ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տուն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տուն

ՀԿՄ  Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տուն Մշակույթի տունն իրականացնում է ծրագրեր՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

Ավարտվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը Երևանի սրտում մեկտեղել էր հազարավոր ընթերցողների, գրքասերների և գրողների...
08/09/2026

Ավարտվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը Երևանի սրտում մեկտեղել էր հազարավոր ընթերցողների, գրքասերների և գրողների։
Փառատոնին իր ուրույն մասնակցությունն ունեցավ ՀԿՄ Ս․ Շահնազարյանի անվան մշակույթի տունը։
❓ Ի՞նչ էր անում մեր թիմն այս 3 օրերին․
✅ Ներկայացնում էր ՀԿՄ հրատարակչության պատմությունը։
⠁ Պատմում էր Բրայլյան գրատպության մասին՝ սկսած Լուի Բրայլի գյուտից, մինչև Նիկողայոս Տիգրանյանի կողմից այդ գրատպության հարմարեցումը մեսրոպյան այբուբենին։
⠃ Մարդկանց հնարավորություն էր տալիս աչքերը փակ շոշափել Բրայլի համակարգով գրված տեքստերը և հայտնվել կետերի այդ «մոգական» աշխարհում։
⠛ Հնարավորություն էր տալիս մարդկանց ձեռք բերել անհատական էջանիշեր, որոնց վրա Բրայլի համակարգով գրվում էր նրանց ցանկացած բանը՝ անուններից սկսած, մինչև սիրելի արտահայտություններ՝ հայերենով, ռուսերենով, անգլերենով և նույնիսկ գրաբարով։
✅ Եվ որ ամենակարևորն է՝ ապահովում էր հումորային բարձր տրամադրություն, որը կոտրում էր հազարավոր կարծրատիպեր հաշմանդամության և կուրության մասին․․․
🎙️ Սեպտեմբերի 4-ին ՀԿՄ Ս․ Շահնազարյանի անվան մշակույթի տան տնօրեն Սիփան Ասատրյանը Հայաստանի ազգային պատկերասրահում, որպես բանախոս, մասնակցեց փառատոնի շրջանակում կազմակերպված «Գրականության հասանելիությունը» թեմայով քննարկմանը՝ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին, խոչընդոտներին և հնարավոր լուծումներին:
📖 ⠁⠃⠛ Այս երեք օրերին հազարավոր մարդիկ տեղեկացան բրայլյան գրատպությամբ մեր գրավոր ժառանգության, ՀԿՄ, ՀԿՄ հրատարակչության և ՀԿՄ Ս․ Շահնազարյանի անվան մշակույթի տան գործունեության մասին։
Շնորհակալություն ենք հայտնում Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչներին՝ հրավերի և մասնակցության հնարավորության համար։

Սիրով մասնակցում ենք Գրքի երևանյան միջազգային փառատոնին։Ձեռք բերեք հայկական գեղեցիկ էջանիշներ, որոնց վրա մենք բռայլի համ...
05/09/2026

Սիրով մասնակցում ենք Գրքի երևանյան միջազգային փառատոնին։
Ձեռք բերեք հայկական գեղեցիկ էջանիշներ, որոնց վրա մենք բռայլի համակարգով կգրենք ձեր նախընտրած անունը կամ արտահայտությունը՝ դարձնելով ձեր նվերն ավելի ջերմ ու անհատական։

04/09/2026

Գրքի երևանյան փառատոն...

Կայացավ «Ընթերցասերների ակումբի» օգոստոսյան հանդիպումը․Մեր ընթերցասերներն օգոստոսի 8-ին որոշեցին գրքերի հերթական քննարկո...
08/08/2026

