ՀովիԿ / HoviK

ՀովիԿ / HoviK Կարևոր չէ ինչ, կարևոր է ինչպես։

It doesn't matter what, it matters how.

18/06/2026
23/05/2026

Այս տարի մայիսի 24-ին, Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հոգու 🕊️ էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին 🕊️ Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու 🕊️ հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց։ qahana.am

Աստվածային շնորհներն ընկալելով, լսենք մեր սրտի, խղճի, ոգու ձայնը և ամուր պահենք Հայաստանն ու Հայ Առաքելական Եկեղեցին։

նկարում՝ «ՀովիԿ» ապրանքանիշի զանգն 🔔 է, կոչվում է «ԱՎԵՏԻՍ» 🕊️🌿

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։Եղիշե Չարենց Արարատը ❤️
17/05/2026

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։
Եղիշե Չարենց

Արարատը ❤️

17/03/2026

Գաթանախշիկ🩷

17/03/2026

ԱՐԵՎԱՀԱՄ

17/03/2026

ՀՈՎԻԿ-ի ԱՐԵՎԱՀԱՄ-ը բնական նյութից պատրաստված գաթանախշիկ է, որը կարող են գործածել բոլոր նրանք ովքեր գործ ունեն խմորի հետ։ Հացի մշակույթը համամարդկային երևույթ է։ Մինչ օրս տարբեր երկրներում հացի նկատմամբ վերաբերմունքը մնում է ընդգծված հարգալից և ակնածանքով լի։ Հացը խորհրդանշում է կյանքը։ Եվ ինչպես ասում է V–VI դարի հայ փիլիսոա Դավիթ անհաղթը. «Հացը պետք է մարդուն ամեն օր։ Ամեն տեսակի ուտելիք ինչքան էլ այն համեղ լինի, կարող է ձանձրացնել մարդուն, իսկ հացը` երբեք։ Հացը աշխարհում չի ձանձրացրել եւ ոչ մի մարդու։» Հացը ներկա է մեր կյանքի բոլոր դրվագներում լինի հոգևոր, թե աշխարհիկ։ Ըստ ավանդույթի հայերը հացը կամ գաթան թխելիս, իրենց տոհմին բնորոշ նշան են թողել վրան։ ՀՈՎԻԿ-ը նպատակ ունի պահպանել այդ սովորույթը և փոխանցել այն նոր սերունդներին։ Այս առումով ՀՈՎԻԿ-ի ԱՐԵՎԱՀԱՄ-ը իսկական գտածո է իմաստալից նվերներ գնահատողների համար։

12/03/2026

Գաթանախշիչը հայկական ավանդական թխվածք՝ գաթայի երեսը նախշելու գործիք է։ Օգտագործվել է հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։ Պատրաստվել է փայտից, թրծկավից կամ քարից։ Գաթայի պատրաստումը և դրա հետ կապված մշակութային դրսևորումները, այդ թվում` գաթայի պատրաստման կամ հաց թխելու ընթացքում կարևոր գործառույթ ունեցող գաթանախշիչն, ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
ՀովիԿ ապրանքանիշի յուրաքանչյուր տեսակ ունի իր շարքին հատուկ անվանում։ ՀովիԿ-ի գաթանախշիկը կոչվում է ԱՐԵՎԱՀԱՄ։ Բնական նյութերից է։ Այն յուրահատուկ նվեր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց ընտանեկան և ընկերական միջավայրը ջերմությամբ լցնել։

Address

Yerevan
0005

Opening Hours

Monday 10:30 - 19:00
Tuesday 10:30 - 19:00
Wednesday 10:30 - 19:00
Thursday 10:30 - 19:00
Friday 10:30 - 19:00
Saturday 00:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀովիԿ / HoviK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category