11:30AM–7:00PM
📍Gabriel Sundukyan National Academic Theatre
❗ Spots are limited
🌐 Events will be held in both English and Armenian
🔗 Register now at https://www.asaarmenia.info
–
Միացե՛ք ASA FORUM-ին՝ Հայաստանի առաջին մշակութային քաղաքականության հարթակին, որը կազմակերպվում է ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից։ Այս մեկօրյա միջոցառումը կներառի հետաքրքիր պանելային քննարկումներ և հրավիրյալ բանախոսություններ՝ ուղղված Հայաստանի ստեղծարար ոլորտը պակասությունից առատություն տեղափոխելու մեխանիզմների ուսումնասիրությանը։ Ֆորումը կհամախմբի ավելի քան 250 ազդեցիկ ստեղծագործողների և կեզրափակվի «Բիզնես դեպի արվեստ» մրցանակաբաշխության արարողությամբ։
Ֆորումի ընթացքում տեղի կունենա նաև նորաստեղծ «ASA»՝ «Advocacy Society for the Arts» կազմակերպության մեկնարկը, որի նպատակն է խթանել համագործակցությունը, հետազոտությունները և մշակութային դիվանագիտությունը աշխարհասփյուռ հայ ստեղծարար համայնքի շրջանակներում:
Ծանոթացե՛ք օրակարգին և գրանցվե՛ք՝ մասնակցելու այս կարևոր մշակութային միջոցառմանը:
📅 Հոկտեմբերի 25, 11:30-19:00
📍Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
❗ Տեղերը սահմանափակ են
🌐 Միջոցառումները կանցկացվեն հայերեն և անգլերեն
🔗 Գրանցվե՛ք՝ https://www.asaarmenia.info