Clicky

Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V

Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V Armenisch-deutsches und internationales Kultuzentrum e.V.

Wie gewohnt öffnen

Der Begegnung der Kulturen 2022Impuls e.V.  &   AdiK e.V Pankraeva Gordadze Kirakosyan Tanzgruppe Erebuni in Berlim
11/09/2022

Der Begegnung der Kulturen 2022
Impuls e.V. & AdiK e.V
Pankraeva
Gordadze
Kirakosyan
Tanzgruppe Erebuni in Berlim

17/08/2022

Սիրելի՛ հետևորդներ՝

✅Հայ֊գերմանական միջազգային մշակութային կենտրոնը սկսում է կիրակնօրյա դպրոցի դասընթացները։

✨Եվ այսպես 2022/2023 ուսումնական տարվա👩‍🏫 ընթացքում մեր սաները հնարավորություն կունենան մասնակցել հետևյալ դասընթացներին.

🖌 նախադպրոցական խումբ
📚 Հայոց լեզու
💃 պարարվես ("Էրէբունի"պարախումբ)
🎤 երգարվեստ (անհատական և խմբային վոկալ)
🎹 Երաժշտական գործիքներ (դաշնամուր, ջութակ, կիթառ, դհոլ)

Բաց դռների օր

📅Օգոստոսի 28֊ին
🕑Ժամը 12.00֊ին

📍Հասցե՝ Lützowstr. 42, 10785 Berlin

❤Սիրով կսպասենք բոլորիդ։

Հարգանքով՝ Ա.ԿԻՐԱԿՈՍՅԱՆ և Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

12/08/2022

Սիրելի սաներ, մանկավարժներ և ծնողներ, սկսում ենք հույսերով լի 2022/23 ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ։
Ջերմորեն ողջյունում եմ դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, մաղթում եմ հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Չէ՞ որ, որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գլխավոր նպատակ:

Հայ֊գերմանական և միջազգային մշակութային կենտրոնն իր դռներն է բացում բոլորի առաջ։

Օգոստոսի 28֊ին
Ժամը՝ 12.00
Հասցե՝ Lützowstr. 42, 10875 Berlin

Հարգանքներով՝
Գայանե Խաչատրյան
Արտակ Կիրակոսյան

Սիրելի սաներ,  մանկավարժներ և ծնողներ, սկսում ենք հույսերով լի 2022/23 ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նո...
12/08/2022

Սիրելի սաներ, մանկավարժներ և ծնողներ, սկսում ենք հույսերով լի 2022/23 ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ։
Ջերմորեն ողջյունում եմ դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, մաղթում եմ հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Չէ՞ որ, որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գլխավոր նպատակ:

Հայ֊գերմանական և միջազգային մշակութային կենտրոնն իր դռներն է բացում բոլորի առաջ։

Օգոստոսի 28֊ին
Ժամը՝ 12.00
Հասցե՝ Lützowstr. 42, 10875 Berlin

Հարգանքներով՝
Գայանե Խաչատրյան
Արտակ Կիրակոսյան

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post
01/06/2022

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post

Այսօր հունիսի 1֊ն է, երեխաների պաշտպանության օրը։ Մաղթում ենք բոլոր մանուկներին անհոգ մանկություն և խաղաղ երկինք։1. Juni...
01/06/2022

Այսօր հունիսի 1֊ն է, երեխաների պաշտպանության օրը։ Մաղթում ենք բոլոր մանուկներին անհոգ մանկություն և խաղաղ երկինք։
1. Juni Heute ist internationaler Kindertag! Ich wünsche allen Kindern ganz viel Liebe, Glück und Frieden. Alles Gute zum Kindertag.

28/05/2022

25.05.22 հայկական արվեստի երեկո
Հայ Գերմ. և միջազգային մշակույթի կենտրոնում
《Ես Հայ եմ》💃💃💃
Ահա այպիսի գեղեցիկ խորագրով մեր Փոքրիկ Էրեբունին ներկայացրեց իրենց շատ կարճ ժամանակում կատարած աշխատանքը, որը չափազանց հուզիչ և միառժամանակ ոգևորիչ էր բոլորիս համար։
Պարուսույց՝ Գ. Գաիշյան
Տնօրեն ՝ Ա.Կիրակոսյան

ADIK  e.V.
26/05/2022

ADIK e.V.

