16/12/2025
Հայ․⬇ Жить рядом с огромными возможностями, но которые проходят мимо тебя – это ощущение, знакомое каждому художнику, начавшему свой путь в Армении. Как заявить о себе, как пробиться, как стать узнаваемым и продаваемым на огромном мировом рынке, где признания сегодня получает любая, даже абсурдная идея, а при этом, твои собственные, в которых есть переживания, преодоления, глубокие смыслы – остаются не замеченными.
В разговоре с армянскими художниками эти вопросы мы слышим прежде всего. И у каждого свои испытания на пути к звездам.
Камо Алоян – скульптор нового поколения: молодой, талантливый и амбициозный. И амбициозность для него не бравада, напротив, это та планка, которая не позволяет расслабляться и сойти с дистанции, а всегда помнить о своей мечте и идти к ней вопреки всем сложностям.
Еще со школьных лет он увлекся резьбой по дереву, но как он сам признается, резьба не давала большой возможности для выражения творческих задумок. Двери в полноценное творчество для него открыла скульптура. Работа с камнем научила видеть заложенные природой красоты и смыслы.
Правдивость знаменитой фразы Микеланджело, про то, что скульптор всего лишь отсекает всё лишнее, высвобождая скрытый в камне образ, наш герой подтверждает по-своему: «У меня есть любимые камни-скульптуры, которые я нашел, гуляя в наших горах. Их творец – природа, мое вмешательство было минимальным, и они уже совершенны. Эго скульптора не должно заставлять его вмешиваться в исходный материал больше чем нужно, только для того чтобы приписать себе авторство. Напротив, миссия скульптора в том, чтобы видеть и ретранслировать для остальных, то что открылось тебе».
Еще Камо Алоян уверен, для творческого развития, особенно в молодом возрасте, необходима насмотренность – он мечтает поездить по миру, побывать в лучших музеях, пообщаться и поработать с коллегами из разных стран, поучиться у мастеров современной скульптуры.
При этом строить свой дом и мастерскую мечты он планирует только в родном селе – Ддмашене. Здесь, действительно, просторы позволяют создать идеальную мастерскую и арт-студию, где технически будет возможно одновременно работать над несколькими массивными скульптурами, и при этом принимать коллег, устраивать симпозиумы, совместные коллаборации.
Это пока мечты, и Камо Алоян признается, что делает всё, чтобы поскорей их реализовать. Для этого он берется за «ремесленные» заказы – хачкары, и различные изделия и предметы из камня, что позволяет иметь постоянный заработок, чтобы «спонсировать» в том числе собственное время на творчество.
Семья к этому относится с большим пониманием и поддержкой. Супруга скульптора верит в его творчество и в его большое будущее и даже сама подумывает стать его куратором. Первую совместную цель они уже поставили – персональная выставка Камо Алояна и на Родине, и за ее пределами.
Сам скульптор, с выставкой не торопится, главное не сделать быстрее, а подготовиться качественно. Камо Алоян признается, для него важно создать такие произведения искусства, которые останутся в памяти соприкоснувшейся аудитории и заставят еще раз призадуматься над вечными категориями.
16.12.2025
Art Yerkir
____________________________________________________
Հսկայական հնարավորություններ, որոնք, սակայն կողքովդ են անցնում` սա զգացողություն է, որ բնորոշ է բազմաթիվ արվեստագետների, որոնք իրենց ճանապարհն սկսել են Հայաստանում...
