ՀԳՊԱ ուսանողների աջակցման կենտրոն

ՀԳՊԱ ուսանողների աջակցման կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀԳՊԱ ուսանողների աջակցման կենտրոն, Art, 36 Isahakyan Street, Yerevan.

Շարունակում ենք կիսվել «Քո գաղափարը թանգարանում․ հուշանվերների ստեղծարար լաբորատորիա» համագործակցային ծրագրի ընթացքով: 🤩...
12/08/2026

Շարունակում ենք կիսվել «Քո գաղափարը թանգարանում․ հուշանվերների ստեղծարար լաբորատորիա» համագործակցային ծրագրի ընթացքով: 🤩

Ծրագրի «Թանգարանների ընտրություն» փուլի շրջանակում մասնակից ուսանողները այցելեցին Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի պատմության թանգարաններ՝ բացահայտելու դրանց միջավայրը, հավաքածուներն ու հնարավոր ոգեշնչման աղբյուրները։ 🏛️✨

Շուտով անցնում ենք հաջորդ փուլին: 🔥⚡️

Հետևեք ծրագրի ընթացքին՝ նոր գաղափարներն ու ստեղծարար լուծումները դեռ առջևում են։ 👀

Դարձի՛ր կամավոր և բարելավիր այն տարածքը, որտեղ սովորում ես:Մեկնարկում է նոր նախագիծ, որի շրջանակում համագործակցելու ենք ...
01/07/2026

Դարձի՛ր կամավոր և բարելավիր այն տարածքը, որտեղ սովորում ես:

Մեկնարկում է նոր նախագիծ, որի շրջանակում համագործակցելու ենք Electric Architects ստուդիայի հետ։ Հրավիրում ենք Համակարգչային գրաֆիկայի և Ինտերիերի դիզայնի կրթական ծրագրերի բարձր կուրսերի մոտիվացված ուսանողներին՝ միանալու մեզ որպես կամավոր:

ՆՊԱՏԱԿԸ. Ուսումնասիրել լսարանները, հավաքել ուսանողների կարիքներն ու մշակել կահավորման brief/moodboard:
📌 Ի՞նչ է ներառելու աշխատանքը.

• Լսարանների ֆոտոփաստագրում և տարածքի խնդիրների վերլուծություն,
• Moodboard-ների և վիզուալ հղումների (references) հավաքագրում,
• Կահույքի, պահեստավորման ու ցուցադրական համակարգերի առաջարկների մշակում։

ՀԵՌԱՆԿԱՐ. Ստանալ իրական պրակտիկա, զարգացնել պորտֆոլիոն և լավագույնս դրսևորվելու դեպքում՝ ներգրավվել ու աշխատել Electric Architects-ի հետ։

Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 10

Գրանցվելու համար լրացրու հայտը.

https://forms.gle/KfcD46CeymCYjEt6A

Պատրա՞ստ ես ներդրում ունենալ մեր ամբիոնի զարգացման գործում։ Ուրեմն միացի՛ր մասնագիտական ռեսուրսների հաբի ստեղծմանը։ Սա լ...
30/06/2026

Պատրա՞ստ ես ներդրում ունենալ մեր ամբիոնի զարգացման գործում։ Ուրեմն միացի՛ր մասնագիտական ռեսուրսների հաբի ստեղծմանը։ Սա լինելու է շարունակական համալրվող բազա (գրքեր, կայքեր, պոդքասթներ, ֆիլմեր, մրցույթներ, բիենալեներ, հայատառ տառատեսակների արխիվ) ներկա ու ապագա ուսանողների համար։

Փնտրում ենք 5-10 մոտիվացված կամավորների (1-ին կուրսից մինչև մագիստրատուրա)՝ հուլիս ամսվա ընթացքում 1-3 հոգանոց թիմերով աշխատելու համար (տևողությունը՝ 2-4 շաբաթ)։

📌 Ի՞նչ կտա քեզ մասնակցությունը.

• Բացառիկ հասանելիություն միջազգային դիզայն-հարթակներին, որոնք կիրառելու ես նաև քո ուսման մեջ,
• Հետազոտական ու արխիվային աշխատանքի իրական փորձ,
• CV-դ հարստացնելու հիանալի հնարավորություն՝ որպես ամբիոնի կրթական նախագծի համահեղինակ։

Պահանջներ.