06/05/2022

Արտակ Կիրակոսան

06/05/2022

Մարինա Հովհաննիսյան

06/05/2022

Արմինե Ամալյան

06/05/2022

Բեռլինահայերը նորից հավաքվել են մի հարկի տակ։ Առիթն այս անգամ Դավիթ Ամալյանի ՝ եվրոպական շրջագայության շրջանակներում《Շնորհակալ եմ》 խորագրով համերգն է.

Մայիսի 6֊ին, ուղիղ 19։00 հանդիպում ենք Luisenkirche-ում` միասին ունկնդրելու Դավիթ Ամալյանի հեղինակային երգերի կատարումնե...
30/04/2022

Մայիսի 6֊ին, ուղիղ 19։00 հանդիպում ենք Luisenkirche-ում` միասին ունկնդրելու Դավիթ Ամալյանի հեղինակային երգերի կատարումները` պոեզիայի և դաշնամուրային երաժշտության ուղեկցությամբ։

Համերգային երեկոյի գլխավոր աջակից՝ Embassy of Armenia in Germany

աջակիցներ` www.burgerme.de , Aniland GmbH, գործարար Ռոման Մուրադյան, գործարար Արմո Ավետիսյան

Շտապեք ձեռք բերել...Սիրելի բեռլինահայեր, հրավիրում ենք միասին վայելելու Դավիթ և Արմինե Ամալյանների "Շնորհակալ եմ" խորագի...
26/04/2022

Շտապեք ձեռք բերել...

Սիրելի բեռլինահայեր, հրավիրում ենք միասին վայելելու Դավիթ և Արմինե Ամալյանների "Շնորհակալ եմ" խորագիրը կրող հեղինակային երգերի համերգ֊երեկոն` Մարինա Հովհաննիսյանի պոեզիայի և Հայկ Նավասարդյանի դաշնամուրային կատարումների ուղեկցությամբ։
Մայիս 6, 2022 Բեռլին
Սկիզբը` 19։00

Համերգի գլխավոր աջակից` Embassy of Armenia in Germany

աջակիցներ` www.burgerme.de , Aniland GmbH, գործարար Ռոման Մուրադյան, գործարար Արմո Ավետիսյան

24/04/2022
18/04/2022

Համերգի գլխավոր աջակից` Embassy of Armenia in Germany

աջակիցներ` www.burgerme.de , Aniland GmbH, գործարար Ռոման Մուրադյան, գործարար Արմո Ավետիսյան

Ահա և շաբաթ օրը՝ Զատկի շաբաթ, կարմիր հավկիթ, կարմիր արև, կանաչ են սար ու ձորեր։ Պատարագի հետ վառվում էին բոլոր օջախները։...
16/04/2022

Ահա և շաբաթ օրը՝ Զատկի շաբաթ, կարմիր հավկիթ, կարմիր արև, կանաչ են սար ու ձորեր։
Պատարագի հետ վառվում էին բոլոր օջախները։ Վաղ առավոտյան աղջիկները ծոմ բերանով դաշտերից-սարերից բանջար էին հավաքում՝ երեկոյան տապակելու համար։ Հանում էին Ակլատիզի վերջին փետուրը և տարբեր տարածաշրջաններում՝ ըստ իրենց սովորության, ազատվում դրանից՝ թոնիրն էին գցում կամ տանիքը, որ թև առնի գնա ու հաջորդ տարին նորից գա։ Այսպիսով՝ տատի ու պապի կռիվը, ձմեռվա ու գարնան կռիվն ավարտվում է։ Գարունը վերջնականապես հաստատվում է։
Շաբաթը բուն տոնին նախապատրաստվելու օրն է։ Կարգի էին բերում տոնական հագուստը, արևին էր տրվում անկողինը, տունն էին հարդարում, պատերն էին ճերմակեցնում, դռան շրջանակին ձվի ներկված կճեպներ էին ամրացնում։ Թխում էին թխվածքներ։ Ճջախում անպայման գցում էին Տեառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած ճիպոտներն ու խանձակոթերը։ Աղջիկներն իրենց ձեռքերի շնորհքն էին ցույց տալիս ձվերի զարդարման համար։ Օգատգործում էին ոչ միայն կարմիր սոխի կճեպ կամ արմատներ, այլ նաև կամիր-կանաչ-դեղին բրդյա և մետաքսյա թելեր, ուլունքներ, թղթի վրա կտրված նախշեր, մատղաշ կանաչիներով էին նախշեր ստանում։
Պատարագից հետո բոլորը շտապում էին տուն, որպեսզի պասը բացեն։ Տուն գնալու ճանապարհին բոլորը ողջագուրվում էին և ասում՝ Քրիստոս հարեավ ի մեռելոց, ի պատասխան հնչում էր՝ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Երեկոյան Զատկի թաթախման ընթրիքն էր, որի ժամանակ սեղանին դրվում էր տապակած կանաչեղեն, թկնեղեն, բրնձով ու չամիչով փլավ, կանաչեղեն և ամենակարևորը՝ ձու։ Պասից դուրս էին գալիս առաջինը ձուն ուտելով։
Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Զատկին տներում, բակերում կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածը ձու կռվեցնելն էր՝ ձվի քթերը իրար խփելու եղանակով: Տարածված է եղել նաև ձվով գուշակություն անելը, պտտեցնելով քթի վրա երկար պահելու խաղը, ձու գլորելու խաղը:

