Նռան հատիկ հանրապետակն մանկապատանեկան թատերական փառատոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Նռան հատիկ հանրապետակն մանկապատանեկան թատերական փառատոն

Նռան հատիկ հանրապետակն մանկապատանեկան թատերական փառատոն Փառատոն Արվեստ և մշակույթ/
🎭թատերոն

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԱՐՁԱՎ 25 ՏԱՐԵԿԱՆ
Թատրոնը դիտարկելով որպես բոլոր արվեստների սինթեզ, որտեղ և՛ գրական հենք կա, և՛ խոսք, և՛ երաժշտություն, և՛ գեղանկարչություն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ը իր առջև խնդիր դրեց թատրոնի միջոցով արվեստն ու գրականությունը հասանելի դարձնել մատաղ սերնդին: 2001թ.-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ը հիմնեցին «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: Ծրագիրը նորարարական փոփոխություններով իրականացվում է 25 տարի, ունի շոշափելի ձեռքբերումներ։ 2001թ.-ից իրականացվել է 12 թատերախմբերով, մասնակիցների թիվը կազմել է 365հոգի /հիմք է հանդիսացել փառատոնի անվան ընտրման հարցում՝ «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ/, ցայսօր մասնակից թատերախմբերի թիվը հասել է 600-ի։
Փառատոնի հանրայնացման նկատառումով կազմակերպությունը 2001-2004թթ. համագործակցել է «ԱՐՄԵՆԱԿՈԲ» հեռուստաընկերության հետ և արդյունքում հիմնվել է «Մանկական հեռուստաթատրոն» հաղորդաշարը.
Փառատոնի գործունեությունը լուսաբանվել է «Կանչ», «Իրատես», «Եթեր», «Հայաստանի Հանրապետություն» և այլ թերթերում ու ամսագրերում:
Կազմակերպությունը 2001-2003թթ.-ը փառատոնն իրականացրել է փառատոնի կազմակերպիչների միջոցներով:
2004թ.-ին «ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ» ընդգրկվել է ՀՀ Կառավարության «Երեխաների հետ տարվող աշխատանքների ազգային ծրագրում» և ֆինանսավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից մինչև 2017թ.՝ /Ֆինանսավորումը իրականացվել է երկու տարին մեկ անգամ/:
2007թ.-ին կազմակերպությունն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ երեխաների հետ տարվող լավագույն աշխատանքի և այդ բնագավառում արգասավոր գործունեության համար։
2010թ.-ին կազմակերպության և փառատոնի նախագահները արժանացել են ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալների», կազմակերպության 2 անդամ՝ պատվոգրերի, 2015թ.-ին կազմակերպության և փառատոնի 3 անդամ պարգևատրվել են «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
Կազմակերպությունն ունի դրոշներ («Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ի և «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի) և փառատոնի հիմն (խոսք և երաժշտություն՝ Վ. Անդրեասյանի):
«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2016թ.-ին իրականացված «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: 16-րդ փառատոնին մասնակցել են 24 թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից՝ Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, ԼՂՀ-ի Շուշի քաղաքից Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Քարվաճառի «Միջնաբերդ», Երևանի «Հույսի կամուրջ» և «Փրկություն»Հ/Կ-ի թատերախմբերը: Ներկայացումներն ընթացել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Զեյթուն» մշակութային կենտրոնի և Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճներում և անվճար հիմունքներով:
2. 2017թ.-ին իրականացված «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը կրում էր «Արևը բոլորինն է» խորագիրը: 17-րդ փառատոնին մասնակցել են 40 թատերախմբեր՝ 42 ներկայացմամբ՝ Երևանից, ՀՀ մարզերից՝ Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, ԼՂՀ-ի Շուշի քաղաքի Նարեկացի արվեստի կենտրոնի Երվանդ Մանարյանի անվան Խամաճիկների պետական թատրոնի, ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախմբերը: Ներկայացումներն ընթացել են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և Խամաճիկների պետական թատրոնների լեփ-լեցուն դահլիճներում և անվճար հիմունքներով:
3. 2018թ.-ին իրականացված «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: 18-րդ փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 42 թատերախումբ, որոնցից եզրափակիչ փուլին մասնակցեցին 21 թատերախմբեր՝ 23 ներկայացումներով: Մասնակցել են թատերախմբեր Երևանից և ՀՀ մարզերից՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Արագածոտնի: Ներկայացումներն ընթացել են «Մետրո» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում և դարձյալ անվճար հիմունքներով:
4. «Նռան հատիկ-2019» -ը նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին: Փառատոնի նախընտրական փուլի մեկնարկը տրվել է փետրվարին, ավարտվել՝ ապրիլին։ Հայտեր են ներկայացրել ավելի քան 48 թատերախմբեր՝ 58 ներկայացումներով։ Փառատոնին միացել էին նոր թատերախմբեր․ Կոտայքի մարզի Եղվարդի «Եղվարդի թատրոն-ստուդիան», Նոր Գեղիի «Կանթեղ երգող դերասաններ», Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր», Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի «Ֆրունզ», Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի և երիտասարդական կենտրոնի թատերական ստուդիայի «Արամազդ», Աբովյան քաղաքի Աբովյանի դրամատիկանան թատրոնին կից թատերական ստուդիայի, Գառնի համայնքի «Երազանք», Շիրակի մարզի Արթիկի «Մանկական օրինակելի թատրոն», Գյումրիի «Հովհաննես Զարիֆյան» թատրոն- ստուդիայի, Վայոց ձորի Եղեգնաձորի «Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը», Վիրահայոց թեմի Բաթումիի Ալ. Մանթաշյանցի անվան կրթամշակութային կենտրոնի թատերական ստուդիայի, Փարիզի «Կոլաժ», Տավուշի մարզի Իջևանի Բեմել«Ս», Երևանի «Դուլսինեա», Արմեն Երիցյանի անվան դպրոցի «Մանգատա», «Մանկապատում» մանկական ֆիլմերի կինոդպրոցի թատերական ստուդիայի, Կ.Օրբելյանի անվան արվեստի դպրոցի «Արտիստ», Կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Փոքրիկ արտիստներ», «Դիսնեյ» արվեստի, Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի թատերախմբերը:
5. «Նռան հատիկ-2020» -ը նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 145- ամյակին: Փառատոնի կազմակերպման նախնական աշխատանքների իրականացված էին, սակայն համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով չկայացավ: Աշխատանքները տեղափոխվեցին առցանց հարթակ՝ ընթերցումների տարբերակով:
6. «Նռան հատիկ-2021» -ը կրում է «Բարությունը կփրկի աշխարհը» խորագիրը:
«Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 21-րդ փառատոնի նախընտրական փուլի շրջանակներում «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարաանի գեղարվեստական խորհրդի և վարչության կազմի անդամները նախընտրական փուլի դիտումներ/«Նռան հատիկ-2021» մասնակցության հայտերի համաձայն/ են իրականացրել և իրականացնելու են ՀՀ մարզերում, քաղաքներում և գյուղերում:
Ամեն տարի ներկայացումները դիտում են մինչև 10 000-14 000 մանուկ, պատանի և մեծահասակ հանդիսատես:
• ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Փառատոնի մեկնարկի առաջին տարվանից սկսած փառատոնին մասնակցում են «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի կից գործող մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաների թատերախմբերը՝ նպատակ ունենալով նրանց ինտեգրել հասարակություն:
2019թ.-ի հունիսից «Նախաբեմ»-ը, Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Աշխարհի մանուկները» հրատարակչությունը նախաձեռնել են նոր՝ «Քո առաջին հեքիաթը» մշակութային ծրագիր հասարակության խոցելի խմբերին հաղորդակից դարձնելու, ինչպես նաև նրանց գործուն ընդգրկումն ու մասնակցությունը ապահովելու համար:
«ՔՈ ԱՌԱՋԻՆ ՀԵՔԻԱԹԸ»
Հունիսի 1-ի ‹‹Նռան հատիկ›› հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի նախընտրական փուլի շրջանակներում ‹‹Դուլսինեա›› պարային թատերախումբը ներկայացրեց ‹‹Օլե Լուկոյե›› հեքիաթի պարային պլաստիկ բեմադրությունը՝ ըստ Հ.Ք. Անդերսենի համանուն հեքիաթի։ Գեղարվեստական ղեկավար՝ Շուշան Ասլանյան:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթիվ՝ «Քո առաջին հեքիաթը» ծրագրի շրջանակներում, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա Հ/Կ-ն, «Աշխարհի մանուկները» հրատարակչության և Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ համատեղ, ներկայացման դիտման մասնակից դարձրեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երեխաներին և դեռահասներին։
Հուլիսի 2-ին «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա Հ/Կ-ն, «Աշխարհի մանուկները» հրատարակչությունը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Բարսեղ Կանաչյանի անվան» արվեստի դպրոցի թատերախումբը՝ «Քո առաջին հեքիաթը» մշակութային ծրագրի շրջանակներում, կազմակերպել էին Ալ. Գրիգորյանի «Արհեստ սովորող կատուն» հեքիաթի դիտում Խարբերդի մասնագիտացված մանկատան, Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» մանկատան և «Լուսէ» ուսումնավերականգնողական կենտրոնի սաների համար։
Փառատոնի շրջանակներում՝ «Ընկերության կանաչ գոտի» ծրագրով իսահակյանցիները, նախաբեմցիներն ու լուսէցիները հանդիպեցին, ծանոթացան, միասին հեքիաթ լսեցին ընկերության մասին, խաղացին, մուլտֆիլմ դիտեցին, շուրջպար բռնեցին ու ընկերացան։ Օրն իր տրամաբանական շարունակությունը ունեցավ «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում, ուր միասին ընտրեցինք ու տնկեցինք մեր ընկերության խորհրդանիշ բույսերը և հիմնեցինք առողջ ընկերության կանաչ գոտի....
2019թ. հուլիսի 18-ին՝ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի շրջանակներում, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցացիա Հ/Կ-ն, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Աշխարհի մանուկներ» հրատարակչությունը համատեղ («Քո առաջին հեքիաթը» ծրագրի շրջանակներում) կազմակերպել էին Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» բեմադրության դիտում «Երևան իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների համար «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնում /տնօրեն՝ Գոհար Գալստյան/: Ծրագրի նպատակն է հասարակության խոցելի խմբերին հաղորդակից դարձնել իրենց հասակակիցների կողմից իրականացվող մշակութային միջոցառումներին և նմանատիպ միջոցառումների միջոցով խրախուսել և ապահովել նրանց անմիջական մասնակցությունը մանկապատանեկան թատերական ներկայացումներին: Կենտրոնի սաների հեքիաթային օրը իրականություն դարձրին Արարատի մարզի Մասիս քաղաքի մշակույթի կենտրոնի ‹‹Նոր սերունդ›› թատերախմբի պատանի արտիստնեը /գեղ. ղեկ.՝ Արշակ Ղազարյան/:
2019թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սաները հյուրընկալել էին Երևանի «Բեմել «Ս» ստուդիայի թատերախմբին։ Թատերախումբը ներկայացրեց Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» հեքիաթը։
Գեղ. ղեկ.՝ Սարգիս Նիկողսյան:
21 տարիների ընթացքում շահառուների թվի զգալի աճը (ավելի քան 20 անգամ)՝ թույլ տվեց մասնակցել մանուկ և պատանի դերասաններին հետագայում ստանալու բարձրագույն մասնագիտական կրթություն, ստեղծելու իրենց թատերախմբերը և շարունակել մնալ մշակութային ոլորտում։ Որպես չափելիություն դիտարկվում է նաև թատերախմբերի ընդլայնված աշխարհագրությունը Երևանից դեպի մարզեր, ԼՂՀ և Սփյուռք։