• Բարձր ինքնակազմակերպվածություն
• Օտար լեզուների (անգլերեն/ռուսերեն) տիրապետում, քանի որ ռեսուրսների մեծ մասը օտարալեզու են։

Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 10

Գրանցվելու համար լրացրեք հայտը. https://forms.gle/tW5hPf6DpX5Bw3Mf7

Դիմե՛ք, սիրելի ուսանողներ:
06/05/2026

Դիմե՛ք, սիրելի ուսանողներ:

Սիրելի՛ ուսանող, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ, մեկնարկում է «Քո գաղափարը թանգարանում․ հուշանվերների ստեղծարար լաբորատորիա» ծրագիրը։

Եթե ուզում ես ուսումնասիրել թանգարանային հավաքածուն, արվեստի գործը դիտարկել նոր տեսանկյունից և դրա հիման վրա առաջարկել հուշանվերի քո հեղինակային գաղափարը, ապա այս ծրագիրը քեզ համար է։

Մասնակցությունը քեզ հնարավորություն կտա զարգացնել հետազոտական և ստեղծագործական մտածողությունդ, ծանոթանալ թանգարանային ոլորտին, ձևավորել մասնագիտական կապեր և ներկայացնել քո գաղափարը իրական նախագծի շրջանակում՝ վաճառքի հնարավորությամբ:

Մասնակցելու համար լրացրու հայտադիմումը մինչև հունիսի 1-ը:
https://forms.gle/BQSbNkD9SXWLsnjEA

Ընտրված ուսանողների հետ կապ կհաստատենք ծրագրի հաջորդ փուլերի մանրամասները ներկայացնելու համար։

Հաջորդ ֆիլմը պատմում է Ռուբենսի մասին:✨Հանդիպում ենք ապրիլի 15-ին 14:30, նույն վայրում հետաքրքիր քննարկում ունենալու համ...
08/04/2026

Հաջորդ ֆիլմը պատմում է Ռուբենսի մասին:✨

Հանդիպում ենք ապրիլի 15-ին 14:30, նույն վայրում հետաքրքիր քննարկում ունենալու համար:

Միջոցառումը կվարի դասախոս Էդգար Ամրոյանը:

Հարգելի ուսանողներ, շարքի հաջորդ ֆիլմը, որ դիտելու և քննարկելու ենք Էժեն Դելակրուայի մասին է: Հանդիպում ենք մարտի 25-ին,...
18/03/2026

Հարգելի ուսանողներ,
շարքի հաջորդ ֆիլմը, որ դիտելու և քննարկելու ենք Էժեն Դելակրուայի մասին է: Հանդիպում ենք մարտի 25-ին, 14:30 ՀԳՊԱ գրադարանում:

Բաց մի թողեք մեր հետաքրքիր և բովանդակալից հանդիպումները դասախոս Էդգար Ամրոյանի հետ:✨


Սիրով կսպասենք:

Հայկական միջնադարյան քանդակ.Դասախոսությունների շարքՀրավիրում ենք բացահայտելու հայկական միջնադարյան արվեստի գանձերը՝ 5-րդ...
04/03/2026

Հայկական միջնադարյան քանդակ.
Դասախոսությունների շարք

Հրավիրում ենք բացահայտելու հայկական միջնադարյան արվեստի գանձերը՝ 5-րդ դարից մինչև 14-րդ դար: Դասախոսությունների ընթացքում կներկայացվեն քանդակի հիմնական պատկերագրական թեմաները և գեղարվեստական առանձնահատկությունները, ինչպես նաև զուգահեռներ կանցկացվեն վաղ քրիստոնեական, բյուզանդական քանդակագործության և հարավկովկասյան տարածաշրջանի հուշարձանների հետ:

Բանախոս՝ Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ, գ/թ, Զարուհի Հակոբյան։

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին՝ 14:30, ՀԳՊԱ գրադարանում: Դիտում-քն...
27/02/2026

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին՝ 14:30, ՀԳՊԱ գրադարանում:
Դիտում-քննարկումը կրկին տեղի կունենա մեր դասախոս Էդգար Ամրոյանի հետ, կդիտենք Ալեն Ժոբերի «Ներկապնակներ» շարքի Բեքոնի մասին պատմող ֆիլմը🎬🎞️

Բաց չթողնե՛ք հետաքրքիր քննարկումը✨

Address

36 Isahakyan Street
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:30 - 16:30
Tuesday 09:30 - 16:30
Wednesday 09:30 - 16:30
Thursday 09:30 - 16:30
Friday 09:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԳՊԱ ուսանողների աջակցման կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category