@անտես-աննման աշխարհ
Manukyan

15/04/2022
Զատկի խորհուրդը🐞Ի՞նչէ խորհրդանշում  Զատկի տոնին կարմիր գույնով ներկված հավկիթը,🥚🥚Խունկի խորհուրդը,♨️ ի՞նչ է խորհրդանշում...
10/04/2022

Զատկի խորհուրդը🐞
Ի՞նչէ խորհրդանշում Զատկի տոնին կարմիր գույնով ներկված հավկիթը,🥚🥚

Խունկի խորհուրդը,♨️ ի՞նչ է խորհրդանշում չամիչով փլավը զատկի տոնին, 🙏ի՞նչու պետք է աղոթքով սկսենք նախաճաշը և այլ ավանդական խորհուրդներին այսօր հայ֊գերմամական և միջազգային կենտրոնի ամենափոքրիկ սաները ծանոթացան։

10/04/2022
10/04/2022

Նախապատրաստական դաս
նվիրված սուրբ Զատիկին
Նախադպրոցականներ
Ուսուցչուհի՝ Լիլիթ Գյուլազյան

Համեցեք վայելեք մեր գերմանահայ հրաշամանուկների ներկայացումը!
09/04/2022

Համեցեք վայելեք մեր գերմանահայ հրաշամանուկների ներկայացումը!

Timeline photos
09/04/2022

Timeline photos

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post
08/04/2022

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post
08/04/2022

Photos from Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V's post

🎭ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ🎭Հայ-գերմանական եվ միջազգային մշակութային կենտրոնի «ԴԻՄԱԿ» թատերական ստուդիան ապրիլի 10-ին ներկայացնո...
08/04/2022

🎭ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ🎭

Հայ-գերմանական եվ միջազգային մշակութային կենտրոնի «ԴԻՄԱԿ» թատերական ստուդիան ապրիլի 10-ին ներկայացնում է Աթաբեկ Խնկոյանի (Խնկո Ապեր) «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ» առակի բեմականացումը։

Բեմադրիչ՝ Էրիկ Բարսեղյան

Դերակատարներ՝ Վահան Ամոլիկյան, Անի Մարգարյան, Վիկտորիա Թորոսյան, Զառա Հովասափյան, Նատալի Մարգարյան, Լիլիթ Հովասափյան, Նարեկ Մորիյո Վիկտորիա

Սիրով հրավիրում ենք բոլոր թատերասերներին։
Մուտքը՝ ժպիտով 🙂

Օրվա պոզիտիվը Աթաբեկ Խնկոյան"Մկների ժողովը"🐀Գեղ. ղեկավար՝ Է.Բարսեղյան
03/04/2022

Օրվա պոզիտիվը

Աթաբեկ Խնկոյան
"Մկների ժողովը"🐀
Գեղ. ղեկավար՝ Է.Բարսեղյան

Սիրով շնորհավորում ենք թատերական գործիչներին մասնագիտական տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Մաղթում ենք խաղաղություն,...
27/03/2022

Սիրով շնորհավորում ենք թատերական գործիչներին մասնագիտական տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Մաղթում ենք խաղաղություն, ստեղծագործ լիցքեր, մեծ բեմեր եվ ամենայն բարիք։

Հայ֊Գերմանական եվ միջազգային մշակութային կենտրոնի թատերական ստուդիան շուտով հանդիսատեսին կներկայացնի Աթաբեկ Խնկոյանի "Մկների ժողովը" առակի բեմականացումը։

Zum internationalen Tag des Theaters gratulieren wir allen Theaterschaffenden ganz herzlich! Wir wünschen Ihnen ein friedliches Miteinander, unendlich kreative Energie und große Bühnen.