📌 խաղացանկ
08/10/2026

📌 խաղացանկ

Սկսվեեեեեց...
06/10/2026

Սկսվեեեեեց...

🇦🇲 «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 26-րդ փառատոն🎭 Նախընտրական փուլՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Տ. Ման...
23/09/2026

🇦🇲 «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 26-րդ փառատոն
🎭 Նախընտրական փուլ
ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք
Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն․
«Մանկական Օրինակելի Թատրոն» (ՄՕԹ) թատերախումբ
🎭 «ՓԱՐՎԱՆԱ» օրատորիա թատրոն ներկայացումը՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի։

17/09/2026

Հետադարձ հայացք 2024թ․
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց
«Բյուրեղիկ» թատերախումբ
Գեղ․ ղեկ․՝ Հովհաննես Հասասյան

10/09/2026
09/09/2026

«Նռնենի թատերոն ստուդիա»
Սամուիլ Մարշակ․
«Կատվի տնակը»
Բեմադրությունը՝ Զարուհի Ասատրյանի

🇦🇲 «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 26-րդ փառատոն🎭 Նախընտրական փուլՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Կոստան Զա...
08/09/2026

🇦🇲 «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 26-րդ փառատոն
🎭 Նախընտրական փուլ
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժին
Եվգենի Շվարց.

Գեղ. ղեկ.` Շահեն Փանոսյան

08/09/2026

Դիտում շարքից

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժին
Եվգենի Շվարց.

Գեղ. ղեկ.` Շահեն Փանոսյան

https://forms.gle/aa17KUwR4Ygn1Wfq6🍎✨«Նռան հատիկ» փառատոնը սպասում է քեզՍտեղծագործ միտք,  երևակայություն ու ջերմություն,...
12/05/2026

https://forms.gle/aa17KUwR4Ygn1Wfq6
🍎✨
«Նռան հատիկ» փառատոնը սպասում է քեզ
Ստեղծագործ միտք, երևակայություն ու ջերմություն, արվեստ՝ մեկ բեմում ❤️
Եթե սիրում ես արվեստը, գրականությունը, երաժշտությունը կամ պարզապես ուզում ես լինել ստեղծարար միջավայրում, ապա ժամանակն է հայտագրվելու։
🔻 Միացիր «Նռան հատիկ» փառատոնին
🔻 Բացահայտիր քո տաղանդը
🔻 Դարձիր մշակութային մեծ պատմության մի մասը
📌 Հայտագրումը բաց է
🍷 Արվեստի շնչով ու ժպիտներով լի օրեր են սպասվում

#ՆռանՀատիկ
#Փառատոն
#ՀայկականՄշակույթ
#Արվեստ
#Ստեղծագործություն
#ՄշակութայինՕրեր

От

Հայտերը ներկայացնել մենչև 01.07.26թ. [email protected] (010) 56.15.66 +37499771818 +37494503626 +374 77997786

Address

Налбандян Улица , 4/1 дом
Yerevan
0010,ЕРЕВАН

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499771818

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նռան հատիկ հանրապետակն մանկապատանեկան թատերական փառատոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Նռան հատիկ հանրապետակն մանկապատանեկան թատերական փառատոն:

Shortcuts

Share

Category