Ինչպե՞ս ներկայանալ հանրությանը, ճանաչում վայելել ու դառնալ «վաճառվող» միջազգային հսկայական շուկայում, որտեղ այսօր ճանաչում ունեն նույնիսկ ամենաաբսուրդ գաղափարները... Մինչդեռ քոնոնք, որ անցել են ապրումների ու հաղթանակների միջով և անհամեմատ խորիմաստ են, հաճախ մնում են աննկատ։ Սրանք այն հարցերն են, որ հայ նկարիչների հետ զրույցներում լսում ենք առաջին հերթին: Եվ յուրաքանչյուրը նրանցից անցնում է իր փորձությունները` դեպի աստղայինը տանող ճանապարհին:
Կամո Ալոյան` նոր սերնդի քանդակագործ: Նա երիտասարդ է, տաղանդավոր և հավակնոտ: Եվ հավակնոտությունը նրա դեպքում բնավ ձև չի, ճիշտ հակառակը` նշաձող, որը թույլ չի տալիս թուլանալ ու շեղվել ուղղուց: Այն մշտապես տանում է երազանքի ետևից` հակառակ բոլոր դժվարություններին:
Դեռ դպրոցական տարիներին Կամոյին հետաքրքրում էր փորագրությունը փայտի վրա: Սակայն, ինչպես ինքն է խոստովանում, դա իր ստեղծագործական մտահղացումներն ամբողջությամբ արտահայտելու լավագույն հնարավորությունը չէր: Իսկական արվեստի դռները նրա առջև բացեց քանդակագործությունը։ Քարի վրա աշխատանքը նրան սովորեցրեց նկատել բնության գեղեցկությունն ու իմաստավորել այն:
Միքելանջելոյի հայտնի արտահայտության ճշմարտացիությունը՝ այն մասին, որ քանդակագործը պարզապես հեռացնում է ավելորդը՝ բացահայտելով քարի մեջ թաքնված կերպարը, մեր հերոսը հաստատում է իր ձևով. «Ես ունեմ սիրելի քարեր-քանդակներ, որոնք գտել եմ մեր լեռներում : Դրանք բնության ՝արդեն կատարյալ ստեղծագործություններ են: Իմ միջամտությունը նվազագույն է եղել։ Այսինքն, քանդակագործի էգոն չպետք է ստիպի նրան մշակել սկզբնական նյութը միայն այն բանի համար, որ իրեն վերագրի հեղինակի դերը: Ընդհակառակը, քանդակագործի առաքելությունն է տեսնել և փոխանցել ուրիշներին այն, ինչ «բացվել է» միայն իրեն։
Կամոն համոզված է, որ ստեղծագործական զարգացման համար, հատկապես երիտասարդ տարիքում, անհրաժեշտ է աշխարհ տեսնել. նա երազում է ճանապարհորդել, այցելել աշխարհի լավագույն թանգարանները, շփվել և աշխատել տարբեր երկրների քանդակագործների հետ, սովորել քանդակի ժամանակակից վարպետներից։
Միևնույն ժամանակ, իր տունն ու երազանքների արվեստանոցը պատրաստվում է կառուցել հայրենի գյուղում՝ Դդմաշենում։ Այստեղ է, որ տարածությունը հնարավորություն տալիս է կատարյալ արվեստանոց և արտ-ստուդիա ստանալ, որտեղ տեխնիկապես հնարավոր կլինի միաժամանակ և ´ մի քանի մեծածավալ քանդակների վրա աշխատել, և ընդունել գործընկերների, և´ սիմպոզիումներ կազմակերպել և համատեղ նախագծեր իրականացնել:
Սրանք դեռ երազանքներ են, Կամոն պատմում է, որ անում է ամեն ինչ՝ դրանք հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։ Այդ նպատակով, նա բացի արվեստից զբաղվում է նաև արհեստով՝ իրականացնում խաչքարերի, ինչպես նաև տարբեր քարե իրերի պատվերներ, ինչը ապահովում է կայուն եկամուտ, նաև «հովանավորում» ստեղծագործելու ժամանակը։
Այս ամենին նրա ընտանիքը վերաբերվում է ըմբռնումով և աջակցում է նրան: Քանդակագործի կինը հավատում է նրա արվեստին և մեծ ապագային ու նույնիսկ ինքն է մտածում դառնալ նրա համադրողը։ Զույգի առաջին նպատակն է կազմակերպել Կամո Ալոյանի անհատական ցուցահանդեսը հայրենիքում և արտերկրում:
Ինքը՝ Կամոն չի շտապում ցուցահանդեսի, հիմնավորելով, որ այս դեպքում կարևոր է ոչ թե այն արագ, այլ որակով կազմակերպելը: Ասում է`իր համար կարևոր է ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք երկար կմնան այցելուի հիշողության մեջ և կստիպեն նրան նորից խորհել հավերժական երևույթների մասին։