Das armenisch-deutsche und internationale Kulturzentrum wird dem Publikum bald die Inszenierung der Fabel "die Sammlung der Mäuse" von Atabek Xnkoyan vorstellen.

Դավիթ Ամալյանի` Գերմանիայում կայանալիք մայիսյան համերգաշրջանի մասին զրուցեցինք Զվարթ Խաչատրյանի հետ։ #Գերմանիա #Բեռլին #...
14/03/2022
«Շնորհակալ եմ». Դավիթ և Արմինե Ամալյանների հեղինակային երգի երեկո Գերմանիայի մի շարք քաղաքներում

Դավիթ Ամալյանի` Գերմանիայում կայանալիք մայիսյան համերգաշրջանի մասին զրուցեցինք Զվարթ Խաչատրյանի հետ։

#Գերմանիա #Բեռլին #համերգ

Մայիսի 6-ին Բեռլինում Դավիթ և Արմինե Ամալյանները հեղինակային երգերի կատարմամբ առաջին անգամ հանդես կգան հայ հանդիսատեսի համար: Երգերը կատարվելու են հայ պոեզիայի ու....

Այսօր հյուրընկալեցինք ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Ենգիբարյանին։ Համագործակցության շրջանակում ՀՀ դեսպանության ...
13/03/2022

Այսօր հյուրընկալեցինք ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Ենգիբարյանին։ Համագործակցության շրջանակում ՀՀ դեսպանության հետ հանդիպումներն ունեն շարունակական բնույթ։

Թեմայի շուրջ զրուցեցինք Գևորգ Մողրովյանի հետ։  #Բեռլին #Մյունխեն #Աշաֆֆենբուրգ #Գերմանիա    Armenisch-deutsches und inte...
11/03/2022
Դավիթ եւ Արմինե Ամալյանների համերգ-երեկոն Գերմանիայում - Ազգ

Թեմայի շուրջ զրուցեցինք Գևորգ Մողրովյանի հետ։

#Բեռլին #Մյունխեն #Աշաֆֆենբուրգ #Գերմանիա

Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V

Մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի երեք քաղաներում՝ Բեռլինում, Աշաֆֆենբուրգում եւ Մյունխենում հայ հանդիսատեսի համար տեղի կունենա  Դավիթ եւ Արմինե ...

20/02/2022

Սիրելի' փոքրիկներ և մեծիկներ,
Բեռլինի Հայ-գերմանական 🇦🇲🇩🇪և միջազգային մշակութային կենտրոնը իր դռներն է բացում նախադպրոցական տարիքի երեխաների առաջ։✏📚

Հարգելի' Մեծիկներ, 💃🕺 ձեր երեխաները կունենան հնարավորինս արդյունավետ, զարգացնող ու հայեցի ժամանց։

Անուշի'կ փոքրիկներ, պատրաստվե'ք ամենահետաքրքիր ու բազմազան կիրակիների։👭 🤸🤼‍♀️

Մեր առաջին հանդիպումը կկայանա հունվարի 23-ին ժամը 12.00֊ին. Lützowstr 42, 10785 Berlin հասցեում։

Սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորիդ։😊❤

20/02/2022
20/02/2022

Խոսքի կուլտուրա և սոցիալ ֊մշակութային հաղորդակցություն առարկայի դասաժամին
Ուսուցիչ՝ Էրիկ Բարսեղյան

20/02/2022

Կամաց֊կամաց հաղթահարելով սահմնափակումները, շարունակում ենք մեր մշակույթի պահպանումը օտարության մեջ։
"Էրեբունի" պարային համույթ Բեռլինում։
Պարուսույց՝ Գ. Գաիշյան

Դավիթ Ամալյան «Շնորհակալ եմ»Առաջին անգամ Գերմանիայում մայիսի 6-ին, ժամը 19-ին Բեռլինի գերմանահայ հանդիսատեսի համար տեղի ...
09/02/2022

Դավիթ Ամալյան «Շնորհակալ եմ»

Առաջին անգամ Գերմանիայում մայիսի 6-ին, ժամը 19-ին Բեռլինի գերմանահայ հանդիսատեսի համար տեղի կունենա Դավիթ և Արմինե Ամալյանների հեղինակային երգերի համերգ-երեկոն՝ պոեզիայի ուղեկցությամբ։

Պոեզիա՝ Մարինա Հովհաննիսյան
Դաշնակահար՝ Հայկ Նավասարդյան

Հասցե՝ Gierkeplatz, 10585 Berlin (Luisenkirsche)
Տոմսեր ամրագրելու համար՝ +49 176 32 64 78 85

Davit Amalyan "Ich bin dankbar"

Erstmals in Deutschland findet am 6. Mai um 19 Uhr ein Konzertabend von David und Armine Amalyan für das deutsch-armenische Publikum in Berlin statt, mit Aufführung von Autorenliedern und begleitet von Poesie.

