ԵՊՀ պատմության թանգարան

ԵՊՀ պատմության թանգարան ԵՊՀ պատմության թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

🎓 Այսօր «ԲանՈւԳործ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում ԵՊՀ պատմության թանգարանի տաղավարը աճառյանական էր: 📚 Հրաչյա Աճառյանի ծննդ...
23/09/2026

🎓 Այսօր «ԲանՈւԳործ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում ԵՊՀ պատմության թանգարանի տաղավարը աճառյանական էր:

📚 Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի առթիվ տաղավարում ներկայացվել են անվանի լեզվաբանի անձնական իրերը, ինչպես նաև «Հայերեն արմատական բառարանի» ֆաքսիմիլային հրատարակությունը։

🔎 Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հր. Աճառյանի համալսարանական գործունեությանը, դասախոսների և ուսանողների հետ կապված հիշարժան պատմություններին, ինչպես նաև մասնակցելու խաղ-վիկտորինային:

📃 Ուսանողները և աշակերտները, մասնակցելով խաղ-վիկտորինային, պատասխանեցին լեզվաբանությանը վերաբերող հարցերի:

✨️ «ԲանՈւԳործ ԵՊՀ էքսպո-2026»-ը ևս մեկ հնարավորություն է` արժևորելու Աճառյանի ժառանգությունը։
#ԵՊՀ

Վիլյամ Սարոյանը Երևանի համալսարանում1976 թ․ հոկտեմբերի 23-ին Երևանի համալսարանում տեղի ունեցավ նշանակալի հանդիպում․ կրթա...
15/09/2026

Վիլյամ Սարոյանը Երևանի համալսարանում

1976 թ․ հոկտեմբերի 23-ին Երևանի համալսարանում տեղի ունեցավ նշանակալի հանդիպում․ կրթական հաստատությունը հյուրընկալեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանին։📚

Հանդիպմանը ներկա էին դասախոսներն ու ուսանողները, ինչպես նաև հասարակության այլ ներկայացուցիչներ։
Վիլյամ Սարոյանն իր ելույթում ընդգծեց համալսարանում ուսանողների կրթության կարևորությունը՝ նշելով․ «Աշխարհում մեկ հայկական համալսարան կա, աշխատեք լավ սովորվիլ, բարձր պահել այդ համալսարանի անունը։ Դուք պարտավոր եք լավ սորվիլ, որովհետև ունիք լավ դասախոսնի, գիտնականնի, որոնք ձեզի համար օգտակար կըլլան, որոնց փորձը մեծ է, և դուք պիտի անոնցմե օրինակ առնիք»։

Ուսանողների կողմից բարձրաձայնած հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի մասին որևէ բան գրելու գրողի մտադրությանը։ Հարցը խորապես հուզել էր գրողին, մի պահ լռել, այնուհետև պատասխանել էր․ «Իմ հոգեկան արմատներ Բիթլիսի կողմերն են, իմ մարմնական արմատներ Ֆրեզնոյի և Կալիֆորնայի մեջ են։ Ավելի խորունկ կրնաս գրել ան տեղերու մասին, որտեղերը խորունկ արմատ ունիս։ Իմ արմատներ հոս են։ Ինձի վրա մեր երկիր, մեր հայություն, մեր ժողովուրդ մեծ պարտավորություն կդնեն և ես մտադիր եմ ադիկ կատարել»։
«Իմ արմատները հոս են» խորագրով «Երևանի համալսարան» շաբաթաթերթի 1976 թվականի հրապարակումը մեզ է փոխանցում Վիլյամ Սարոյանի հետ հանդիպման մթնոլորտը։

***
Նյութի աղբյուրը՝ «Երևանի համալսարան» շաբաթաթերթ
#ԵՊՀ

20/02/2026

📚ԵՊՀ պատմության թանգարանի գրադարանային ֆոնդը համալրվեց Հովսեփ Թոքաթի (Անպետյան) արժեքավոր նվիրատվությամբ՝ «Հայ արծաթագործ վարպետները», «Աւերակ Քղին» և «Վանի անհետացած աշխարհը» աշխատություններով։

🎥Տեսահոլովակը պատրաստել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» կրթական ծրագրի (բակալավրիատ) առաջին կուրսի ուսանողները։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Հովսեփ Թոքաթին, նվիրատվության ընթացքը կազմակերպող թանգարանի ընկերներին և հոլովակը պատրաստող ուսանողներին։