Կայացավ «Ընթերցասերների ակումբի» օգոստոսյան հանդիպումը․
Մեր ընթերցասերներն օգոստոսի 8-ին որոշեցին գրքերի հերթական քննարկումն իրականացնել բնության գրկում՝ Երևանի բուսաբանական այգում։
Նախորդ ամիս խումբն ընթերցել էր 3 գիրք․
1. Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը, որը գերմանական ռեալիզմի և նեոռոմանտիզմի նշանավոր գործերից է։ Սյուժեի կենտրոնում Պաուլ Մեյհյոֆերն է, ում կյանքը ծնված օրվանից ուղեկցվում է աղքատությամբ, ընտանեկան դժբախտություններով և անվերջանալի «հոգսով»։ Պաուլը մարմնավորում է ինքնազոհողության գաղափարը. նա պատրաստ է զոհաբերել սեփական երջանկությունն ու երազանքները հանուն ընտանիքի փրկության։
2. Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» Նովելը, որը պատմում է բնատուր տաղանդով օժտված, աղքատ պատանի Լևոնի մասին, ով երազում է դառնալ մեծ արտիստ (դերասան)։ Ստեղծագործության հիմնական թեման արվեստագետի և անհոգի, նյութապաշտ հասարակության բախումն է։
«Արտիստը» հայ դասական արձակի հոգեբանական նովելի լավագույն նմուշներից է։ 3. Յասունարի Կավաբատա, «Հազարաթև կռունկը»․ Նոբելյան մրցանակակիր ճապոնացի գրողի այս վեպի գլխավոր հերոսը հայտնվում է հանգուցյալ հոր նախկին սիրուհիների հետ բարդ, էմոցիոնալ ու մեղքի զգացումով լի հարաբերությունների ոլորտում։ Վեպում «հազարաթև կռունկը» մաքրության, ավանդույթների և մաքուր գեղեցկության սիմվոլն է, որը հակադրվում է մարդկային կրքերին, մեղքերին ու կորստին։
Վեպն ունի համաշխարհային գրական մեծ արժեք։
Հանդիպման ընթացքում, ինչպես միշտ, խաղի կազմակերպիչ Վահրամ Քոչինյանը պատրաստել էր գրական-ինտելեկտուալ խաղ, որն է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում ակումբի ամեն մի հանդիպում։ Խումբն այցելեց նաև 2024 թվականից այգում գործող Ծառ-գրադարան։

03/08/2026

Կամքը մասնակցեց Գյումրիում կազմակերպված «Հայոց լեռների ոգին» ազգային երգ ու պարի փառատոնին, որն այս տարի նվիրված էր Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։
Օգոստոսի 1-ին կազմակերպված փառատոնին մեր խումբը, որը բաղկացած է տեսողության, լսողության խնդիրներ ունեցող մասնակիցներից և Բեկոր ազգային պարի խմբի անդամներից, պարեց Էջմիացին, Քերծի և Մշու խըռ։
Կից ներկայացնում ենք տեսանյութը։
Շնորհակալություն ենք հայտնում Բեկոր ազգային պարի խմբի ղեկավար Հարություն Բաղդասարյանին և բեկորցիներին՝ մեր խմբին պարուսուցման գործում ջանադիր աշխատանք ծավալելու համար։

🧠✨ Ինտելեկտուալ լարված պայքար և ջերմ մթնոլորտ...Մեր մշակույթի տանը․ կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը։Հուլիսի 29-ին ՀԿՄ...
30/07/2026

🧠✨ Ինտելեկտուալ լարված պայքար և ջերմ մթնոլորտ...
Մեր մշակույթի տանը․ կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը։
Հուլիսի 29-ին ՀԿՄ Ս․ Շահնազարյանի անվան մշակույթի տանը յուրահատուկ, հետաքրքիր ու լարված ինտելեկտուալ օր ունեցանք։ Կայացավ «Թույլ օղակ» ինտելեկտուալ խաղի՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված տարբերակը։ Սա արդեն այս տարվա ընթացքում 3-րդ խաղն էր, որին մասնակցեց ևս 8 գիտակ և ակտիվ մասնակից։
Խաղն անցկացվեց ՀԿՄ կենտրոնական վարչության աջակցությամբ՝ ի դեմս նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի, ինչի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։
Անցնելով երկարատև, բարդ ու հետաքրքիր ինտելեկտուալ ճանապարհ՝ խաղի հաղթող ճանաչվեց ՀԿՄ անդամ Աստղիկ Վարդանյանը, ով կստանա նաև դրամական մրցանակ։
Սրտանց շնորհավորում ենք Աստղիկին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ինտելեկտուալ բարձունքներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խաղի կազմակերպիչ, ՀԿՄ անդամ Վահրամ Քոչինյանին՝ 3-րդ անգամ նմանօրինակ կարևոր և ներառական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ 👏🎉
#ՀԿՄ #ԹույլՕղակ #ԻնտելեկտուալԽաղ #Ներառականություն #Հաղթանակ #Մրցանակ

Թումանյանի  պալատումՈվ որ  քեֆի չի նստել,                                      Նա  չի  տեսել  դեռ  խնդում,Աշխարհ  չի  տե...
05/07/2026

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Թումանյանի պալատում,
Կգտնես, ով մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եւ վարդ, և Նվարդ:
(Վ․ Տերյան)։