Poesie - Marina Hovhannisyan
Klavier - Hayk Navasardyan pianist, arranger

Adresse: Gierkeplatz, 10585 Berlin (Luisenkirche)
Kartenbuchung: +49 176 32 64 78 85

Սիրելի' փոքրիկներ և մեծիկներ, Բեռլինի Հայ-գերմանական 🇦🇲🇩🇪և միջազգային մշակութային կենտրոնը իր դռներն է բացում նախադպրոցա...
14/01/2022

Սիրելի' փոքրիկներ և մեծիկներ,
Բեռլինի Հայ-գերմանական 🇦🇲🇩🇪և միջազգային մշակութային կենտրոնը իր դռներն է բացում նախադպրոցական տարիքի երեխաների առաջ։✏📚

Հարգելի' Մեծիկներ, 💃🕺 ձեր երեխաները կունենան հնարավորինս արդյունավետ, զարգացնող ու հայեցի ժամանց։

Անուշի'կ փոքրիկներ, պատրաստվե'ք ամենահետաքրքիր ու բազմազան կիրակիների։👭 🤸🤼‍♀️

Մեր առաջին հանդիպումը կկայանա հունվարի 23-ին ժամը 12.00֊ին. Lützowstr 42, 10785 Berlin հասցեում։

Սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորիդ։😊❤

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս։Christus ist geboren und erschienen, euch und uns frohe Botschaft!
06/01/2022

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս։
Christus ist geboren und erschienen, euch und uns frohe Botschaft!

22/12/2021

Ապրել Խաղաղ 🙏

Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա
Աչքերի արցունքն ու ցավը վերանա
Թող խաղաղ բացվի երկինքը
Որ անհոգ ապրի մանկիկը
Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը...
19.12.2021

Այսօր կայացավ Հայ ֊գերմանական և միջազգային մշակութային կենտրոնի ավարտական հանդեսը։ 🎄🎉🎭Գեղեցիկ անակնկալով հանդես եկավ 《Էր...
19/12/2021

Այսօր կայացավ Հայ ֊գերմանական և միջազգային մշակութային կենտրոնի ավարտական հանդեսը։ 🎄🎉🎭Գեղեցիկ անակնկալով հանդես եկավ 《Էրեբունի》 պարային խումբը, իսկ փոքրիկ էրեբունցիները զարդարեցին օրը գեղեցիկ, հայկական պարային էլեմենտներով։ 🎶🥳🥳🥳
Մեծ խանդավառությամբ դիմավորեցինք նաև ձմեռ պապին։ 🎅🎁🎁🎁
Դե իսկ տոնածառը զարդարեցինք երեխաների ձեռքով պատրաստված նկարազարդ խաղալիքներով։ 🎊🎄

14/11/2021

🇦🇲 🇩🇪
Մեծարգո դեսպան ՝Աշոտ Սմբատյանի այցը Բեռլինի ՀԳՄՄ կենտրոն

07/11/2021

Klavierunterricht mit Zara Hovasapyan

Ծնունդդ շնորհավո՜ր,  հայ երգի Մեսրոպ Մաշտո՜ց։Հազար ութ հարյուր վաթսունինն թվինՀայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.Հայոց արտեր...
26/09/2021

Ծնունդդ շնորհավո՜ր, հայ երգի Մեսրոպ Մաշտո՜ց։

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
Դժվար է ասել...
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։

Եվ որտեղ երգն էր՝
Այնտեղ էլ նա էր...
... Ուրա՞խ է կյանքը,
Տխու՞ր, դաժա՞ն է,
Միշտ ժողովրդից երգն անբաժան է...

Ու չար թե բարի այդ ճանապարհին
Ե՛վս տասներկու բոլորակ տարի
Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,
Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձավ՝
Սևակ Պ.