#ԵՊՀ #Ուսանող #գիրք #նվիրել
#արծաթ #Արծաթագործ #Վան

24/11/2025

🗓️ Ս. թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայոց միջնադարյան համալսարանը» թեմայով բանախոսություն, որի ընթացքում պ.գ.թ. Լուսինե Թումանյանը ներկայացրեց Գլաձորի համալսարանի պատմական ու մշակութային դերակատարումը:

📎 Ներկայացվեցին Գլաձորի համալսարանի ստեղծման պատմությունը, ուսուցիչների և սաների գործունեությունը։
Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև եռյակ և քառյակ գիտություններին, ձեռագիր գրելու երկարատև գործընթացին, ինչպես նաև մանրանկարչության արվեստին և այլն։

📣 ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի առաջին դրամաշնորհային և միջազգային համագործակցային նախաձեռնութ...
26/10/2025

📣 ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի առաջին դրամաշնորհային և միջազգային համագործակցային նախաձեռնությանն անդրադարձել է Բրիտանական թանգարանն իր տեղեկագրում, որն այս տարի կրում էր «Մի մոռացիր ձեռք տալ» խորագիրը:
🔗 Ավելին՝ https://www.ysu.am/news/88878

Հայ ժողովրդի գլխավոր թարգմանիչը։Ստեղծագործությունը պատկանում է Հրաչյա Ռուխիկյանի վրձնին,ով իր մակագրությունում նշել է․ "...
11/10/2025

Հայ ժողովրդի գլխավոր թարգմանիչը։

Ստեղծագործությունը պատկանում է Հրաչյա Ռուխիկյանի վրձնին,ով իր մակագրությունում նշել է․ "Լիասիրտ նվիրում եմ Երևանի մայր համալսարանին"։

Հրաչյա Ռուխկյան (1915- 1992 թթ.)
Մեսրոպ Մաշտոց 1962թ.
120 x 91 սմ., կտավ, յուղաներկ

Նկարը ԵՊՀ Պատմության թանգարանի հավաքածուից

Նկարչի մակագրություն՝ Լիասիրտ նվիրում եմ Երևանի մայր համալսարանին

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը ս.թ. հոկտեմբերի 2-4-ը «Համազգային հայագիտական միութեան» 70-ամյակի առթիվ ...
09/10/2025

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը ս.թ. հոկտեմբերի 2-4-ը «Համազգային հայագիտական միութեան» 70-ամյակի առթիվ Պամելա և Էդուարդ Ավետիսյանների կողմից կազմակերպված հայագիտությանն ուղղված կրթական համաժողովի հրավերով Բոսթոնում ներկայացրեց «Սուրճի մշակույթի տարածումը հայերի կողմից աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության հետևանքով» խորագրով զեկուցում։

«Համազգային հայագիտական միութեան» 70-ամյակի շրջանակում մասնակցեց նաև հոբելյանական ընդունելության, որտեղ ներկայացվեց Միության՝ 70 տարիների ձեռքբերումները, գիտական կազմն ու երիտասարդ գիտնականներին ընձեռվող կրթական հնարավորությունները։

📚ԱՄՆ այցի շրջանակում Տաթևիկ Սարոյանն այցելեց Բոսթոնի համալսարանի «Մուգար» (Մուգուրդիչեան) ընտանիքի հիշատակի» գրադարան։ Ծանոթացավ գրադարանի համակարգող Դոմինիկ Ջոնսոնի հետ։ Վերջինս հնարավորություն ընձեռեց տեսնելու գրադարանի հավաքածուն և գրադարանից օգտվելու կարգերը։

🏦Այցելելով Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի Զիմմըրլի թանգարան՝ ծանոթացավ աշխատակիցների հետ, թանգարանի գործունեությանը, թանգարանի համակարգողների հետ քննարկվեց Խորհրդային շրջանը ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ նախագծերի մշակման հեռանկարներ։ Ներկա գտնվեց թանգարանի՝ Նորթոն Դոջի հավաքածուին պատկանող հայ արդի և ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների հիման վրա բացված «Այլախոհության տեղագրությունը» խորագրով ցուցադրության փակ դիտմանը։ Ցուցադրության համադրողներն էին ԵՊՀ արվեստի պատմության բաժնի նախկին դասախոս, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և նույն ամբիոնի շրջանավարտ Արմեն Եսայանցը։

🏛Թանգարանում բացվել է «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ա...
07/10/2025

🏛Թանգարանում բացվել է «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրություն, որը կշարունակվի մինչև 2026 թ․ մարտի 25-ը։
Մուտքն ազատ է։

Address

Aleq Manukyan 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+37460710199

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ պատմության թանգարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to ԵՊՀ պատմության թանգարան:

Shortcuts

Share