Հուլիսի 4-ին ՀԿՄ Ս․ Շահնազարյանի անվան մշակույթի տան նախաձեռնությամբ և ՀԿՄ կենտրոնական վարչության (իդեմս նախագահ Ռ․ Խաչատրյանի) աջակցությամբ, ՀԿՄ մի խումբ անդամներ այցելեցին Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան։
Այցը կայացավ «Ընթերցասերների ակումբ» նախաձեռնության շրջանակում, որը գործում է մեր մշակույթի տանը։
«Թանգարանում ծանոթացանք Թումանյանի կյանքի հետաքրքիր մանրամասներին, իմացանք, որ նա ունեցել է ավելի քան տասը հազար գրքից բաղկացած գրադարան։ Պատմեցին նրա անձնական իրերի մասին»,- նշում է նախաձեռնության կազմակերպիչներից Vahe Kochinyan-ը։
Իսկ Margarita Marukyan-ը, ով ևս նախաձեռնության կազմակերպիչներից է, այցը թանգարան հիշողության թարմացման հիանալի հնարավորություն 1 է համարում։
Թանգարան այցից հետո մասնակիցներն ուղևորվեցին մեր մշակույթի տուն, որտեղ դեռ սպասվում էր նախորդ ամիս որոշված գրքերի քննարկումը։ Այս անգամ ընտրվել էին ստեղծագործություններ հայ և համաշխարհային գրականությունից․
Շիրվանզադեի «Քաոս» վեպը, որը հայ ռեալիստական գրականության բարձրակետերից է, որտեղ հեղինակը վիրաբուժական ճշգրտությամբ պատկերում է կապիտալիստական Բաքվի «քաոսը»՝ փողի կործանարար ազդեցությունը մարդկային հոգու և ընտանեկան սրբությունների վրա և Էիրխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը, որը համարվում է «կորուսյալ սերնդի» գրականության ամենաազդեցիկ նմուշներից մեկը, որն արտացոլում է հետպատերազմյան Գերմանիայի հուսահատ մթնոլորտը։ Դրա գրական արժեքը թաքնված է պարզ, բայց էմոցիոնալ առումով հզոր լեզվի մեջ, որով հեղինակը գովերգում է անձնվեր ընկերությունն ու սերը՝ որպես հոգևոր միակ փրկություն դաժան ու խորտակվող աշխարհում։
Երկու ստեղծագործություններն էլ, տարբեր ժամանակաշրջաններ ու միջավայրեր ներկայացնելով հանդերձ, ունեն նույն առանցքային արժեքը՝ դրանք ցույց են տալիս մարդու պայքարը սեփական տեսակն ու բարոյական նկարագիրը պահպանելու համար, երբ շրջապատող իրականությունը փլուզվում է։
Ահա այսպիսի հագեցած օր ունեցան մեր ընթերցասերները հուլիսի 4-ին։

📢 Մեր մշակույթի տանը հյուրընկալել էինք ադապտիվ սպորտաձևերի դասընթացըՀունիսի 18-ին մեր՝ ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույ...
20/06/2026

📢 Մեր մշակույթի տանը հյուրընկալել էինք ադապտիվ սպորտաձևերի դասընթացը
Հունիսի 18-ին մեր՝ ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան հարկի տակ տեղի ունեցավ մեծ հնչեղություն ունեցող և կարևոր միջոցառում։ Ուրախությամբ հյուրընկալել էինք «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային», որը «Ադապտիվ սպորտի դասակարգման ազգային մեթոդաբանության ներդրում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր իրազեկման հանդիպում և դասընթացներ։
Մեր դահլիճում հավաքվել էր շուրջ 30 մասնակից, ովքեր մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին տեսական ու գործնական հատուկ պարապմունքներին և զարգացրին իրենց հմտությունները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ադապտիվ սպորտաձևերը՝ փորձառու դասընթացավարների կողմից.**
🔴 Բոչիա՝ Աշոտ Շահինյան
⚽ Կույր ֆուտբոլAlla Sahakyan Մեզ համար մեծ պատիվ էր դառնալ այս կարևոր ու ներառական նախաձեռնության մի մասնիկը։ Մասնակիցների ոգևորությունն ու ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում են, որ սպորտը սահմաններ չունի, իսկ ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տունը միշտ բաց է նմանատիպ ազդեցիկ ու ներառական ծրագրերի համար։
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և բոլոր ներկաներին՝ մեր հարկի տակ այսքան ջերմ ու արդյունավետ օր պարգևելու համար։
#ՀԿՄՄշակույթիՏուն #ԱդապտիվՍպորտ #Ներառականություն #ԱնվասայլակովԲասկետբոլ #Բոչիա #ԿույրՖուտբոլ #Հայաստան

14/06/2026

Հատված 《Երեք ակորդ》 խաղից։
Հաղթող թիմը պետք է հիշեր Շուշան Պետրոսյանի կատարմամբ 《Հայրենիք》 երգի բաց թողնված հատվածը։

Address

Երևան, Նիկողայոս Տիգրանյան 15
Yerevan
0051

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տուն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share