Քո երգերի մեջ գութանի վար է,
Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,
Սիրավոր լոր է ու Սոնա յար է,
Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ։
Մոր լցված աչքը որդու գալուն է,
Շեմքի քարին է զրկված հարկի, -
Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,
Կուց-կուց արուն է որոր հավքի...
(Համո Սահյան)

Երգեցեք երգե՜րն հայր Կոմիտասի,
Երգեր հայրենի, սիրո ու հացի,
Երգեցեք այնպես, որ աշխարհն արար
Խոնարհի՜ գլուխն իր որդիաբար.
Նրա հանճարի դեմն արարչափայլ...
(Մարտիրոս Վեսպեր)

Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,
Թվում է իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս, -
Թվում է դեռ պանդուխտ եմ ես ու երգդ ինձ տուն է տանում,
Ու դեմից Սեւանն է կանչում, կարոտած իմ յարն է լալիս...

Դու մեր հին վշտերի մորմոք, մեր սիրո ծիրանի դու ծով,
Կոմիտաս, թե մթին հեռվում հալվի էլ Մասիսն իմ անհետ,
Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,
Աշխարհի ծովերը մտած դու հայոց մայր մրմունջի գետ։
(Հովհաննես Շիրազ)

Զանգվից եմ լսում հրճվանքդ անվերջ,
Որ լցնում է վառ խինդով սար ու ձոր,
Քո սրտի երգն է կաթում հոգուս մեջ
Իսահակյանի երգով մեղրածոր...
Երգը հուզակեզ մեր Կոմիտասի,
Սարյանի վառած երանգը շողուն
Դարձել են, ասես, թև իմ երազին,
Լեռներիդ սիրով սիրտս են ողողում...
(Գեորգի Լեոնիձե)

Ապրողներ, դուք իմ երգը լսելիս,
Խնդրում եմ՝ հիշեք և չմոռանաք.
Ինձ սպանեցին թշնամանքը բիրտ
Ու վայրագությունն ամենավայրագ։
Եթե ապրում են թշնամանքը դեռ
Եվ վայրագությունն իր չոր վայունով,
Հիշեք, նրանք են իմ տունը քանդել,
Ողողել երգս իմ իսկ արյունով...
Ես չեմ մոռացել...

Ես մեկն եմ միայն անթիվ զոհերից։
Հիշեցեք անցած փորձանքները դուք,
Բոլոր զոհերին հիշեցեք նորից,
Որ կանխեք ամեն արհավիրք ու բուք։
Ապրողներ, լսեք, աստված հայերին
Չար բախտ էր տվել ու նենգ հարևան,
Դրա համար դարձա սև մահվան գերին
Ես՝ Կոմիտասս հայոց երգահան։
Էլ սարսափ չունեմ, պառկած եմ հողում,
Էլ չունեմ տանջանք, տխրություն ու վիշտ
Լոկ ապրողների համար եմ դողում
Ես՝ Կոմիտասս հայոց երաժիշտ։
(Կայսին Կուլիեւ)

Ես հավատում եմ, շա՜տ եմ հավատում
Մեծ Կոմիտասի երգին սրբազան,
Որին քշեցին դեպ կառափնատուն,
Բայց անզոր եղան եւ խաչ եւ գազան։
Նրա մեջ ահա, թախծոտ այդ երգի,
Էջմիածինը իր վիշտն էր ողբում,
Եվ ցավն էր ողբում դարավոր վերքի,
Որ ցասումի էր փոխվում օրնիբուն։
Այս երգը կապրի հավետ անթառամ,
Կհասնի ամեն մարդու ականջին,
Ծիծեռնակները երամ առ երամ
Տուն կգան նորից նրա ջերմ կանչին։
(Վիկտոր Կոչեւսկի)

Adresse

Lützowstraße 42
Berlin
10785

Öffnungszeiten

10:00 - 15:00

Telefon

+4917632647884

Webseite

facebook.com

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Armenisch-deutsches und internationales Kulturzentrum e.V senden:

Videos


Andere Kunst und Unterhaltung in Berlin

Alles Anzeigen
x

Andere Kunst und Unterhaltung in Berlin (alles anzeigen)

Aktionale III Das Nackte Sein 2018 futura Berlin State Library Blue Man Group Berlin Kaufhaus des Westens KaDaWe Ka De We Hansa Studios Party-Szene Berlin Scriptmakers Église du Souvenir-Empereur-Guillaume Iglesia Memorial Kaiser Wilhelm Kaiser-Wilhelm-Gedächtnis-Kirche Kaiser Wilhelm Memorial Church Zoo Berlin